Category: Armen Press

  • Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել…

    Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները: Այս մասին Կոսը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

    «Մենք որոշում կայացրինք բացել մեր շուկան հայկական արտադրանքի, գրեթե, 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ և ծաղիկներ: Մենք ցանկանում ենք հայաստանցի գյուղատնտեսներին և արտադրողներին նոր հնարավորություններ ընձեռել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է հասանելիությունն իր շուկաներ՝ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ժողովրդավարական ընտրությամբ պայմանավորված: Այդ մթերքներից մեկը հայտնի հայկական լավաշն է: Նախորդ տարի ես այցելել եմ ավանդական հացատուն և տեսել, թե ինչպես է այն պատրաստվում: Այն շատ համեղ է»,- գրել է Կոսը:

    Հանձնակատարը հորդորել է շաբաթական գնումները կատարելիս ուշադրություն դարձնել հայկական մթերքներին:

    «Ձեր զամբյուղում ոչ մեծ ընտրությունը կարող է օգնել հայ գյուղատնտեսներին և արտադրողներին,  և աջակցել հայ ժողովրդի սեփական ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքին»,- եզրափակել է նա:

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հեռագրում ասված է.
    «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։
    Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։
    Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։
    Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։
  • Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապ…

    Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
    ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ 
    Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
    Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։
    Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի հարցին։ 

    «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- նշել է Փաշինյանը։ 

    Նա ընդգծել է, որ այս հարցերի դեռեւս չլուծված լինելու հետ մեկտեղ՝ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ 

    «Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որեւէ այլ բանի մասին»,-նշել է վարչապետ Փաշինյանը։ 

    Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը, նրա բնորոշմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմնական թեման պետք է լինի։ Արդեն երկուսուկես տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, որը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։ 

    «Անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։ Մեր խնդիրը, սակայն, պատմական այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ քաղաքական անկախության հարգման վրա։ Սա, ի դեպ, ճշգրիտ այն խոսույթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնեցրել եւ նախաստորագրել են՝ երկու երկրների միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։

  • TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հար…

    TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած՝ Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին։
    «Սիրելի՛ ժողովուրդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը։
    Զեկույցը պատրաստվել է Կառավարության ծրագրի համաձայն, որտեղ համապատասխան կետեր կան, և պատրաստվել է իմ հանձնարարությամբ։ Բայց, այնուամենայնիվ, զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի:
    Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր ու աշխարհիկ անձանց կողմից։
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում,…

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
    «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
    Ընկերությունից հորդորում են ջրի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
  • Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաս…

    Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
    Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ Հայաստանի և Ե…

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները զարգանում են արագ և ավելի ամուր են, քան երբևէ: Այս մասին պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
    «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ուրախ եմ Ձեզ տեսնել: Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթով, ինչպես նաև կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված մեր ներդրումներով:
    Մեր ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կբացեն. այժմ Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ շուկա՝ չի հարկվում։ Մենք ակնկալում ենք, որ վաղը ԵՄ օրենսդիրների կողմից այս միջոցները վերջնական կընդունվեն՝ ռեկորդային ժամանակում»,- գրել է նա:
    Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է,՝ Հայաստանն ու ԵՄ-ն ուժեղացնում են նաև էներգետիկ անվտանգությունը:
    «Այսպիսով, Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, դեպի առաջ և ավելի ամուր է, քան երբևէ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
  • ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակ…

    ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը