Category: Armen Press

  • «Արմենպրես»-ը հազվագյուտ հնարավորություն է ստացել այցելելու չինական Gansu Hailia…

    «Արմենպրես»-ը հազվագյուտ հնարավորություն է ստացել այցելելու չինական Gansu Hailiang New Energy Materials Co., Ltd. ընկերության գլխավոր արտադրական համալիր։ Այն մարտկոցների նյութերի առաջատար արտադրողներից է և մասնագիտացած է լիթիում-իոնային մարտկոցների համար նախատեսված բարձրորակ էլեկտրոլիտային պղնձե փայլաթիթեղի արտադրության մեջ։
    Այս նյութը էլեկտրամոբիլների մարտկոցների կարևորագույն բաղադրիչներից է։
    Ընկերությունը գտնվում է Չինաստանի Գանսու նահանգի մայրաքաղաք Լանչժոուում և Hailiang Group-ի դուստր ընկերությունն է։ Hailiang Group-ը Չինաստանի խոշորագույն պղնձամշակող ընկերություններից մեկն է, իսկ Gansu Hailiang-ը խմբի ռազմավարական ներդրումն է նոր էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրամոբիլների և էներգիայի կուտակման համակարգերի համար նյութերի արտադրության ուղղությամբ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումնե…

    Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Հուլիսի 25-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
    Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-30-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
    Համապատասխան որոշումը տարածված է ՀՀ կառավարության կայքում։
    Որոշման համաձայն՝ նախարար Խուդաթյանը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
    «Գործուղումից վերադառնալուց հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ։
  • Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներ…

    Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
    Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տանել շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարին:
    Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
    Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
    https://youtu.be/J-bHr_dOWlU?si=buNHFYALZPu4FWb9

    ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

    Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

  • Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերա…

    Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ։

    Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի

  • Վրաստանում 2 օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն…

    Վրաստանում 2 օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն առանց լույսի է մնացել գրեթե ամբողջ երկիրը։
    Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մատնանշելով, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդում են, որ Վրաստանի մի քանի քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը, մոտավորապես ժամը 8:00-ից առանց էլեկտրաէներգիայի են մնացել։ 
    Նշվում է, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել նաև շրջաններում։ Ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Թբիլիսիի մետրոն չի գործել, իսկ երկրի արևմտյան մասում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
    Անջատումից որոշ ժամանակ անց վրացական պատկան մարմինները սկսել են փուլ առ փուլ վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ 
    Նման իրավիճակ է տեղի ունեցել նաև հուլիսի 24-ին՝ մոտավորապես ժամը 00:10-ին։ Վրաստանի էլեկտրոցանցում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով խափանումներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության ցանցերում: Արդյունքում, Թբիլիսիում և Վրաստանի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է:
  • Չինաստանի Լանժոու քաղաքում գործող «Lanzhou LS Group» ընկերությունը բաց է աշխարհի…

    Չինաստանի Լանժոու քաղաքում գործող «Lanzhou LS Group» ընկերությունը բաց է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցության համար։
    «Արմենպրես»-ի թղթակցի՝ ընկերության գլխավոր գրասենյակ կատարած այցի ժամանակ «Lanzhou LS Group»-ի ներկայացուցիչները ներկայացրել են գործունեության ուղղությունները և հայտնել, որ իրենց տեխնոլոգիաները կարող են աջակցել վերականգնվող էներգիայի նախագծերի զարգացմանը տարբեր շուկաներում, այդ թվում և Հայաստանում աճող արևային էներգիայի ոլորտում։
    «Lanzhou LS Group»-ը Չինաստանի ծանր մեքենաշինության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Հիմնադրված լինելով 1953 թվականին՝ երկրի արդյունաբերականացման վաղ փուլում, այն ժամանակի ընթացքում վերածվել է բարձր տեխնոլոգիական արտադրական հզորության։
  • Հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող, բայց ընդհանուր պատմական ժառանգու…

    Հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող, բայց ընդհանուր պատմական ժառանգությամբ միավորված՝ հայկական Գառնին ու չինական Դունհուանը դարեր շարունակ եղել են կարևոր քաղաքակրթական խաչմերուկներ։
    Այսօր, երբ Հայաստանի և Չինաստանի միջև կապերը շարունակում են զարգանալ, իսկ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն ու ապագային միտված այլ նախագծերը նոր թափ են ստանում, երկու համայնքները նպատակ ունեն ամրապնդել և պաշտոնական դարձնել իրենց համագործակցությունը։
    2025 թվականին Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը մասնակցել է Դունհուանում անցկացված համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մտադրության մասին նամակ։
  • Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ…

    Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը։
    Դատարանը նաև բավարարեց պաշտպանների միջնորդությունը և չկիրառեց խափանման որևէ այլ միջոց, այդ թվում՝ գրավ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
  • Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազությա…

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:
    Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: