ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Category: Armen Press
-
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ կից ներկայացնելով նաև համապատասխան ձայնագրություններով տեսանյութ։
Ըստ կոմիտեի՝ բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։ -
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կառավարության աջակցությա…
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է 10.7 հա մակերեսով լոլիկի և վարունգի ջերմատուն։ -
ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վար…
ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից անցած տարի նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ներկայացված հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Հաղորդագրության համաձայն՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ։:
2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ (87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է):
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ -
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների ի…
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը
2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ -
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության շրջա…
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում կայացել է պաշտոնական ընդունելություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ -
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ․Նժդեհ փողոցի հենապատը և վթարային վիճակում գ…
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ․Նժդեհ փողոցի հենապատը և վթարային վիճակում գտնված կամուրջը վերականգնվել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։ -
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ա…
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն ամփոփել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:«Եվրոպայի առաջնությունում անցկացրել եմ 4 գոտեմարտ: Մինչ այս մրցաշարին մասնակցելն անցկացված հավաքների շնորհիվ էր, որ կարողացա հաջող հանդես գալ այս առաջնությունում: Շատ կուզենայի եզրափակչում ավելի լավ հանդես գալ: Վրացի ըմբիշը տեխնիկապես հարուստ մարզիկ է, և նրա հետ գոտեմարտելիս, պետք զգույշ լինել: Ամեն տարի Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ավելի բարդ է տրվում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:
Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում առավել դժվար է դառնում պահպանել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, քանի որ բոլոր մարզիկները հատուկ նախապատրաստվում են հենց իր հետ գոտեմարտին:
Ամոյանի հիմնական նպատակն այժմ աշխարհի եռակի չեմպիոն դառնալն է: -
Հայաստանի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվելՀայաստանի …
Հայաստանի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին 2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ -
Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրնե…
Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն։
Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկա 5 տարիներին ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե մենք ինչքան ենք կարևորում ջրի հարցերը, ես ասում եմ՝ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնահերթ հարցերից մեկը լինելու է ջուրը։ Ինձ համար ամենացավալի արձանագրումն այն է, որ մենք հանրապետությունում մենք չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա։ Լավ լուրն այն է, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց մենք պետք է կարողանանք հավաքել այդ ռեսուրսները և ճիշտ կառավարենք։ Ասեմ նաև, որ մենք պետք է փոխենք նաև դաշտեր, այգիներ ջրելու ձևերը։ Այդտեղ էլ ջուրը խնայող տեխնոլոգիաներ կան։ Եվ մենք այդ բոլոր հարցերով կանգնելու ենք մեր գյուղացիների և ֆերմերների կողքին»,- ասել է վարչապետը։
Նա մանրամասնել է, որ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում է խմելու ջրի դեֆիցիտի։
«Բոլոր տեղերում պետք է լինի և խմելու, և ոռոգման ջուր, որովհետև եթե երկուսն էլ չկա, խնդիրը լուծված չի։ Եթե խմելու ջուր կա, բայց ոռոգման ջուր չկա, խմելու ջրով մարդիկ ոռոգում են անելու, իսկ այդ դեպքում խմելու ջուրը չի հերիքելու։ Շատ պարզ տրամաբանություն է»,- ընդգծել է վարչապետը։