Category: Armen Press

  • Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա…

    Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 3-ի նախընտրական քարոզչությունն ամփոփվել է Գավառում անցկացված հանրահավաքով։
    Հանրահավաքին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ներկաներին առաջարկել է մտածել Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի գլուխգործոց-կամուրջ կառուցելու գաղափարի շուրջ, որը կլինի Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության, զարգացման, ինժեներական ու շինարարական մտքի խորհրդանիշը։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

    Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 3-ի նախընտրական քարոզչությունն…

  • Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոս…

    Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին։
    Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։
    Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։
    «Մենք հույս ունենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնցից հայ ժողովուրդը միշտ օգտվել է, և վստահ եմ՝ կշարունակի օգտվել»,-ասել է Ռյաբկովը։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքո…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
    Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց։
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստ…

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, քանի որ Երևանի կողմից անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ներկայացվել։
    Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
    «Կարծում եմ՝ դա քաղաքական հարց է, և մինչև այս պահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։
    Հայաստանի Հանրապետությունից այլ ցուցումներ կամ որոշումներ չեն ստացվել»,- ասել է Մասադիկովը։
    Մասադիկովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ ընդգծելով, որ նման որոշումը պետք է ընդունեն Հայաստանի իշխանությունները կամ ժողովուրդը։
    «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը»,- հայտարարել է նա։
  • Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղ…

    Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել։
    Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։
    Ներկա որոշմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։
    Նոր ընդգրկված տարրերն են․
    • «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
    • «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
    • «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
    • «Խաբ ու խազ (կաթփոխ)»
    • «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
    • «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
    • «Թաք ծաղկեցավ» երգ
    • «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
    • «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
    • «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
    • «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
    • «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում
    Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։
    Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի …

    ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի քան 30 երկրից Հայաստան կժամանեն՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը։
    Նշվում է, որ 1995 թվականից ի վեր սա արդեն տասներկուերորդ անգամն է, երբ կազմակերպությունը հետևում է Հայաստանում անցկացվող ընտրություններին։
    ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար է նշանակվել Նիդերլանդների Սենատի անդամ Ֆարահ Քարիմին, իսկ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կգլխավորի Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր Եվրոսիմա Պեյովիչը։
    Քարիմին և Պեյովիչը նախընտրական համատեղ մեկնաբանություն են հրապարակել «Հայաստանը քվեարկում է աշխարհաքաղաքական և ժողովրդավարական խաչմերուկում» խորագրով, որում անդրադարձել են պատմական զարգացումներին, իրավական բարեփոխումներին և ներքաղաքական բևեռացմանը, որոնք, նրանց գնահատմամբ, ազդում են ներկայիս ընտրական միջավայրի վրա։
    ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կաշխատեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հետ, որը ղեկավարում է Յանեզ Լենարչիչը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությունների հետ։
    Ընտրություններից առաջ դիտորդները հանդիպումներ կունենան պետական մարմինների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ու անկախ փորձագետների ներկայացուցիչների հետ։
    Այնուհետև նրանք կայցելեն Հայաստանի տարբեր մարզեր՝ ընտրական գործընթացի գնահատման նպատակով։
    Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։
  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իր…

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։
    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի։
  • Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների պատվիրակությունը հունիսի 3-ի…

    Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների պատվիրակությունը հունիսի 3-ից 8-ը կլինի Հայաստանում՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
    Այս մասին նշված է կազմակերպության տարածած համապատասխան հաղորդագրության մեջ։
    Նշվում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կժամանի Երևան՝ միանալու IRI-ի երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, այդ թվում՝ ընտրական մարմինների, իշխող և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության գործիչների, լրագրողների, դիվանագիտական առաքելությունների և ընտրությունների կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված կառավարական հաստատությունների հետ։
    Պիտեր Ռոսքամը նշել է, որ Հայաստանի ընտրությունները տեղի են ունենում երկրի ժողովրդավարական ապագայի համար կարևորագույն պահին։

    «Ընտրությունների արդյունքը ոչ միայն կձևավորի Հայաստանի մոտեցումը տնտեսական և անվտանգության հարցերի և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, այլև կունենա երկարատև հետևանքներ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»,-նշել է նա։

    Հաղորդվում է, որ առաքելությունն ընտրությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունները կներկայացնի հունիսի 8-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսում։

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունք…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ 
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը` մեկ հարթակումՀայաստան…

    Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը` մեկ հարթակում
    Հայաստանում առաջին անգամ ՏՀՏ գործատուների միությունը, ԲՏԱ նախարարության աջակցությամբ, հունիսի 3-ին և 4-ին կազմակերպել է 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 ցուցահանդեսը և ֆորումը, որտեղ հայկական առաջատար ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու ինժեներական թիմերը ներկայացնում են պաշտպանական արդյունաբերական, նորարարական և հայրենական գիտական վերջին նվաճումները։
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացված են ոչ միայն հայկական արտադրության այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել։
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բացման խոսքում ասաց, որ ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։
    «Կնքվել և կնքվում են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ Կառավարության կողմից առաջիկա մի քանի տարիներին տնտեսության ու գիտության մեջ որպես ուղիղ ներդրում կուղղվի 190 միլիարդ դրամ։

    RISE FORUM. ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/