Category: Armen Press

  • Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Պ…

    Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցի կարծիքով՝ այն փաստը, որ եվրոպացի առաջնորդները մայիսին հավաքվելու են Հայաստանում, մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կարող է ամրապնդել ու խթանել տարածաշրջանային խաղաղության ջանքերը։
    Պետեր Կրանիցն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի նշանակությանն ու կարևորությանը։
    Փորձագետը նաև մատնանշել է, որ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային այլ երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար։
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական …

    🔴 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չի ստացել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության արտադրանքի վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը՝ անդրադառնալով Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքում հայտնաբերված հնարավոր խախտումների մասին տեղեկություններին։

    Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չի ստացել «Պռոշյանի կոնյակի…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին:
    Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզից: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզում, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 371 մլն 137 հազար դրամ: Վերակառուցված մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։
    Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը և իրականացվել է տարածքի բարեկարգում։
  • Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր…

    Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գա…

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
  • Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր…

    Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  • Միանգամից երկու միջազգային աշխատաժողովներ անցկացվեցին ապրիլի 22-ին Հայաստանի գիտ…

    Միանգամից երկու միջազգային աշխատաժողովներ անցկացվեցին ապրիլի 22-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում:
    Հայաստանի, Վրաստանի և Լեհաստանի գիտնականների մասնակցությամբ ծավալվեցին հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:
    Աշխատաժողովների խորագրերն արդիական են մեր օրերում, քանի որ արտացոլում են անցյալի առանցքային իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի և աշխարհի ժամանակակից սոցիալ-քաղաքական զարգացումների ընթացքին: Դրանցից առաջինը վերնագրված է «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», իսկ երկրորդը՝ «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում. էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում»:
    Միջոցառման կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։
    «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց մասնակիցներին՝ հընթացս հիշեցնելով նաև աշխատաժողովների ձևաչափը:
  • Երևանում Ամիրյան փողոցի սկզբնամասից մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկն ըն…

    Երևանում Ամիրյան փողոցի սկզբնամասից մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում ապրիլի 22–ին տնկվել է կատալպա տեսակի 33 ծառ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ այդ ծառատեսակները հասնում են 15–20 մետր բարձրության և ձևավորում են լայն սաղարթ։
    Նախատեսվում է տնկել ևս 70 ծառ:
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաս…

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։
    «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից։
    ««Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել եմ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:
    Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– գրել է Արմեն Գրիգորյանը՝ կից հրապարակելով լուսանկար հանդիպումից։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ …

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը:
    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:
    Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները:
    Անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին: