Category: Armen Press

  • ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ դեսպանությունը Հռոմում կազմակերպել է …

    ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ դեսպանությունը Հռոմում կազմակերպել է երաժշտությանը, մշակույթին և հայ-իտալական երկխոսությանը նվիրված հատուկ երեկո
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վա…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջուլի Քրոուլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
  • Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր…

    Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն արդեն իսկ շատ նշանակալի արդյու…

    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն արդեն իսկ շատ նշանակալի արդյունքներ ու ձեռքբերումներ է ապահովել՝ ընդ որում այնպիսի եղանակով, որը մի քանի տարի առաջ աներևակայելի էր։
    Այդ կարծիքը առցանց կապի միջոցով «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովում հայտնեց ադրբեջանցի փորձագետ, Միջազգային հարաբերությունների վերլուծության և բազմամշակութայնության կենտրոնի բաժնի ղեկավար Վասիֆ Հուսեյնովը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով:
    Շնորհավորական ուղերձում նշված է.

    «Հարգելի՛ պարոն վարչապետ, 
    Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։ 
    Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։ 
    Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։
    Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր կառավարությանը»։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջությունը խթանելու համար ամենակարևոր գ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջությունը խթանելու համար ամենակարևոր գործոնը համարում է նոր հաստատված խաղաղությունը:
    Այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում:

    «Շատ հետաքրքիր նրբություն կար՝ խաղաղության գործընթացներն ակտիվանում էին, այդ ընթացքում զբոսաշրջիկների հոսքն ավելանում էր, դա տեսնում ենք նաև ներկայում: Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է անվտանգության խնդիրների նկատմամբ, երբ կա խաղաղություն, կայունություն՝ զբոսաշրջության համար գրավիտացիոն դաշտ է ձևավորվում, և հիմա Հայաստանն, իսկապես, ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջության համար: Խաղաղությունը լավ հնարավորություն է ընձեռում, որ տարբեր երկրներից մարդիկ գան, տեսնեն պատմական վայրեր, սրբավայրեր, հիանալի բնություն, հայկական հրաշալի խոհանոց և բարի ու լավ մարդկանց: Ի դեպ, երբ հարցնում եմ զբոսաշրջիկներին, թե ինչն է ամենագրավիչ գործոնը, ասում են, որ հայկական հյուրընկալությունն է և մարդկանց ջերմությունը: Ես կարծում եմ, որ դա լավ բրենդավորում է մեր երկրի համար»,- նշել է վարչապետը:

  • Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբ…

    Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ։
    Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։
    Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։
    Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։
  • Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների ներկայացուցիչները շարունակո…

    Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների ներկայացուցիչները շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:
    Մրցաշարի 7-րդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի, իսկ կանանց թիմը՝ Ադրբեջանի հավաքականի հետ:
    6-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ տղամարդկանց թիմը 3-րդն է:
  • Հոկտեմբեր ամսից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների…

    Հոկտեմբեր ամսից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ Այս մասին նշված է Հայաստանում Չեխիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։ 
    «Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրահայի միջև։Հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։
    Չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։
    Կհանդիպենք Պրահայում կամ Երևանում»,– ասված է գրառման մեջ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ ն…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: