Category: Armen Press

  • Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Այս մասին հայտնում է…

    Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով։ 
    Այս մասին հայտնում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբին։
    «Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով», — գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի ռազմական ղեկավարության հայտարարությունը։
  • Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացման…

    Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը
    https://youtu.be/i38VNkOVJZA?si=QJQzQMXHMdTTAe88

    Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

    Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը:
    #news #armenia #pashinyan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխ…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։
    Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։
    Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն:
    https://youtu.be/4_EMZhvigCE?si=pPspGwefaEzqdwxb

    Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպ…

    Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

    https://cdn4.telesco.pe/file/45fb23ca15.mp4?token=HnKRDhq071jmHh2gyNgHryF17dQ-5zkZUX4DxkTPFmzPucmIyW9JXU1IpjaC0YYS7FR6_Aa0naa3jpJI4EItNnwPPq97lqjiKhQRonn6sQdqR9dgTwgdASZ9CXL5f6xEsbY-6RRyWRYTGyTahenm_kgsAipLnjDqSGPRtAaLlfwFp9q7NQYiTz99FnD2h-zJZ4O5_eAGxivSHK9K0zwC2JgbbJhxTbUgAe72ctWwSX02LkI_Bs-2MxpdqARe9ABuvdrHGS3tIFbPkO3IGHcg8RHiBZm5cK-PaLc9cfsbZN1yZlW6FsN0m0C1UqUWqnvlRblZ0dXtCV8-ehgCCR9glnX_2JwyIyek5HEoeseUOv7XrUJo35mCmx3MHlyx0Uj_tqbq9NwinPu6vlS8VAb-fbEw8aG5mVREbTMobO54osLQh-RbfDxZ4Fei2ReR-NVGmgP7wTNrXh2w3QgZz54rYAgClGaKoa8MovOy5pbhYly7lQyaWOxEfkDM3sGqcWJK9thoUEg6wZkM5NXyzT9Pu6rgcNw1DsRGUFdAe3-7AGKbD8sEkme76Ga2VVThs1uTUWLc1TsuBUMg6i7M3GaPAd5HNuNNM6WOcr9poaVSseMkF5ZRPrCIRVsv79ToCJ07fSMkOYw2eGZcJiENnyhA4ZuyInUDnTKvINQUYR36tsc

  • Հայաստանում սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի երրորդ համազգ…

    Հայաստանում սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հեսսեյան Խաղաղությ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հեսսեյան Խաղաղության մրցանակին արժանանալու համար։

    «Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար»,- գրել է Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

  • Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախա…

    Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (Radyo ve Televizyon Üst Kurulu) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։
    ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
    Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։
    Քննարկվել է Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։
    Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցին։
    «Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։
    Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։ Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։ Ես ողջունում եմ Կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց Աղաջանյանը։
  • Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարա…

    Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարավորություն է տալիս ընտրություններից տարիներ առաջ՝ առանց կուսակցություն գրանցելու, քաղաքական գործունեություն ծավալել և դուրս մնալ ֆինանսական թափանցիկության պահանջներից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ արձանագրելով, որ քաղաքական ֆինանսավորման ոլորտում օրենսդրական մեծ բաց կա։
    «Մեր իրավական դաշտում քաղաքական ֆինանսավորման հետ կապված մեծ բաց կա։ Սա անուղղակիորեն է առնչվում ընտրություններին։ Ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձինք կարող են առանց կուսակցություն գրանցելու՝ չորս և ավելի տարի մինչև ընտրությունները, շարժման կամ իրավական գրանցում չունեցող այլ ձևաչափով քաղաքական գործունեություն ծավալել և ֆինանսական թափանցիկության պահանջի ներքո չգտնվել։
    Այնուհետև ընտրություններից չորս կամ հինգ ամիս առաջ նրանք կարող են իրավական գրանցում ստանալ և արդեն որպես կուսակցություն շարունակել գործունեությունը։ Այսօր մեր իրավական դաշտն այսպիսին է»,-ասաց Հովակիմյանը։