Category: Armen Press

  • Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի…

    Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի 19-ին այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
    ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արթուր Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ Պաշտպանի ներկայացուցիչների հետ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը։
    Այդ պատճառով բացակայում է նաև նրա համաձայնությունը՝ քննարկվող հարցին վերաբերող ծավալով անձնական տվյալների հավաքագրման համար։
    Հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, և դրա քննությունը կարևոր է նաև համակարգային խնդիրների արձանագրման ու լուծումների որոնման տեսանկյունից, ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։
  • Միանվագ նպաստից ու բնակապահովման ծրագրից մինչև խնամքի ծառայություններ։ «Արմենպրե…

    Միանվագ նպաստից ու բնակապահովման ծրագրից մինչև խնամքի ծառայություններ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Կառավարության աջակցության ծրագրերը երեխաներին։
    2025 թվականին 34 270 երեխա ստացել է ծննդյան միանվագ նպաստ․
    — առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ 300 000 դրամ,
    — երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 000 000 դրամ,
    — հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 500 000 դրամ։
    2025 թվականին 39 772 երեխա օգտվել է երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը 50 000 դրամ վճարելու աջակցության ծրագրից։
    2025 թվականին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 60 582 երեխա։
    Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականին 3 059 ընտանիք ստացել է մինչև 2 միլիոն դրամ աջակցություն։
    2025 թվականին 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում։
    3 500 երեխայի տրամադրվել է ցերեկային խնամքի ծառայություն, որի նպատակը երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացումն է։
    2025 թվականին հաշմանդամություն ունեցող 170 երեխայի տրամադրվել են տնային խնամքի ծառայություններ։
    2026 թվականի հունվարի 1-ից մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա հանդիսանում է առողջության ապահովագրության շահառու և ստանում է անվճար բուժօգնություն։
    Կառավարության կողմից իրականացվող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման» ծրագրի արդյունքում 2025 թվականի ընթացքում շուրջ 4 000 երեխա վերադարձել է դպրոց։
    Հանրապետությունում կամ դրանից դուրս անցկացված օլիմպիադաներին մասնակցած աշակերտներին պետությունը խրախուսում է անվանական կրթաթոշակներով՝ 5 000-ից մինչև 25 000 դրամ։
    Ներդրված «Դպրոցական բաժանորդային համակարգի» շնորհիվ Հայաստանի դպրոցների ավելի քան 440 000 աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երկու հաստատություն՝ մեկ թանգարան և մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն։
  • Վիզաների ազատականացման թեման ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և Ներքին…

    Վիզաների ազատականացման թեման ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և Ներքին գործերի նախարարության համակարգմամբ որևէ ջանք չի խնայվում այս ուղղությամբ նախատեսված բոլոր միջոցառումները պատշաճ ժամկետում և որակով կյանքի կոչելու համար։
    Այս մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
    «Ես ուրախ եմ փաստելու, որ մենք այսօր տալիս ենք մեկնարկը մի ծրագրի, որն առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որի հիմնական ֆոկուսը հենց վիզաների ազատականացման թեման է»,- ասաց նախարարը։
    Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին կարևոր ծրագրի ֆինանսական ներդրումն ապահովելու, ինչպես նաև այն կյանքի կոչելու համար։
    Նա շնորհակալություն հայտնեց նաև Լիտվայի Հանրապետության գործընկերներին, որոնց հետ, նրա գնահատմամբ, բավական սերտ գործընկերություն է ձևավորվել, և ծրագրի իրականացումը գործնական մակարդակում շարունակվելու է համատեղ ուժերով։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, ինչպես նաև Ղազախստանի վարչապետը։
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատել Փաշինյանի առաջնորդական որակներն ու հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրումը՝ հաջողություն մաղթելով նաև առաջիկա ընտրարշավում։
    Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը նշել է, որ Փաշինյանի փորձն ու աշխատանքը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը։
    Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ընդգծել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման ուղղությամբ վարչապետի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը։
    Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ երկու ժողովուրդների շահերից բխող ուղղությամբ։
    Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում։
  • Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Այս մասին …

    Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
    Կոմիտեի հաղորդմամբ՝ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, այլ անձանց հետ միասին, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք է տվել, ինչպես նաև միջոցներ է տրամադրել նրանց Հայաստան տեղափոխելու համար։
    Հաղորդագրությանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։
    Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են մի շարք վարութային գործողություններ, իսկ դատարան են ներկայացվել կալանքի կիրառման վերաբերյալ միջնորդություններ։

    https://cdn4.telesco.pe/file/ed64c56178.mp4?token=Rfl1zmPQKLBmv0NzEIBYmyyyqGx0jGHZF37dLKmjWO_e-3gFQOoS_a7bat99YY7JIE_zdD_1Ak_v5523TGTp8eTyo_q-f1ViYQIvGLPiXdSCCL8HB3hgdl2mt-k3mEMcqicnyBlre8z2Dq8M6m418mjJgCSRAGRkB5mpr2H-2ixOfDdPKxMzzt0QvYm1e_i-WUAWCxneoNqD8P1JN6O-Woli3DJgdc4-3xyWWlSZ3XqjOLrLYf4vCICsElNnsvlCz5HiAX10BqCMkRXHGhtES6cRLO9HZY64iFMazK1PdB2_FXQv4dLrMhzeLegJGtvUJAKnhFWR1TtCHVEwJ_rgwSbY3vHLZB3mtm5MS08WIJLPGog2oysYTR1BoIm2yu9Smf4XFvE_JJQLAED3WfzZt6Z1ktM5KO3Yaqo1swBu3cMaXgH7hu0JGK_q94twIjlKqrhmg9s2B98VEB1ucVI9qserHXjDphuCM3pEtI03hAUolYqrx6lREM3_9x6bELKd4E0STeoauMyostXgyANewDaTkoutD4WUB30BJW65DvkuoRQDCAFyYCYp3ggYAg4bKPElHKvO5LMz1Q4_tId4WaaLgPeQnjXTNz1qH5B3LSYBoLyn_6Eljg9m8h8qgy7iQ_EfOG70Eq7wKyFQmiVCdDqcoEyD7Whl5z7LufdMlag

  • Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությ…

    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում։
    Հյուսիսային պողոտայում և Կարապի լճի հարակից տարածքում օրվա ընթացքում տիրում էր տոնական, աշխույժ և գունեղ մթնոլորտ՝ լի մանկական ծիծաղով, խաղերով և ստեղծագործական ակտիվությամբ։
  • Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանու…

    Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութում երևացող դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ։
    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստման, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։
    Դատախազությունից հիշեցրել են, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք ապօրինի կերպով հասանելիություն են ստացել հանրային օգտագործման համար չնախատեսված «live.1tv am» կայքի ուղիղ հեռարձակման տվյալներին, որից հետո տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
    2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    2026 թվականի հունիսի 1-ին դատարան է ներկայացվել միջնորդություն՝ մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
    Հաշվի առնելով, որ Մ.Մ.-ն 2024 թվականից գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս և, նախնական տվյալներով, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու նպատակով։
  • Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի Հան…

    Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարին՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։
    Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պաննո» արվեստի տանը տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 սովորող՝ Երևանից և մարզերից։
    Միջոցառման ընթացքում խրախուսվել են հանրակրթական դպրոցների՝ նախապես ներկայացրած «Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով լավագույն տեսահոլովակների հեղինակները։
    Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը նախ շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի առիթով՝ ընդգծելով, որ պատահական չէ, որ սեպտեմբերից հայտարարված Անվտանգ և ապահով ուսումնական տարվա աշխատանքների ամփոփումը կազմակերպվել է հենց այսօր։
  • Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը Հայաստանը պաշտոնա…

    Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը
    Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։
    Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։
    Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։
    Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։
    Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն դոլար։
    «Արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է ռազմավարական ենթակառուցվածք։ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլ նաև մասնակցի դրանց ձևավորմանը։ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜-ը ստեղծվել է հենց այս նպատակով՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ դնելով Հայաստանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասաց 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։
    Գերժամանակակից ենթակառուցվածքը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց 𝗔𝗜 նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։
    Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի, նախագծի հիմքում դրված է նաև էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։
    Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով։
    Շնորհիվ Գագարինի բարձր լեռնային կլիմայի և օդային հոսքերի ինժեներական լուծումների՝ համակարգը տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործում է բնական սառեցման մեխանիզմներ՝ բացառելով քիմիական սառեցման նյութերի կիրառումը։
    Ընկերությունը տիրապետում է նաև սեփական արևային կայաններին՝ ապահովելով օգտագործվող մաքուր էներգիայի ամբողջական վերահսկողություն և երկարաժամկետ կայունություն։
  • Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք…

    Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք ներմուծել Ռուսաստան
    Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։
    ««Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են ձկների վերամշակման ձեռնարկությունները Հայաստանում, ինչպես նաև այցելել են իշխան ձկան բուծման և պահման ֆերմաներ։ Ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից»,-ասված է հայտարարության մեջ։  
    Տարածված հայտարարության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում։ Բացառություն են կազմում հայկական երկու  ընկերություններ, որոնք անցել են ստուգումը։
    «Ռուսաստան թույլատրվելու է ներմուծել միայն երկու ընկերությունների  ձկնամթերքը, որոնք անցել են ստուգումը»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունների ձկնամթերքն էլ ենթակա է  անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի։
    Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակվել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։