Category: Armen Press

  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմում…

    ❗️Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
    Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հստակեցնելով, որ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։

    «Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

    բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

    անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, 

    գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ 

    Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
    Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

  • Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախ…

    Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ Պեկինում հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի երկրների դեսպանները՝ քննարկելու Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագան և բարգավաճման հեռանկարները՝ համաշխարհային հարցերում Չինաստանի դերի համատեքստում:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանում Եվրամիության պատվիրակությունը։
    Եվրոպական քաղաքական համայնքի երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ Եվրոպայի ռազմավարական դիմադրողականությունը գերակա կարևորություն ունի: Աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում նրանք նաև համաձայնել են, որ անհրաժեշտություն է Չինաստանի հետ հաղորդակցության և ներգրավվածության ուղիները բաց պահելը:
    Նշվում է, որ հանդիպումը լավ հնարավորություն էր գնահատականներ փոխանակելու Չինաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հնարավորությունների և մարտահրավերների մասին:
    Պեկինում կայացած հանդիպմանը մասնակցել են Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի , Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի, Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչները։
  • ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ…

    ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ են ստացել տարածաշրջանում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։
    Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։
    Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։
    Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամին և շոգ եղանակը:
  • Հայաստանում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջանն…

    Հայաստանում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ»-ի կենտրոնը։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 
    Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
    Երևանում մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արդյունավետ է գնահատել Հայաստ…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքները, որն անցկացվեց Երևանում, մայիսի 5-ին։
    Թեմային Արարատ Միրզոյանն անդրադարձավ Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հարցին, թե  գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ-ում ինչ ընկալում կա Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։

    «Հայաստանի մոտեցումները նախկինում էլ դինամիկ կերպով միշտ ներկայացվել են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ անդամ երկրների գործընկերներին։ Այս գագաթնաժողովը ևս բացառություն չէր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի»,-ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։

  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից հրապարակված 2026թ․ պարենային ապահ…

    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից հրապարակված 2026թ․ պարենային ապահովության և խոցելիության գնահատման (ՊԱԽԳ) համաձայն՝ Հայաստանի տնային տնտեսությունների պարենային ապահովությունը աճ է գրանցել։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններն այսօր ավելի ամո…

    Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան եղել են երբևէ
     
    Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
    Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու  համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։
    Խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից՝ Բուդրիսը նշեց, որ ԵՄ վիզաների ազատականացումը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին։

    «Հույս ունենք, որ կօգնենք Հայաստանին ավելի արագացնել այս ընթացքը,  որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա տեղափոխվել և արդեն շատ քիչ սահմանափակումներով ձեր հասարակությունը կարողանա ճամփորդել ամբողջ ԵՄ-ում»,-ասաց նա։

    Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ Լիտվան պատրաստ է իր լավագույն փորձով կիսվել մի շարք այլ  ապագային միտված ոլորտներում, ինչպիսիք են  տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն։
    Կեստուտիս Բուդրիսը նշեց նաև, որ Լիտվան լիովին աջակցում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

    «Հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, ենթակառուցվածքները բացելով՝ ժողովրդի միջև կապերը կակտիվանան, անվտանգության մակարդակը կբարձրանա, որին  արժանի եք բոլորդ այստեղ»,-հավելեց Բուդրիսը։

  • ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է …

    ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    Հանդիպմանը ներկա էր նաև ֆրանսիական «ԱՍՊԵԲԵ» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժաննենը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
    Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նա համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է մեծապես նպաստել Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։
    Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը մատնանշել է «Աղետների կառավարում» դասընթացը, «HOPE-2023» դաշտային վարժանքը, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման և արձագանքման հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստումները։
    Կարևորվել են նաև «VOLFIRE» ծրագրի շրջանակում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ-փրկարարների վերապատրաստումները։
  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տ…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
    Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    Մանրամասները՝ տեսանյութում: