Category: Armen Press

  • Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխ…

    Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
  • Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես «…

    Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ասիմի Գոիտան ազգին ուղղված ուղերձում։
    Պետության ղեկավարն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունեցել ապրիլի 25-ից ի վեր, երբ երկրի մի քանի շրջանում սկսվեցին արմատական ​​խմբավորումների համակարգված հարձակումներ։
  • #500իցմեկը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցված է …

    #500իցմեկը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցված է ❤️🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/8da77655a7.mp4?token=kNDD_qJYuX2MigbD0M1BV1I7CVJuUwwHb0z1mcSOyRlpHLYj2QN1E4vLNvLHW0Koc5Spn-cw2K3-koEcE2gqciERWyyBOCL7tF5ixHQPD-7MnMskb-GyfPqRFnXeOAndGj4jCrUPoYkRAHTW-V7hFN3XL3BAHMSxkDaxssdnrM6UvE2d5QNecWWo3e9O0p3HkDEzAGwCbUekgbldkOgOgI1cMpNBDDUAiH78nW0vZkMXWiSIxnDLi1jPto44Itxt99LViPgm23MRsrvxTCgL0Ksa7OFTZG8AVkBlACCAVeH8APPqiwWDTC8Ed8qwpqVP5l4LHXo_K0g_qj8GAaPh5KfnQsZXAAfMfKmifA8tDR3t97lusaSfqpDETPn9DlQgXfMLLvYTBXh741hS4RLjBCyERUugNt_2GFFbjRq6FNdG7R_32xKUyDUpLR5bhcnlBV0Id9qMGXb_6BrCuRvlGIPUQpCO518ibloqTrQHsOfFy9ARYoEfBLbo540ITisGid2nIUyzniMtIFnEglfdgDDrSzZCQ-UBfiZInl2fK3ZTWAITCHIfB2gJsqhBbmqhNsE8LIAidueO3b6toHHbF3eYsNUjbjhE4nlL6ifoppUcKY84NtXrQONnBOE9B3C0HxCC6BLSmCHOcrrfSPVgvz1Y5iijxHe1ZlswHBg8io8

  • Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթում հայտարարել է, որ …

    Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթում հայտարարել է, որ չնայած Եվրոպայում և Մերձավոր Արևելքում անորոշությանն ու հակամարտությանը, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն միշտ կլինեն հավատարիմ դաշնակիցներ՝ միավորված ժողովրդավարության պաշտպանության գործում։
  • Իրանը չի պլանավորում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային…

    Իրանը չի պլանավորում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինված կազմավորումների՝ «Դիմադրության առանցքի» հարցը, հայտնել է Կահիրեում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։
  • Ապրիլի 29-ին, ժամը 02։22-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե…

    Ապրիլի 29-ին, ժամը 02։22-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։
    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (մոտ 90 քմ):
    Հրշեջ-փրկարարները տարհանել են 10 քաղաքացու։
    Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և կից երկու տներ։
  • Մարդկության պատմության վաղնջական ժամանակներից դարերի անխախտ ընթացքով մեզ հասած հ…

    Մարդկության պատմության վաղնջական ժամանակներից դարերի անխախտ ընթացքով մեզ հասած համր ու պատկերավոր ուղերձ են ժայռապատկերները, որոնք ավանդում են նախնյաց կենսակերպի, նրանց ապրումների, հույզերի ու ձգտումների մասին՝ դառնալով ապառաժներին հավերժացած կապի միջոց սերունդների միջև:
    Դա հույժ կարևոր տեղեկատվություն է, որը ոչ միայն թույլ է տալիս պատկերացում կազմել տասնյակ հազարավոր տարիներ առաջ մարդկանց կյանքի կազմակերպման մասին, այլև, որ ավելի կարևոր է, ոճային նմանությամբ ու ընդհանրացմամբ նույնականացնել տվյալ տարածքում ապրողների կամ հաստատվածների խմբին, որոնք հետագայում կարող էին ազգերի ձևավորման կորիզը դառնալ:
    Հայաստանում, ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերներն ունեն ոճային հստակ առանձնահատկություններ, որոնք չեն հանդիպում այլ երկրներում և տարածաշրջաններում: Այդ անկրկնելի նշանները ժամանակի ընթացքում ժայռերից փոխադրվել և վերարտադրվել են զուրօրինակ գորգերի վրա՝ ձևավորելով հայկական ոճը:
    Այսպիսի հետաքրքիր մանրամասներով ուղեկցվեց «Արմենպրես»-ի հարցազրույցը ժայռապատկերների և հնագույն հուշարձանների բազմամյա հետազոտող, անվանի գիտնական Կարեն Թոխաթյանի հետ, որը սկսեցինք նրա հեղինակած «Հայաստանի ժայռապատկերները» բացառիկ գրքին անդրադարձով, իսկ ավարտեցինք՝ Կենդանակերպի նշանների հայկական ծագման մասին տեսությամբ:
  • Ընտանեկան որոշ պատմություններ դուրս են գալիս անձնական հիշողության սահմաններից։ Դ…

    Ընտանեկան որոշ պատմություններ դուրս են գալիս անձնական հիշողության սահմաններից։ Դրանք դառնում են ժամանակի, գաղթի, ինքնության և ժառանգության փոխանցման պատմություններ։Այդպիսի պատմություն է Լևոն Մուրադյանի և նրա դստեր՝ RISH-ի հիմնադիր Նունե Մուրադյանի ճանապարհը։
    1990-ականների վերջում Բելգիա տեղափոխվելով՝ Մուրադյանների ընտանիքը նոր երկիր չէր տանում միայն նոր կյանքի ակնկալիքը։ Նրանք իրենց հետ բերում էին հիշողություն, ներքին ուժ, Հայաստանից խորը կապվածություն և մի յուրահատուկ կարողություն՝ ինտեգրումը վերածելու ստեղծման, իսկ արմատները՝ ապագայի հենարանի։Լևոն Մուրադյանը Բելգիա է գալիս 1998 թվականին։
    Շատ արագ նա նկատում է, որ հայկական համայնքի ներսում արդեն ձևավորված կյանք կա, սակայն բացակայում է մի կարևոր օղակ՝ նոր ժամանողների և բելգիական հասարակության միջև կենդանի կապը։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի …

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ում։
    «Այսօր իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը»,- նշել է Միրզոյանը։
    Նախարարները տեսանյութը եզրափակել են՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան» վանկարկումներով։

    https://cdn4.telesco.pe/file/5abd8a26da.mp4?token=uMDaJQj66JA1QQappRYhrONX5DAyglaPM5HnGj8ZYrFfL2ankFi19Icgsg0HaBuLbvpJw6ZXAZyzxYlufOnLLK-gXs1dDAJwl6DIsLFuPaAoFBL11PvL_ZRli8pXb2C_y-8UFLPLww1sjLsg3EBHqSxTR1gC-69EcBiYozyocuzL831fPZ9ORQTfMiVCMSYp-UpfvSPuuf1A293unOe-ejnPB88U4rAV2J8rwRQ-wp4owFox1DfG14bz22kHlOouPDssUppNhVrGwU1dFWHcBOWEc3svXi94FOzNGCxWw3KMY-RzKjr18zhZ3_Wte5ZfSswMt0tgWBY-IyfwSW0CMQ

  • Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղ…

    Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
    Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։