Category: Armen Press

  • Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզո…

    Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է Հայաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.
    «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։
    Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։
    Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:
    Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
  • Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավ…

    Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
    «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
  • Մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆԲուքինգհեմյան պալատը հայտար…

    Մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆ
    Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում տղամարդը կրակ էր բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ տեղի կունենա ըստ նախատեսվածի։
    BBC-ն գրում է, որ ​​այցը, որը կմեկնարկի ապրիլի 27-ին, տեղի է ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։
    Ըստ օրակարգի՝ այցի հենց սկզբում Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան մասնավոր թեյախմություն կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։
    Այնուհետև թագավորական զույգը Վաշինգտոնում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում ընդունելություն կկազմակերպի։ Վաշինգտոնում վերջին նման այգում ընդունելություն կազմակերպել է Ջորջ VI թագավորը 1939 թվականին։
    Երեքշաբթի օրը թագավորական զույգին պաշտոնապես կընդունեն Սպիտակ տանը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագավորը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ ելույթը կլինի. առաջինը 1991 թվականին ունեցել է Եղիսաբեթ II թագուհին։
    Ապրիլի 28-ի երեկոյան ԱՄՆ նախագահի անունից պետական ​​ընթրիք կկազմակերպվի թագավորական զույգի պատվին։
    Թագավորական այցի ծրագիրը ներառում է նաև խորհրդանշական այցելություն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիր և ընդունելություն Նյու Յորքում, ապա՝ հանգիստ Վիրջինիայի ազգային պարկում։
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուս…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուսաստան։
    Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ակնկալվում է Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
    Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում տված հարցազրույցում ԱԳ նախարարը նկատել է, որ ռուսական կողմի հետ տևական ժամանակ է, ինչ բարձրաստիճան հանդիպումներ տեղի չէին ունեցել։

    «Այսօրվա հանդիպումը կլինի հարմար առիթ՝ քննարկելու պատերազմի զարգացումները և ներկայիս իրավիճակը։ Վստահ եմ, որ այս հարցով երկու երկրների միջև խորհրդակցություններն առանձնահատուկ կարևորություն կունենան»,- ասել է Արաղչին։

    Ավելի վաղ նա այցելել էր Պակիստան և Օման, որտեղ քննարկումների կենտրոնում եղել է պատերազմի դադարեցման ու հրադադարի հարցը։

  • Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն ապրիլի 26-ին Գերնիկա-Լումո քաղաքում …

    Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն ապրիլի 26-ին Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ 
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը, դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
  • Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփել…

    Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

    «Չեմ կարծում, որ կգտվեն մարզիչներ, որոնք իրենց իսկ աշխատանքը կգնահատեն լավ կամ գերազանց: Աշխատելու շատ տեղ ունենք ու պետք է ավելին անեինք: Եթե չլիներ Աննա Ամրոյանի անհաջողությունը, ապա թիմային հաշվարկում մենք կլինեինք առաջին տեղում: Այժմ երրորդն ենք: Ընդհանուր առմամբ ունեցանք 7 մեդալ: Կարելի է աշխատանքը բավարար համարել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթումում լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

    Վերջինիս խոսքով` իր ներկայիս մեդալներից առավել բարձր հարգի մեդալ կարող էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը: Մարզիչն ընդգծեց, որ իր համար մեծ ձեռքբերում կլիներ, եթե թիմն անցած տարվա պես թիմային հաշվարկում առաջինը լիներ:

  • Խաշթառակ — Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վթարային վիճակում գտնվող կամրջի …

    Խաշթառակ — Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր այցելությունից տեսանյութ հրապարակելով։

    87K views · 2.4K reactions | Իջեւան խոշորացված համայնքի Խաշթառակի նոր…

    Իջեւան խոշորացված համայնքի Խաշթառակի նոր կամուրջները🫶❤️🇦🇲🫶

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մեքենայով շրջել է Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի նոր ասֆալտապատված ճանապարհով:
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղ…

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։