Category: Armen Press

  • Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը Հայաստանը պաշտոնա…

    Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը
    Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։
    Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։
    Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։
    Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։
    Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն դոլար։
    «Արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է ռազմավարական ենթակառուցվածք։ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլ նաև մասնակցի դրանց ձևավորմանը։ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜-ը ստեղծվել է հենց այս նպատակով՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ դնելով Հայաստանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասաց 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։
    Գերժամանակակից ենթակառուցվածքը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց 𝗔𝗜 նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։
    Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի, նախագծի հիմքում դրված է նաև էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։
    Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով։
    Շնորհիվ Գագարինի բարձր լեռնային կլիմայի և օդային հոսքերի ինժեներական լուծումների՝ համակարգը տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործում է բնական սառեցման մեխանիզմներ՝ բացառելով քիմիական սառեցման նյութերի կիրառումը։
    Ընկերությունը տիրապետում է նաև սեփական արևային կայաններին՝ ապահովելով օգտագործվող մաքուր էներգիայի ամբողջական վերահսկողություն և երկարաժամկետ կայունություն։
  • Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք…

    Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք ներմուծել Ռուսաստան
    Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։
    ««Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են ձկների վերամշակման ձեռնարկությունները Հայաստանում, ինչպես նաև այցելել են իշխան ձկան բուծման և պահման ֆերմաներ։ Ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից»,-ասված է հայտարարության մեջ։  
    Տարածված հայտարարության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում։ Բացառություն են կազմում հայկական երկու  ընկերություններ, որոնք անցել են ստուգումը։
    «Ռուսաստան թույլատրվելու է ներմուծել միայն երկու ընկերությունների  ձկնամթերքը, որոնք անցել են ստուգումը»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունների ձկնամթերքն էլ ենթակա է  անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի։
    Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակվել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։
  • Eleveight AI ընկերությունը  և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու…

    Eleveight AI ընկերությունը  և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցություն են սկսում արհեստական բանականության ոլորտում։
    Հունիսի 1-ին կողմերը Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
    https://www.youtube.com/watch?v=KhmF7XLms9c

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։
    Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։

    «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները»,-նշված է հաղորդագրությունում։

    Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է արձակուրդում։
    Նիստի արդյունքներով՝ Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
    Ի պատասխան այս հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանո…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    Մանրամասները՝ տեսանյութում:

    https://cdn4.telesco.pe/file/c228df9976.mp4?token=AxpoM2JiaEH_QEVfyVePT26sjDXmZmri2bkCzPxVd3Uaa7MSrlUKhRjutxExvyMsa4Q3JYWqjLXgaYR5ac0R8Mc8WnglxTlSYf10A8ed6NuQAN_2qyW6vobPpdSAuTna_Rmnl5vQQG3zyGsO3nbSkb2YKUj9pwYx0esjSXjZm9s_4V86HPz5OjX0cUhcdShPJ8o8qffI3nZd-LSMJprHuwweT3Z-cxIUsgabc_h7BTYM46apB_1EUI_OST41V-qqcJFp9dDpYr_1dlIBPpltx_WmacehXBxRmZqbPgZFC482HwrVDVq9IgIIyL7Wa8PH_5st1AlLwTUTIyQptzvZ6HIUPZRv2lzkKTfTWY20r-b8SMZfXE2VrCTXpLOqCXZiRUYw-u8bJof-eeJD2HkUzRLkzvtEZo6LOlU-MtWgXHGq0Ole_tS7lnt3x1dpfIvMzbgDmsUSsTBYbaGzRafi8d7PVYWivo4gEQRJ2Hvnt1cegqd3GgDUQM91YiVPfMWrYPRpcBztffUqOdaHgAq5xD_NilPAWTv7s7umHgtsofWe_01LIkjSITF2Zw_GIXND5kEY0uV-xBmtyuXenyjxhSz2upDEvGFJkp8ngpFhU-TY49EGS9Nd_tbKBLcLHk8pLjP2HlOxdJrcpZVC8cTAjzyI7IS4ipQ-EehWgCXAB8k

  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշ…

    Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
    ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
    ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
    Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։
  • Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի….

    Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի. նախարար
    https://youtu.be/Jg8I0WTj_UA?si=BVeZW4LF_6Rwhwff

    Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի. նախարար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիսhttps://ww…

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս
    https://www.youtube.com/live/KhmF7XLms9c?si=y4ZBGTJENO95wCEK

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Ե…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
    Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
    Փաշինյանը՝ ի պատասխան այդ հայտարարության, նշել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

    «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»,- ասել է նա։

    Վարչապետը նշել է, որ ներկայում նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը դեռ այն փուլում չէ, երբ քաղաքացիներին հնարավոր լինի ներկայացնել հստակ ընտրություն։

    «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է»,- նշել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ այսօր նման ընտրությունը դեռևս տեսական բնույթ է կրում։

    «Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է հանգիստ և գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ շրջանակում։

    «Հետևաբար, մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- հայտարարել է նա։