Category: Armen Press

  • Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին Երևանում ժաման…

    Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին Երևանում ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Այս …

    Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
    Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ փակ են միայն Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է,…

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 6 տարի անց: Այս մրցաշրջանի սկզբում ակումբը գլխավորեց պորտուգալացի  մասնագետ Մանուել  Տուլիպան, որին հաջողվեց առաջին իսկ մրցաշրջանում նվաճել հայկական Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուլիպան ամփոփեց մրցաշրջանը, խոսեց իր թիմի ներուժից ու այս մրցաշրջանում մրցակցություն ստեղծող թիմերից:
  • Հավաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռե…

    Հավաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
    Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը։
    Նշվել է, որ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը զրույցի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի նախագահին անցած Քուրբան Բայրամի կապակցությամբ։
    Քննարկվել են նաև Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։
    Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։
    Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և որ Թուրքիան միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
  • Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանատեսակներով։Այս օրերին այգում …

    Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանատեսակներով։
    Այս օրերին այգում այցելուներին սպասում են հետաքրքիր նորություններ ու նոր բացահայտումներ։
    «Այգին ունի նոր բնակիչներ․ արդեն կարող եք հանդիպել երիտասարդ արու առյուծ Զևսին։
    Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են աֆրիկյան սպիտակաճակատ անտիլոպներ՝ բլեսբոկները։
    Վայրի կատվազգիների սիրահարներին սպասում են իրենց յուրահատուկ արտաքինով և մշտապես «դժգոհ» արտահայտությամբ հայտնի մանուլները, իսկ Կովկասյան լուսաններն արդեն տեղափոխվել են նոր, ավելի ընդարձակ ազատավանդակ»,-նշված է այգու ֆեյսբուքյան էջում։
    Թռչունների բաժինը ևս համալրվել է երեք նոր ազատավանդակով, որտեղ կարելի է տեսնել սիրամարգերի, փասիանների և կռունկների նոր ցուցադրվող տեսակներ։
  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և Հայաստան…

    Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության կառավարությունների աջակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
    Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։
    Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
    Հանդիպման մասնակիցները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը, որը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա» և հակառակը։
    Բացի այդ, նրանք ընդգծել են հայկական ապրանքներին Ախալքալաք (Վրաստան)-Կարս (Թուրքիա) երկաթուղուն հասանելիության տրամադրման կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ և տարածաշրջանային առևտրի համար։
  • Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազ…

    Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։
    Այդ մասին տեղեկացնում է Լատվիայի արտգործնախարարի սոցցանցի X հարթակում արված գրառումը։

    «Հայ գործընկերոջս՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես համերաշխություն հայտնեցի Ռուսաստանի ճնշման և ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի դեմ»,- գրել է Բայբա Բրաժեն։

    Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն խորացնում է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ բացում է իր դռները արտահանման համար։

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել…

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ իրավաբաններին հանձնարարել է ուսումնասիրել և դատարան ներկայացնել զրպարտության հայցեր այն անձանց և քաղաքական ուժերի դեմ, որոնք շարունակում են տարածել, թե իբր սեպտեմբերից Հայաստանում 229 դպրոց է փակվելու։
    Անդրեասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու։
    Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու։
    Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով»,- գրել է Անդրեասյանը։

    Նախարարը հայտնել է նաև, որ նույն կերպ պատրաստվում է գործել «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ։

    «Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- նշել է նա։

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի խումբ ընտրողների տվել է ընտրակաշառք: Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություններ։ 

    «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ձերբակալվել են անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

  • «Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դա…

    «Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի հունիսի 3-ից սահմանափակումներ կկիրառի Հայաստանից և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։