Category: Armen Press

  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է …

    Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերն Իրանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
    Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանիին։
    Բանակը նաև հայտարարել է, որ մեկ այլ հարվածի արդյունքում սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։
    Կացի գրասենյակը հայտարարել է, որ Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատարը սպանվել են մեկ գիշերվա ընթացքում։
    BBC-ի փոխանցմամբ՝ Կացը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետի հետ միասին իրենք հրահանգել են Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել հետապնդել Իրանի ղեկավարությանը։
    «ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի ղեկավարության փոփոխության բարձր տեմպերի մասին…. Մենք նրան կտեղեկացնենք, որ այդ տեմպը շարունակվում է և նույնիսկ աճում է ամենաբարձրաստիճան ղեկավարներից երկուսի սպանությունից հետո», — ասել է Կացը։
  • Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյ…

    Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
  • Անհայտ արկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի շրջանից 23 ծո…

    Անհայտ արկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի շրջանից 23 ծովային մղոն արևելք գտնվող լցանավին՝ պատճառելով աննշան վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների (UKMTO) գրասենյակը։
    Անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկություն չի ստացվել։
    Ավելի վաղ Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսանալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցների հետ․ ի՞նչ …

    ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցների հետ․ ի՞նչ է քննարկվել
    https://youtu.be/hcor2UTAKr8

    ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցների հետ․ ի՞նչ է քննարկվել

    ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցների հետ․ ի՞նչ է քննարկվել:
    #news #armenia #government #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ ֆուտբոլի աշխարհի …

    Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ իր խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։
    Իրանի մասնակցությունը ֆուտբոլի համաշխարհային մրցաշարին հարցականի տակ է հայտնվել Իրանին հասցված ամերիկյան հարվածներից հետո։ ԱՄՆ-ն առաջնությունն ընդունող երկրներից մեկն է։
    Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը կարող է մասնակցել, բայց հավելել է, որ ԱՄՆ-ում խաղալը կարող է տեղին չլինել «նրանց սեփական կյանքի և անվտանգության համար»։
  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել է այն հնարավորությ…

    Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել է այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր ուղարկել Խարգ կղզի
    Նա նշել է, որ այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է և դեմ է միջազգային օրենքին։ Նման իրավիճակում Իրանը կպաշտպանվի։
    Այս մասին Խաթիբզադեն հայտարարել է երկրում գտնվող Sky News-ի միջազգային լրատվության խմբագիր Դոմինիկ Ուեգորնի հետ բացառիկ հարցազրույցում։
    Լրագրողի մեկնաբանությանը, որ ԱՄՆ-ն հազարավոր ծովային հետևակայինների է ուղարկում տարածաշրջան, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իրանը կպաշտպանի իրեն։ Լրագրողը հարցրել է, թե ինչ տեղի կունենա ծովային հետևակայինների հետ, եթե նրանք ոտք դնեն Խարգ կղզի։

    «Կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել Վիետնամում։ Հույս ունեմ, որ խելամտությունը կգերակայի, որ դիվանագիտությունը կգերակայի մյուս կողմի մոտ», — ասել է Խաթիբզադեն։

    Հարցին՝ արդյոք Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների, Խաթիբզադեն պատասխանել է, որ իրենք այժմ կենտրոնացած են երկրի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։

    «Ցանկացած բան, որ կարող է մեզ շեղել այս հերոսական ազգային պաշտպանությունից, այդ պահին չի քննարկվում», — ասել է ԱԳ փոխնախարարը՝ նշելով, որ պատերազմի ավարտի որոշում պետք է կայացնեն նրանք, ովքեր սկսել են այս ագրեսիան։

    Խաթիբզադեն շեշտել է՝ Իրանը պատրաստ է պաշտպանվել, որքան դրա անհրաժեշտությունը լինի։
    Իրանի ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին՝ կապված երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության և այն փաստի հետ, որ նա չի հայտնվել հանրության առաջ։

    «Նա առողջ է, նա է ղեկին և անում է այն, ինչ նրանից սպասվում է…. Այն պահին, երբ նա կամ նրա գրասենյակը որոշեն, որ դա պետք է անել (խմբ.՝ որ նա հրապարակայնորեն հանդես գա), նրանք դա կանեն», — ասել է պաշտոնյան։

  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովhttps://youtu.be/rPTeN6fvrBkՀանրային …

    Հանրային ոլորտի նորարարության III համաժողով
    https://youtu.be/rPTeN6fvrBk

    Հանրային ոլորտի նորարարության III համաժողով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբեր…

    ❗️Պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:

    «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները:
    Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից։

    Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։
    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

  • Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությա…

    Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

    «Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով, իսկ 2021-ի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է՝ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար են, ապա մեծացնում է գրավչությունը»,-ասաց նախարարը:

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը…

    ⚡️⚡️ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
    Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
    Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։