Category: Armen Press

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը X-ում գրառման մեջ հանդիպումը որակել է որպես «հանգամանալից»։

    «Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածները սպառնում են միլիոնավոր ընտանիքների զրկել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային՝ հաղթահարելու ձմեռը, և G7-ի էներգետիկայի խումբը նույնպես կմոբիլիզացնի իր ջանքերը՝ լինելով նրա կողքին», — գրել է նա։

    Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռադարների և կալանիչ հրթիռների մատակարարման պայմանագրի ստորագրմամբ կամրապնդվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
    Մակրոնը հավելել է, որ այս աջակցության հարցը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բացի այդ, նա նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «էներգետիկ հրադադարի և Սև ծովում մորատորիումի հեռանկարը, որին մենք աջակցում ենք»։

    «Սա առանցքային հարց կլինի բանակցություններում, որոնք պետք է վերսկսվեն և հանգեցնեն արդար և տևական խաղաղության», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

    Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է նախատեսվում նաև Թրամփի և Զելենսկու միջև։

  • Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարիhttps://youtu.be/Rh…

    Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի
    https://youtu.be/RhduPk2DG7w?si=7IgLrSQMj5S3M3dd

    Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի

    Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի
    #news #armenia #armenpress #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքայի…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
    Հայաստանի վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
    Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:

    https://cdn4.telesco.pe/file/8f81988011.mp4?token=mn7NFDuPzs_BVJcwvi0EpQJ_YfsoNj1qp_g6TtE3HQeRU4dL_UY_YuSiZQTtNtYC37jeBE3qYtX2OrHTwKiNAnoHHwUXZRBgKH2t2Wc85gu46tNi8gUOeLLqCtDC2yJC7qf5V9peMtP2GTKA7Z24wd9LHhRHifm7Uku1-PGvocX99DR17lfcACQhkOTU9EJaL5kqVdoXf9rZst-XJI0EsowN_QsAfr6q3neYqPh71jy3nDMXwZyxb98OVCRe-KW-wcKRuElqULGXr1pjzTvxUgwzgfe8AfxrsrYOPIdBJNWd0I_tqJCxxgcEgWkSMfn1YZhQXMs0uaq64W0DkMyiFA

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն….

    Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան
    https://armenpress.am/hy/article/1260932

    Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցուիթյամբ։ «Արմենպրես»-ն…

  • Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավոական ուղերձ է հղել Հայաստանին Ան…

    Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավոական ուղերձ է հղել Հայաստանին Անկախության օրվա առթիվ։
    «Անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի մեր բոլոր բարեկամներին՝ Անկախության օրվա առթիվ։ Լիտվան բարձր է գնահատում մեր երկրների բարեկամությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն ու Հայաստանի դիմակայունությունը»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
    Լիտվան Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություններ եվրոպական ճանապարհին, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով։
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյան.

    «Հարգելի՛ պարոն վարչապետ,
    Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։
    Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։
    Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
    Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

    ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստին.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
    Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
    Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
    Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև.

    «Հարգելի Նիկոլ Վովայի,
    Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։
    Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։
    Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։
    Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։
    Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։
    Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։
    Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

    Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենով.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
    Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
    Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաստատվել է որպես սեփական զարգացման ուղին ընտրած պետություն՝ հիմնված բաց շուկայական տնտեսության, զարգացած քաղաքացիական հասարակության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա։
    Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։
    Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա մեր կառավարությունների միջև ձևավորված կապերն այսուհետ ևս կնպաստեն մեր երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների իրականացմանը։
    Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորելով երկրի պատմության նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

    Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոն.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
    Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ մեծ հաճույքով Ձեզ և Ձեր երկրի բարեկամ ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս։
    Անկախության տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
    Մենք բարձր ենք գնահատում երկու ժողովուրդներին և պետություններին կապող պատմական կապերը։
    Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Տաջիկստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։
    Ուրախալի է, որ այսօր մեր երկրները կառուցողական փոխգործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հարթակներում։
    Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր բազմաբնույթ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։
    Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և նպատակների իրականացում՝ ի բարօրություն երկրի բարգավաճման, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և հետագա առաջընթաց»։

    Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդով.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
    Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առիթով։
    Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։
    Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսությունն առավել ընդլայնելու և խորացնելու մեր երկրների անսասան հանձնառությունը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
    Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո.

    «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։
    Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ անկախության վերականգնման 35-ամյակի և ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագայի ուղղությամբ ձեր պետության արձանագրած առաջընթացի արժևորման այս օրերին։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ գործում ենք՝ առաջնորդվելով խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականով։
    Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։
    Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առիթով»։

  • Google-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով՝ սեպտեմբերի 21-ին  իր …

    Google-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով՝ սեպտեմբերի 21-ին  իր գլխավոր էջը զարդարել է ծածանվող հայկական եռագույնով։
  • Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 3…

    Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նո…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։
    Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։
    Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։ Վարչապետն ընդգծել է, որ նորակառույց դպրոց կարող են այցելել նաև մոտակա գյուղերի աշակերտները նույնպես:

    «Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ անցկացնեն դպրոցում»,-ասել է երկրի ղեկավարը:

    Վարչապետը հավելել է՝ այս ենթակառուցվածքը նաև բնակավայրի համար է շատ կարևոր, քանի որ մշակվում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեծահասակները նույնպես այս տարածքներն օգտագործեն իրենց կյանքի որակը բարելավելու, սոցիալական շփման նոր ձևեր և նոր բովանդակություն ստանալու համար:
    Անդրադառնալով PISA հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն Հայաստանի աշակերտները վատ ցուցանիշներ են արձանագրել, վարչապետը նշել է.

    «Այդ հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է: Եվ այո՛, մենք հիմա պետք է, ըստ էության, ստեղծենք Հայաստանի Հանրապետության դպրոցը, Չորրորդ Հանրապետության դպրոցը»:

    Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն անում է հնարավորը երկրում կրթություն ստանալու լավ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար: Վարչապետը որակյալ կրթություն ապահովելու կարևոր պայմաններից է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը և նշել, որ այն լինելու է շարունակական:
    Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է.

    «Դպրոցը կյանքով պետք է լիքը լինի, որովհետև ի վերջո այն կյանքը, որը մենք ուզում ենք, նախ պետք է դպրոցում կառուցենք: Դպրոցում կառուցած կյանքն է հետո արտահայտվում դրսում, այն կյանքը, որ մենք հիմա ունենք, արտահայտությունն է նրա, ինչպիսի կյանք ենք մենք կառուցել դպրոցներում, դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճներում, հանդիսությունների կամ դպրոցական բեմերում և այլն:
    Սովորելու անբաժանելի մաս է ստեղծագործելը։ Հնարավոր չէ սովորել առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունը, ստեղծարար միտքն առաջնային է, և իմ կարծիքով՝ նույնը վերաբերում է նաև ուսուցչին։ Ուսուցիչն էլ պետք է ստեղծագործի և ստեղծագործելով սովորի, և մեր բոլոր որոշումներն ու քաղաքականություններն ուղղված են դրան՝ խթանել, խրախուսել ստեղծագործող ուսուցչին: Ուսուցիչը պետք է իմանա, որ իր ստեղծագործական և արդյունավետ աշխատանքը գնահատվում է պետության, Հայաստանի Հանրապետության կողմից:
    Վաղը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է, ուզում եմ առիթից օգտվել և բոլորիդ անձամբ շնորհավորել մեզ համար այդ կարևոր տոնի առիթով: Անկախությունն այնպիսին է, ինչպիսին մենք այն կերտում ենք։ Եվ հետևաբար, մեր խնդիրն է ամեն տարվա հետ մեր անկախությունը, մեր պետությունը, մեր համայնքը, մարզը, միջավայրը, դպրոցը դարձնել ավելի լավը, ավելի մրցունակ, ավելի գրավիչ: Եվ այդ գրավչությունը և մրցունակությունը պետք է մեծ ուժ տա մեր երեխաներին, որպեսզի նրանք լավ սովորեն, որպեսզի նրանք լավ ապրեն»:

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Շատջրեք բնակավայրում այցելել է նաև «Փռի» փառատոն: Այն կազմակերպել են «Կենարար» հիմնադրամը և Վարդենիս համայնքի գյուղաբնակ երեխաները` մարզային և համայնքային իշխանությունների աջակցությամբ: Փառատոնը կազմակերպվել է հիմնադրամի «Առաջնորդների դպրոց» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել պատանիների առաջնորդական հմտությունները:

  • Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ, …

    Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։