Category: Armen Press

  • Eleveight AI ընկերությունը  և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու…

    Eleveight AI ընկերությունը  և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցություն են սկսում արհեստական բանականության ոլորտում։
    Հունիսի 1-ին կողմերը Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
    https://www.youtube.com/watch?v=KhmF7XLms9c

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։
    Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։

    «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները»,-նշված է հաղորդագրությունում։

    Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է արձակուրդում։
    Նիստի արդյունքներով՝ Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
    Ի պատասխան այս հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանո…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    Մանրամասները՝ տեսանյութում:

    https://cdn4.telesco.pe/file/c228df9976.mp4?token=AxpoM2JiaEH_QEVfyVePT26sjDXmZmri2bkCzPxVd3Uaa7MSrlUKhRjutxExvyMsa4Q3JYWqjLXgaYR5ac0R8Mc8WnglxTlSYf10A8ed6NuQAN_2qyW6vobPpdSAuTna_Rmnl5vQQG3zyGsO3nbSkb2YKUj9pwYx0esjSXjZm9s_4V86HPz5OjX0cUhcdShPJ8o8qffI3nZd-LSMJprHuwweT3Z-cxIUsgabc_h7BTYM46apB_1EUI_OST41V-qqcJFp9dDpYr_1dlIBPpltx_WmacehXBxRmZqbPgZFC482HwrVDVq9IgIIyL7Wa8PH_5st1AlLwTUTIyQptzvZ6HIUPZRv2lzkKTfTWY20r-b8SMZfXE2VrCTXpLOqCXZiRUYw-u8bJof-eeJD2HkUzRLkzvtEZo6LOlU-MtWgXHGq0Ole_tS7lnt3x1dpfIvMzbgDmsUSsTBYbaGzRafi8d7PVYWivo4gEQRJ2Hvnt1cegqd3GgDUQM91YiVPfMWrYPRpcBztffUqOdaHgAq5xD_NilPAWTv7s7umHgtsofWe_01LIkjSITF2Zw_GIXND5kEY0uV-xBmtyuXenyjxhSz2upDEvGFJkp8ngpFhU-TY49EGS9Nd_tbKBLcLHk8pLjP2HlOxdJrcpZVC8cTAjzyI7IS4ipQ-EehWgCXAB8k

  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշ…

    Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
    ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
    ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
    Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։
  • Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի….

    Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի. նախարար
    https://youtu.be/Jg8I0WTj_UA?si=BVeZW4LF_6Rwhwff

    Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեծ ներուժ ունի. նախարար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիսhttps://ww…

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս
    https://www.youtube.com/live/KhmF7XLms9c?si=y4ZBGTJENO95wCEK

    AI Factory տվյալների կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Ե…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
    Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
    Փաշինյանը՝ ի պատասխան այդ հայտարարության, նշել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

    «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»,- ասել է նա։

    Վարչապետը նշել է, որ ներկայում նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը դեռ այն փուլում չէ, երբ քաղաքացիներին հնարավոր լինի ներկայացնել հստակ ընտրություն։

    «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է»,- նշել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ այսօր նման ընտրությունը դեռևս տեսական բնույթ է կրում։

    «Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է հանգիստ և գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ շրջանակում։

    «Հետևաբար, մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- հայտարարել է նա։

  • Բացահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությանը մասնակցած ա…

    ❗️Բացահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությանը մասնակցած անձանցից մեկի ինքնությունը
    ՔԿ-ի տվյալներով՝ արտերկրում բնակվող Մ․Մ․-ն և ևս առնվազն 4 անձ ձեռք են բերել դիմակներ ու հանդերձանք, հավաքել տեղեկություններ վարչապետի գտնվելու վայրերի և քարոզարշավի երթուղիների մասին, ինչպես նաև հրապարակել սպառնալիքներ պարունակող տեսաուղերձ։
    Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրա ձերբակալման որոշում է կայացվել։
  • Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ …

    Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

    «Երեկ առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Tagor հերթական նավթատար լցանավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի շարք գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ», — գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում:

    Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև «ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը»։

    «Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։