Category: Armen Press

  • Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում առաջիկայում նոր ցուցադրու…

    Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում առաջիկայում նոր ցուցադրություններ, միջազգային նոր համագործակցություններ ու համալրումներ են սպասվում։
    Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ թանգարանի գործունեության առաջնահերթությունը վերջին երկու տարվա ընթացքում տրվել է միջազգային հարթակում թանգարանի ճանաչելիության բարձրացմանը։

    «Թանգարանը բազմաթիվ ուղղություններով, թելերով կապված է համաշխարհային մշակույթին։ Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով վավերագրեր և արխիվներ են պահվում մեր թանգարանում, որոնք մեծ արժեք են ներկայացնում տարբեր երկրների մշակութային պատմությունն ուսումնասիրելու, «հայկական հետքը՝ համաշխարհային մշակույթի մեջ» համատեքստում ուսումնասիրություններ կատարելու համար։ Այդ նպատակով լայնածավալ  աշխատանքներ ենք մեկնարկել։ Այդ աշխատանքների վկայությունն է օրեր առաջ երկրի ղեկավարի գրասենյակում Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ հուշագրի կնքումը, որով կմեկնարկի մեզ համար աննախադեպ ծավալներով միջազգային համագործակցություն։ Երկրորդ միջազգային նախագիծը ԱՄՆ-ում գործող  Վիլյամ Սարոյանի հիմնադրամի հետ կնքած հուշագիրն է, որի շրջանակում «Սարոյանական օրեր» ծրագիրը դարձել է ամենամյա։ Սեպտեմբերին հրավիրում ենք կրկին վայելելու այդ օրերը»,-ասաց տնօրենը։

  • Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետությու…

    Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
  • ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մայիսի 18-ին Փարիզում՝ Մեծ յոթնյակի (G7) անդ…

    ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մայիսի 18-ին Փարիզում՝ Մեծ յոթնյակի (G7) անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ կոչ է անելու այդ երկրներին հետևելու Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
    Բեսենթը լրագրողների հետ զրույցում կարճ անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին Չինաստան՝ ասելով, որ այն «շատ հաջողված» էր։
    France 24-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում G7-ի երկրների ներկայացուիչները քննարկելու են Իրանի դեմ պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը։ «Մեր՝ եվրոպացիներիս ուղին շարունակում է հստակ լինել. մենք հենվում ենք ոչ թե առճակատման, այլ համագործակցության վրա»,- նշել է նա։
    Նախարարն ասել է, որ վերջին ճգնաժամերն ընդգծել են, որ Գերմանիան և Եվրոպան պետք է ավելի անկախ և դիմացկուն դառնան, մասնավորապես՝ հումքի, էներգիայի և մատակարարման շղթաների ոլորտում։
  • Հայաստանյան փորձը միջազգային հարթակում․ «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել է կայա…

    Հայաստանյան փորձը միջազգային հարթակում․ «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել է կայացած նախաձեռնություն, որը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես լավագույն օրինակ։ Փորձի փոխանակման նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային գործընկերներ՝ իրականացվող միջոցառումների շրջանակում ծրագրին ծանոթանալու և հայաստանյան փորձը իրենց երկրներում կիրառելու նպատակով։
    Այցի շրջանակում հայկական կողմը ներկայացրել է, թե ինչպես «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ կյանքի կոչվելուց հետո անցում կատարեց դեպի պետականորեն ֆինանսավորվող և կառավարվող մոդել։ Պետական տնօրինման անցնելու այս փորձառությունը օրինակելի և ուշադրության արժանի է թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։
  • Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. Ալեն Սիմոնյանhttps://www.youtube.com/watc…

    Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. Ալեն Սիմոնյան
    https://www.youtube.com/watch?v=3aFFCu1TZi8&t=2s

    Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. Ալեն Սիմոնյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը որոշում է կայացրել չենթարկվել նորընտիր վարչապ…

    Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը որոշում է կայացրել չենթարկվել նորընտիր վարչապետ Պետեր Մադյարի՝ պաշտոնից հրաժարական տալու կոչին։ Իր որոշման մասին նա խոսել է Index.hu-ին տված հարցազրույցում։
    «Ներկայում չկա որևէ իրավական կամ սահմանադրական հիմնավորում, որը կարող է արդարացնել իմ հրաժարականը», — ասել է Սուլյոկը։
    Մադյարի TISZA կուսակցությունը ապրիլին խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ նախկին առաջնորդ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցության նկատմամբ՝ վերջ դնելով նրա 16-ամյա կառավարմանը և խոստանալով լուծել օրենքի գերակայության հարցերը և կատարել այլ բարեփոխումներ։
    Ընտրություններն անվանելով «ռեժիմի փոփոխության քվեարկություն»՝ Մադյարը ճնշում է գործադրում Fidesz կուսակցության աջակցությունն ունեցող Սուլյոկի և այլ պաշտոնյաների վրա՝ հորդորելով մինչև մայիսի վերջ հրաժարական տալ։
    «Ես հավատարիմ եմ մնում իմ երդմանը, և քանի դեռ իմ պաշտոնի իրականացումը անհնար չէ, ես մտադիր եմ կատարել ստանձնած մանդատը»,- նշել է Հունգարիայի նախագահը։
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/lNGx_Irutco?si=q5OVhQxbrj…

    Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/lNGx_Irutco?si=q5OVhQxbrjJXQre0

    Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Ե…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի պետականության, անկախության, ինչպես նաև  գիտության ոլորտում արված ներդրումների մասին։
    Փաշինյանը նշել է՝ Հայաստանը ծանր փորձությունների միջով անցնելով՝ կարողացել է ձեռք բերել անկախ պետականություն։
    «Այո, մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, բայց մենք, այդ ամենի միջով անցնելով, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»,- ասել է նա։
    Վարչապետի խոսքով՝ զոհված զինծառայողների ընտանիքները պետք է գիտակցեն, որ նրանց զավակները զոհվել են Հայաստանի պետականության պահպանման համար։
    «Այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ»,- նշել է Փաշինյանը։
    Նա նաև հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է գիտության ոլորտի ֆինանսավորումը։
    «2018 թվականից սկսած՝ Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է»,- ասել է վարչապետը։
    Փաշինյանի խոսքով՝ պետական բյուջեի միջոցներով գիտական հիմնարկներին մատակարարվել են այնպիսի սարքավորումներ, որոնք նախկինում Հայաստանում երբեք չեն եղել։
    Նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանում այժմ գործում է սուպերհամակարգիչ, որը ձեռք է բերվել պետական ֆինանսավորմամբ։
  • Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջ…

    Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվում են։
    18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրներն էլ շարունակում են Պակիստանի միջոցով կարգավորման իրանական ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկներ փոխանակել։

    «Նախորդ շաբաթ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան կողմը հրապարակայնորեն անընդունելի որակեց իրանական ծրագիրը, մենք պակիստանցի միջնորդի միջոցով ստացանք մի շարք մեկնաբանություններ և առաջարկներ։ Մեր մեկնաբանություններն ամերիկյան կողմին ուղարկելու անմիջապես հաջորդ օրը մենք Պակիստանից ստացանք առաջարկների փաթեթ, որի վերաբերյալ մեր տեսակետներն ուղարկել ենք երկու օր առաջ», — Tasnim գործակալության հաղորդմամբ, ասել է Բաղային։

    Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացն անխափան շարունակվում է։

  • ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2026 ռազմածովային վարժանքները մայիսի 18-ին մեկնարկում են…

    ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2026 ռազմածովային վարժանքները մայիսի 18-ին մեկնարկում են Հյուսիսային Ատլանտիկայում, որոնց ընթացքում դաշնակից ուժերը կհմտանան հակասուզանավային մարտերում: