Category: Armen Press

  • Բացահայտվել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու՝ Հայաստան ներկրման …

    Բացահայտվել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու՝ Հայաստան ներկրման դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ․ https://youtu.be/I5o9Rhnf92s?si=nm5EgdV1UooShWus

    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի ռուսական ռուբլու՝ Հայաստան ներկրման դեպքեր

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/watch?v=FAeWEQ-lA3YՀՀ կառավարության…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/watch?v=FAeWEQ-lA3Y

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #pashinyan #government #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորութ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորություն ունի մինչև 2029 թվականն աստրոնավտներին ուղարկել Լուսին։
    Այս մասին նա խոսել է Սպիտակ տանը «Արտեմիս-2» առաքելությունն իրականություն դարձրած չորս աստրոնավտների պաշտոնական ընդունելության ժամանակ, որը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։
    «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։
  • «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված անձի նկատմամբ քրեական հետապնդում…

    «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
    Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
    Մասնավորապես՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին:
    Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է` համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:
    Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։
    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
    Նախաքննությունը շարունակվում է:
  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայո…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ ուժերի թվաքանակի կրճատման հարցը։
    Այս հայտարարությունն արվել է Իրանի դեմ պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի և ՆԱՏՕ-ի հետ ծագած լարվածության համատեքստում։
  • Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում նախաձեռնությունը երկու ամիս շարունակ համերգների,…

    Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում նախաձեռնությունը երկու ամիս շարունակ համերգների, ցուցահանդեսների, կինոդիտումների, գիտաժողովների և կրթական ծրագրերի միջոցով իր շուրջ էր համախմբել ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններին՝ նպաստելով ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, կապերի ստեղծմանն ու նոր ծրագրերի մշակմանը։
    «Հայաստան-Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն» խորագրով ծրագրի կայացման գործում մեծ ներդրում ունեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և այլ կառույցներ։
    Միջոցառումները, որոնց մեկնարկը տրվեց մարտի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» համերգով, եզրափակվելու է ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող գալա համերգով։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ երեկոյի երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն է։ Կհնչեն նաև Սարասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ կից ներկայացնելով նաև համապատասխան ձայնագրություններով տեսանյութ։
    Ըստ կոմիտեի՝ բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:
    Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։

  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կառավարության աջակցությա…

    ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է 10.7 հա մակերեսով լոլիկի և վարունգի ջերմատուն։
  • ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վար…

    ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից անցած տարի նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում:
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ներկայացված հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն:
    Հաղորդագրության համաձայն՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ։:
    2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ (87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է):
    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ