Category: Armen Press

  • Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը…

    Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
    Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
    Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց:
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:Այս մաս…

    Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:
    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    Մարտի 28-ին ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
    Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։
  • Իրանից մեկնաբանություններ են հնչում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմա…

    Իրանից մեկնաբանություններ են հնչում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում:
    Այս հրապարակումները ներկայացնում է Reuters գործակալությունը:
    Նշվում է, որ իրանական Fars լրատվական գործակալությունը, մեջբերելով աղբյուրի, գրել է, որ երկրների միջև ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չեն եղել։
    Tasnim գործակալությունն իր հերթին գրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, և Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։
  • Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք…

    Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք պետք է արգելվեն։
    Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հռոմի պապն այս մասին ասել է Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին:
    Հռոմի պապը հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։

    «20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն… սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցաբերել է ժողովրդի կողմից իրենց պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել երկիրը:
    Փաշինյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

    «Վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունն ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 2024թթ ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանգնել ենք, կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ ու կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,-ասաց Փաշինյանը:

    Նրա խոսքով՝ դրա համար հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը:
    Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի:

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ https://youtu.be/v_ujagsFnZA
  • Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վ…

    Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
  • Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂhttps://youtu.be/v_ujagsFnZAՎարչապ…

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/v_ujagsFnZA

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Ա…

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կառուցված «Բուշեր» ատոմակայանին հարվածները։ Զրույցի մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

    «Մարտի 23-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», — նշված է հաղորդագրության մեջ։

    Լավրովն ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին ամերիկա-իսկայելական հարվածների «բացարձակ անընդունելիությունը»՝ նշելով, որ դրանք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսաստանցի անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով «տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»։
    Գերատեսչությունում հավելել են, որ Իրանը և ՌԴ-ն մտահոգություն են հայտնել «Կասպից ծովի ջրատարածքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հրահրած հակամարտության վտանգավոր տարածման առումով» ։

  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պ…

    Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
    Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։
  • Հայաստանը շահագրգռված է իր շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ Ազգային ժողովու…

    Հայաստանը շահագրգռված է իր շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ
    Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմական գործողություններին և Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին։

    «Մենք շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ։ Նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում մենք ցավում ենք մահերի, ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ։ Նրանց հարևան արաբական պետություններն էլ են մեր բարեկամ երկրները։ Մենք կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի, իսկ մեր շուրջ խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք էլ ավելի՝ տասնապատիկ և հարյուրապատիկ»,- ասել է Միրզոյանը։