Category: Armen Press

  • Աննա Հակոբյանի ասուլիսը https://www.youtube.com/watch?v=Tl3Tm6EOkpYԱննա Հակոբյան…

    Աննա Հակոբյանի ասուլիսը
    https://www.youtube.com/watch?v=Tl3Tm6EOkpY

    Աննա Հակոբյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վարչապետի ելույթը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանըhtt…

    Վարչապետի ելույթը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
    https://www.youtube.com/live/IwolHDL0Aik?si=Rr53hvogdYv9OYWj

    Վարչապետի ելույթը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՈՒՂԻՂ

    Վարչապետի ելույթը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #pashinyan #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Գյումրիում կկառուցվի շների կացարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի…

    Գյումրիում կկառուցվի շների կացարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից,  քաղաքային իշխանությունները որոշել են կացարանի կառուցումն իրականացնել համայնքի միջոցներով:
  • «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթու…

    «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները:
  • Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվա…

    Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
  • Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզո…

    Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է Հայաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.
    «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։
    Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։
    Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:
    Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
  • Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավ…

    Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
    «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
  • Մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆԲուքինգհեմյան պալատը հայտար…

    Մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆ
    Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում տղամարդը կրակ էր բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ տեղի կունենա ըստ նախատեսվածի։
    BBC-ն գրում է, որ ​​այցը, որը կմեկնարկի ապրիլի 27-ին, տեղի է ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։
    Ըստ օրակարգի՝ այցի հենց սկզբում Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան մասնավոր թեյախմություն կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։
    Այնուհետև թագավորական զույգը Վաշինգտոնում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում ընդունելություն կկազմակերպի։ Վաշինգտոնում վերջին նման այգում ընդունելություն կազմակերպել է Ջորջ VI թագավորը 1939 թվականին։
    Երեքշաբթի օրը թագավորական զույգին պաշտոնապես կընդունեն Սպիտակ տանը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագավորը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ ելույթը կլինի. առաջինը 1991 թվականին ունեցել է Եղիսաբեթ II թագուհին։
    Ապրիլի 28-ի երեկոյան ԱՄՆ նախագահի անունից պետական ​​ընթրիք կկազմակերպվի թագավորական զույգի պատվին։
    Թագավորական այցի ծրագիրը ներառում է նաև խորհրդանշական այցելություն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիր և ընդունելություն Նյու Յորքում, ապա՝ հանգիստ Վիրջինիայի ազգային պարկում։
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուս…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուսաստան։
    Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ակնկալվում է Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
    Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում տված հարցազրույցում ԱԳ նախարարը նկատել է, որ ռուսական կողմի հետ տևական ժամանակ է, ինչ բարձրաստիճան հանդիպումներ տեղի չէին ունեցել։

    «Այսօրվա հանդիպումը կլինի հարմար առիթ՝ քննարկելու պատերազմի զարգացումները և ներկայիս իրավիճակը։ Վստահ եմ, որ այս հարցով երկու երկրների միջև խորհրդակցություններն առանձնահատուկ կարևորություն կունենան»,- ասել է Արաղչին։

    Ավելի վաղ նա այցելել էր Պակիստան և Օման, որտեղ քննարկումների կենտրոնում եղել է պատերազմի դադարեցման ու հրադադարի հարցը։