Category: Armen Press

  • Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպա…

    Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
    Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 250 000 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 220 000-ը՝ Ժիրոնդի դեպարտամենտից: Պարբերականը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային տարհանումն է: Փակվել են ճանապարհներ, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը: Կրակն արդեն հասնում է խաղողի այգիներով և գինիներով հայտնի Բորդոյի շրջանին:
    Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ այս տարի հրդեհները շուրջ 115 000 հեկտար տարածք են այրել: Նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 27-ին կառավարության հատուկ նիստ է հրավիրել հրդեհների կապակցությամբ:
    Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ գրեթե 90 փրկարար է տուժել:
    Իսպանիայում անտառային հրդեհներն այրել են ավելի քան 150 000 հեկտար տարածք: Այս հրդեհները համարվում են ամենախոշորը երկրի վերջին շրջանի պատմության ընթացքում: Մոտ 100 000 մարդ տարհանվել է, այդ թվում՝ 30 000-ը՝ Մադրիդի տարածաշրջանից:
    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կայցելի Վալենսիայում կրակից տուժած շրջաններ, որտեղ հրշեջները պայքարում են նոր անտառային հրդեհի դեմ:
    Իտալիայի հարավ-արևելքում ևս հրդեհներ են մոլեգնում: Ծովափնյա որոշ շրջաններից նավերով հարյուրավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ են տարհանվել, քանի որ կրակի պատճառով ցամաքային ճանապարհները փակվել են:
    Առաջիկա օրերին իրավիճակի բարելավում, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ ջերմաստիճանը բարձրանում է, իսկ անձրևներ չեն սպասվում:
  • Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացվ…

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու պահանջները։
    Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։
  • «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է …

    «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին։ Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։
    Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

    «Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են մեջբերված ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

    Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

  • Հայհիդրոմետի կանխատեսումներով` հուլիսի 27-ին ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հան…

    Հայհիդրոմետի կանխատեսումներով` հուլիսի 27-ին ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 26-ի համեմատ կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Նրա խոսքով՝ ամենատաք գոտին շարունակելու է մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35-37 աստիճանի սահմաններում։
    Երեկոյան ուշ ժամերին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 29–ին և օգոստոսի 1-ին, 2-ին։
    Սուրենյանը նաև հավելել է, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։

    https://cdn4.telesco.pe/file/f576c437d6.mp4?token=vwWaFfhvmmuwwEd1KglFb8iAOGCf9ae4Q-4WEuMbiZ8q2gq_BveRCecv0Wh3FDtWAXcLqFRkf0299pbJmFq3IIfo9Vbu5anFNSTIh5ygRY7Eo3K-irBGnsPX_GXRbdad4W4XVgFwMyixpxo0J_hA1ocTSrpiKP6vtf-CZcOSgMvDL0rryMrVeekuVoBYRlLzZUBakmmTieR978szlE87RJ5fE7-2sY66dSJrRivdYiuHRTQXDV0jeizz2RdM3y5ATvCX-7vZPoXEcdijZk9Mjoerwugi620QFJRl_oCJW60MMvHNoE1A0gKiWYt39ibTnwqlCSTM6f6mTrQ1HEMGog

  • Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստա…

    Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
    Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, նախարար Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների և այլնի մատակարարման ծավալները դեպի Հայաստան:
    Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։
    Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ընդլայնման՝ բարձր և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
  • Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտ…

    Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները
    https://www.youtube.com/live/A9NoiU5FOXY?si=4FvqMlpRVyZ-4cyp

    Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն․ հետազոտության արդյունքները

    ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի ասուլիսը:
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook…

  • Բեռլինում անցկացվող Christopher Street Day (CSD) ԼԳԲՏ փրայդի ընթացքում ավտոմեքեն…

    Բեռլինում անցկացվող Christopher Street Day (CSD) ԼԳԲՏ փրայդի ընթացքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 16-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
    Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Բեռլինի կենտրոնական Տիրգարտեն թաղամասի Ախորնշտայգ փողոցում՝ երկօրյա միջոցառման երկրորդ օրը։ Դեպքից հետո կազմակերպիչները հայտարարել են փրայդի ծրագրերի վաղաժամ ավարտի մասին։
    Ականատեսների փոխանցմամբ՝ մարդկանց բազմության մեջ մխրճվել է սպիտակ ֆուրգոն, որի վարորդը բախումից հետո դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի։
    Բեռլինի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում և հրապարակել կասկածյալի լուսանկարն ու նկարագրությունը։ Ըստ իրավապահների՝ որոնվում է 21-ամյա Աբդուլ Բալութը։ Քննության նախնական տվյալներով՝ նա ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, իսկ մի շարք տուժածներ վնասվածքներ են ստացել նաև սառը զենքի կիրառման հետևանքով։ Իրավապահները դեռևս պարզում են, թե արդյոք կասկածյալը գործել է միայնակ։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել նրան նկատելու դեպքում անմիջապես զանգահարել 110 հեռախոսահամարով և չփորձել ինքնուրույն վնասազերծել, քանի որ նա կարող է զինված լինել։
    Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչ Ֆլորիան Նատի խոսքով՝ կասկածյալը նախկինում հայտնի է եղել իրավապահներին և դասվել է Բեռլինի իսլամիստական շրջանակներին առնչվող անձանց շարքին։ Տեղեկությունների համաձայն՝ նա միայն 2026 թվականի մայիսին է ազատ արձակվել անչափահասների ուղղիչ հիմնարկից։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Շյոնեբերգ թաղամասի բնակարաններից մեկում, սակայն այս պահին ձերբակալվածներ չկան։
    Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները տեղի ունեցածը բնութագրել է որպես «հարձակում մեր ազատ և բաց հասարակության դեմ»։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միջադեպն անվանել է «զզվելի հանցագործություն»՝ ընդգծելով, որ այն ուղղված է երկրի հասարակության դեմ, և վստահեցրել, որ հանցագործությունը կբացահայտվի, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
    Christopher Street Day (CSD) փրայդը Բեռլինում ավանդաբար անցկացվում է հուլիսի վերջին՝ աշխարհի մեծ մասում նշվող «Հպարտության ամսից» (Pride Month) հետո։ Այս տարի միջոցառումը տևել է երկու օր․ հիմնական երթը մեկնարկել էր հուլիսի 25-ին՝ Տիրգարտեն շրջանում, և ավարտվել էր առանց միջադեպերի, մինչդեռ երեկոյան տեղի ունեցած հարձակումը հանգեցրել է ծրագրի վաղաժամ դադարեցմանը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Գոշավանքում։…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Գոշավանքում։

    https://cdn4.telesco.pe/file/4ffa32c6f7.mp4?token=YLzFDYLTTi9pcYwW1JnQug7LKq-5pOK57z3PL_h6rBuivO9STOWSqOiU1v4fJgki_YpzLz8H0fwF-weVdBQX32KIak763wdxEumnW5k9lc61nkJYxkWVdPYbT0QG00s8Ogd_a7b35PpprjqUKes-OzBdZQZgcJ-cuOngaGyW4cy15EfsL3gaVZ033j3CqLju_V633jjoKhzVgngyJ0s0ZkpBaWjKlcjGr7IGD2vk_bTiJPr5SFqTknL1KPHU3usWPYpEIa-HK2VcnYxrSQwueedYyuNLzYZdY1OLII_kkMIbqXBo0Toj_6CV3q2kllebC42-a05jnDe_6YBBbgVdSQ

  • 2026-ի օգոստոսը խոստանում է բացառիկ լինել երկնքի սիրահարների համար. մեկ ամսվա ըն…

    2026-ի օգոստոսը խոստանում է բացառիկ լինել երկնքի սիրահարների համար. մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։
    Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ամենահետաքրքիր օրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություն՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ 
    «Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ», — գրել է Ազիզյանը։
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետությ…

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ինչպես
    Նա շնորհավորել է շրջանավարտներին հարազատ կրթօջախից դեպի քաղաքաշինության մեծ ընտանիք մուտք գործելու առթիվ և հանձնել է Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։