Category: Armen Press

  • Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարո…

    Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամը։
    Տաղանդավոր երաժիշտների միջազգային այս ստուգատեսն արդեն երկու տասնամյակից ավելի աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների։
    «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։                                
    Հունիսի 6-ին՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը երաժշտասերները կունկնդրեն կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրաճանաչ բալետներից։                   
    Մրցույթին այս տարի կմասնակցի հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 24 թավջութակահար աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Ճապոնիա, Դանիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և Հունգարիա։
  • Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պա…

    Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում տնային կալանք է կիրառվել ևս երեք անձի նկատմամբ։
    Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
  • Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար…

    Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հայցն ընդդեմ արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող OpenAI ընկերության։
    Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
    Դաշնային ատենակալները միաձայն վճռել են, որ ամերիկացի միլիարդատերը բաց է թողել հայցադիմում ներկայացնելու վաղեմության ժամկետը։
  • Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է…

    Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել: 
    Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

    «Մի քանի տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով, իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Եվ ահա այժմ ուզում եմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ձեզ հայտնել, որ հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խնդիրների, լոգիստիկ դժվարությունների միջով անցնելով՝ հայկական ընկերություննները կարողացել են հասնել նպատակային կետի։ Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից  մեկը։ Ահա հենց սա էր պատճառը, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրում է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ուզում եմ հիշեցնել, որ սա ընդամենը մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է»,- հայտարարել է Հայրապետյանը։

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելութ…

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:
    Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:
    ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար:
    Այս համատեքստում կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:
  • Հայաստանի իշխանությունները բանակի բարեփոխումների և անվտանգության համակարգի զարգա…

    Հայաստանի իշխանությունները բանակի բարեփոխումների և անվտանգության համակարգի զարգացման համար պարտք են վերցրել, քանի որ դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ եղել
    Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բանակի բարեփոխումների, զինծառայողների սոցիալական ապահովության և անվտանգության քաղաքականության մասին։

    «Բարեփոխումներ իրականացնելու համար, այո՛, այդ թվում պարտք ենք վերցրել։ Ինչի՞ ենք պարտք վերցրել, որովհետև փողը շատ է պետք եղել ու միանգամից»,- ասել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է մնալ միջազգային չափանիշներով ընդունելի մակարդակում։
    Փաշինյանը նշել է, որ այդ ներդրումները համեմատելի են ընտանիքների կողմից հիփոթեքային վարկերով բնակարան ձեռք բերելու հետ։

    «Նույն կերպ մենք ներդրում ենք արել մեր երկրի բարեկեցության մեջ»,- ասել է նա։

    Փաշինյանը կրկին անդրադարձել է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ քաղաքացիները կտեսնեն բոլորովին նոր որակի բանակ։
    Նա տեղեկացրել է, որ զորահանդեսին մասնակցելու են նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները։
    Փաշինյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում 18-ամյա երիտասարդները վեցամսյա պատրաստությունից հետո պայմանագրային ծառայության են անցնում և ստանում 300-600 հազար դրամ աշխատավարձ։

    «Եթե նախկինում իրենց ծնողները իրենց շոր էին ուղարկում, սնունդ էին ուղարկում, այսօր այդ տղաները 300-600 հազար դրամ փող են տանում իրենց տները»,- նշել է նա։

    Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2026 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած և ծառայության անցնող բոլոր սպաները պետությունից բնակարան կստանան։
    Բացի այդ, նրա խոսքով, կառավարությունը որոշել է առաջիկա չորս տարիների ընթացքում լուծել նաև երկարամյա զինծառայողների և զոհվածների ընտանիքների կուտակված բնակարանային խնդիրները։
    Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանի բանակում կան մինչև 700 հազար դրամ վարձատրություն ստացող զինծառայողներ։

  • Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպա…

    Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները
  • Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 18-ին Մոլդովայի Հանրապետություն…

    Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 18-ին Մոլդովայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է հանձնել Մոլդովայի օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից անօրինական խախտման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Moldpres-ը։
    Բողոքի նոտայի համաձայն՝ 2026 թվականի մայիսի 13-ին անօդաչու թռչող սարքը պետական ​​սահմանի վրայով Վիննիցայի մարզի Մոգիլիվ-Պոդոլսկիի ուղղությամբ թռել է Օկնիցայի շրջանի Սաուկա գյուղի ուղղությամբ։
    Քիշնևի իշխանությունները դատապարտել են «Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության այս լուրջ և անընդունելի խախտումը»՝ ընդգծելով, որ նման միջադեպերը վտանգ են ներկայացնում քաղաքացիների անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։
    Արտգործնախարարությունը պաշտոնական պարզաբանումներ է խնդրել և վերահաստատել Մոլդովայի օդային տարածքի խիստ պահպանման անհրաժեշտությունը՝ համաձայն միջազգային իրավունքի։
    Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը հրաժարվել է մամուլի համար հայտարարություններ անել։