Category: Armen Press

  • Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումն…

    Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման անարդար խոչընդոտների դեպքում Կառավարությունը սուբսիդավորման և աջակցության ծրագրեր կիրականացնի, իսկ վնասներ կրած արտադրողներին կօգնի նոր շուկաներ գտնել։
    Արձակուրդում գտնվող վարչապետն այդ մասին հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

    «Կառավարությունն արդեն որոշում է կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ արտահանման անարդար խոչընդոտներ եղած կլինեն, մենք աջակցության ծրագրեր կանենք, այդ ապրանքների սուբսիդավորման ծրագրեր կանենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- ասել է նա։

    Վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ։ Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ արտահանվող ապրանքը չի համապատասխանում որակի ստանդարտներին։

    «Մենք չենք կարող անորակ ապրանք արտահանել մեր ինքնիշխանության և պետական շահերի հաշվին։ Մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի նրանք իրենց ապրանքը բերեն որակի նոր ստանդարտի»,- ընդգծել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն աշխատում է նոր արտահանման շուկաների ուղղությամբ։

    «Այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են, շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար, և մենք արդեն կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի գնման հետ կապված»,- նշել է վարչապետը։

    Փաշինյանը նաև կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ ուղղությունից։

    «Մենք 100 տոննա պղպեղ ենք արտադրում, մենք չպետք է դրա 90 տոննան մեկ ուղղությամբ արտահանենք, մենք պետք է 25 տոննայով 4 ուղղություններով արտահանենք։ Հետո՝ 5, 6, 7 ուղղություններով։ Սա է այն բանաձևը, որ ես ասում էի՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»,- ասել է նա։

    Վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե որոշ գյուղմթերք արտահանման խոչընդոտների պատճառով վնասվի, Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տնտեսվարողների կորուստները։

    «Բիբար է փչանում, վարդ է փչանում, դրա փողը Կառավարությունը կտա, բայց այս ամենի արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունն էլ է աճելու, արտահանումն էլ է աճելու»,- հայտարարել է Փաշինյանը։

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

    Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա։

    Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։

    Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ և բովանդակություն։

    Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։

  • Կիրականացնենք սուբսիդավորման ծրագիր, որ մեր տնտեսությունում տուժողներ չլինեն. Փա…

    Կիրականացնենք սուբսիդավորման ծրագիր, որ մեր տնտեսությունում տուժողներ չլինեն. Փաշինյան
    https://www.youtube.com/watch?v=deCun2hglUY

    Կիրականացնենք սուբսիդավորման ծրագիր, որ մեր տնտեսությունում տուժողներ չլինեն. Փաշինյան

    Կիրականացնենք սուբսիդավորման ծրագիր, որ մեր տնտեսությունում տուժողներ չլինեն. Փաշինյան
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մեկ երեկոյի ընթացքում…

    Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մեկ երեկոյի ընթացքում արվեստասերներին երկու պարային ներկայացմամբ է զարմացրել՝ «Լա բոհեմ» և «Տանգո»։
    Ներկայացումների սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմանկարչության և զգեստների ձևավորման հեղինակն Աստղիկ Ստեփանյանն է, իսկ փոխադրող բալետմայստերը՝ Նաիրա Հովհաննիսյանը։
    «Լա բոհեմ» մեկ գործողությամբ պարային ներկայացումը նվիրված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և բեմադրված է նրա 12 երգի հիման վրա։
    Ներկայացումը նրա կյանքի, կերպարի և զգացմունքների գեղարվեստական արտացոլումն է։
    «Տանգո» մեկ գործողությամբ պարային ներկայացումը բեմադրված է Gotan Project-ի երաժշտության վրա և բացահայտում է տանգոյի ներքին լարվածությունն ու զգացմունքային դրամատիզմը՝ միավորելով բարձր գեղագիտությունն ու փողոցային պարի էներգիան՝ բեմական հակադրությունների միջոցով։
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում …

    «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը։
    Ըստ հաղորդագրության՝ հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում են։
    Օրվա ընթացքում ՔՊ-ի ներկայացուցիչները կլինեն նաև Սևան քաղաքում, Ծովագյուղում, Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրում, Ճամբարակ քաղաքում, Շողակաթ բնակավայրում, Մեծ Մասրիկ, Ակունք բնակավայրերում և Վարդենիս քաղաքում։
    Կուսակցությունը քարոզարշավը Գեղարքունիքի մարզում կամփոփի հունիսի 3-ին Գավառ քաղաքում կայանալիք հանրահավաքով, որը կմեկնարկի ժամը 20։00-ին։

    33K views · 1.4K reactions | Պղպեղին մենք տեր կկանգնենք, Դուք տեր…

    Պղպեղին մենք տեր կկանգնենք, Դուք տեր կանգնեք Խաղաղությանը 🫶❤️🇦🇲🫶16🫶

  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել…

    Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից։
    «Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝
    Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:
    Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:
    Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
  • Գեղարքունիքում 2018-2026 թվականներին կատարված աշխատանքներըhttps://www.youtube.co…

    Գեղարքունիքում 2018-2026 թվականներին կատարված աշխատանքները
    https://www.youtube.com/watch?v=DNPuaOdDgj8

    Գեղարքունիքում 2018-2026 թվականներին կատարված աշխատանքները

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարելու մեջ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարելու մեջ մեղադրվող Մհեր Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
    Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
    Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների, բազմաթիվ խուզարկությունների և շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստությանը մասնակցած անձանցից մեկի ինքնությունը։
    Քննության տվյալներով՝ 2024 թվականից արտերկրում բնակվող Մ․Մ․-ն առնվազն ևս չորս անձանց հետ խմբի կազմում, վարչապետի քաղաքական և պետական գործունեության հետ կապված, նրա կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով ձեռք է բերել միջոցներ և ստեղծել համապատասխան պայմաններ։
    Մասնավորապես, խմբի անդամները ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ՝ ինքնությունը քողարկելու նպատակով, ինչպես նաև տեղեկություններ են հավաքել վարչապետի գտնվելու վայրերի և նախընտրական քարոզարշավի երթուղիների վերաբերյալ՝ այդ կերպ նախապատրաստելով հանցագործությունը։
    Դրանից հետո նրանք դիմակավորված և հատուկ հանդերձանքով տեսաուղերձ են ձայնագրել ու տարածել՝ այն հասցեագրելով վարչապետին և հնչեցնելով սպառնալիքներ։
    Բացի այդ, ըստ քննչական մարմնի, 2026 թվականի մայիսի 16-ին խմբի անդամները որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի ուղիղ հեռարձակման ընթացքում փոխանցվող տվյալները և տեսանյութի հրապարակմամբ խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը։
    Մ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության նախապատրաստության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։
    Նրա նկատմամբ ավելի վաղ կայացվել էր նաև ձերբակալման որոշում։
    Քննչական կոմիտեն նախկինում հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Նախաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։
  • Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի…

    Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի 19-ին այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
    ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արթուր Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ Պաշտպանի ներկայացուցիչների հետ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը։
    Այդ պատճառով բացակայում է նաև նրա համաձայնությունը՝ քննարկվող հարցին վերաբերող ծավալով անձնական տվյալների հավաքագրման համար։
    Հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, և դրա քննությունը կարևոր է նաև համակարգային խնդիրների արձանագրման ու լուծումների որոնման տեսանկյունից, ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։