Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը պարզապես այլընտրանք չունի։
    Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

    «Տեսնում եք, թե Երևանում երթևեկությունն այսօր ինչ վիճակում է։ Որևէ կասկած չկա, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը պարզապես այլընտրանք չունի, այլ տարբերակ չկա էլ։ Մենք դա անելու ենք հաճույքով։ Ուզում եմ ասել, որ նպատակադրումը Երևանի մետրոն շրջանաձև դարձնելն է»,- ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ կկառուցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանը, հաջորդիվ մետրոյի կայարան կլինի կառուցվելիք Ակադեմիական քաղաքում, Ակադեմիական քաղաքից էլ կլինի միացում մետրոյի «Չարբախ» կայարանին։

    Այդպիսով կստացվի, որ Երևանի մետրոն շրջանաձև պտույտ անելու հնարավորություն ունի։

    «Նաև տրանսպորտի ոլորտի մասնագետները, իհարկե, կարող են ասել՝ մենք հետագայում կարող ենք ունենալ երկու հակադարձ ուղղությամբ շրջանաձև երթևեկություն, որը կլինի ավելի էֆեկտիվ, և ավելի շատ ուղևորներ կտեղափոխվեն»,- ասել է վարչապետը։

  • Ամերիկացի հետազոտողները հայտարարել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը…

    Ամերիկացի հետազոտողները հայտարարել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա երկրաբանական կազմավորման մեջ թունելներ հայտնաբերելու մասին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
    Խոսքը Թուրքիայի Դուրուփինար երկրաբանական կառույցի մասին է, որը գտնվում է Արարատ լեռան մոտ:
    «Նոյյան տապանի սկանավորումներ» նախագծի թիմն օգտագործել է գեոռադար՝ կառույցի կառուցվածքն ուսումնասիրելու համար, և հայտնաբերել է ստորգետնյա կարգավորված խոռոչների ցանց: Հետազոտող Էնդրյու Ջոնսի խոսքով՝ հայտնաբերված «միջանցքները» միավորվում են մեծ կենտրոնական տարածության վրա, որն, ըստ նրա, նման է ատրիումի:
    Նա հավելել է, որ ինֆրակարմիր ջերմագրության (IRT) կիրառմամբ հետագա ուսումնասիրությունները նույնպես ենթադրել են հողի մեջ խորը թաղված նավի ձև ունեցող կորպուսի առկայություն։
  • Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթաց…

    Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց ապատեղեկատվական արշավների վերաբերյալ Կառավարության ուսումնասիրությունները՝ ընդգծելով դրանց աճող ինտենսիվությունն ու հանրային վստահության վրա ազդեցությունը։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Մալխաս Ամ…

    Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձավ ԵԱ-ի 5-ակի չեմպիոն:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց վրացի Ռամազ Զոիձեի հետ ու առավելության հասավ 1:1 հաշվով (հաղթանակը տրվեց առաջինը միավորի արժանացած Ամոյանին):
    Մալխաս Ամոյանը իր կարիերայում 5-րդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և …

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։
    Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։
    Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
    Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Աստանայո…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Աստանայում է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» խորագրով տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։
  • Ապատեղեկատվական արշավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ. Նազ…

    ❗️Ապատեղեկատվական արշավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ. Նազելի Բաղդասարյանը հերքել է հերթական կեղծիքը
    Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների կողմից իբր կոռուպցիոն սխեմաների միջոցով բյուջեից գումարներ յուրացնելու վերաբերյալ։
    Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ «Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- գրել է Բաղդասարյանը։
    Կեղծ տեղեկատվությունը տարածել է Vtforeignpolicy com կայքը, որը հետո հրապարակել է նաև X-ում՝ RussianNews էջում։
    Տարածված կեղծ լուրի համաձայն՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իբր իր «Ատլիքս» ընկերության միջոցով և կոռուպցիոն սխեմաներով ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել պետական բյուջեից։
    Կայքը ևս մեկ կեղծիք է տարածել առ այն, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ատլիքս» ընկերության միջոցով իբր հանցավոր բիզնես է վարում՝ ներառյալ գունավոր մետաղների և զենքերի վաճառքը քրդական խմբավորումներին։ Զավեշտալի է, որ կայքը գործարար Սամվել Ալեքսանյանին ներկայացրել է որպես Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, սակայն Ալեքսանյանը երբեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր չի եղել։
    Կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել նաև վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի և վերջինիս եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ՝ նշելով, թե իբր նրանք պարբերաբար կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվել, որոնց մասին գրել է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան մամուլը։