Category: Armen Press

  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստhttps://www.youtub…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
    https://www.youtube.com/live/OlGapLiIRS8?si=rZQbrXZZ6Rm4pYvD

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապ…

    Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել։
    2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ 180 տոկոսով՝ 14.3 միլիարդ դրամից հասնելով 40.2 միլիարդ դրամի։
    Զգալի աճ է արձանագրվել նաև աշխատավարձերի մակարդակում․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից դառնալով 276 հազար դրամ։
    Գիտության ոլորտում արձանագրված այս դրական դինամիկան հաստատող այլ կարևոր ցուցանիշները ներկայացված են ստորև։
  • Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Եվրամիությունը չի աջակցում Միացյալ Նահանգներին …

    Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Եվրամիությունը չի աջակցում Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմում՝ դրանով իսկ հակադարձելով ԱՄՆ-ին, քանզի վերջինս ռուս-ուկրաինական պատերազմում հստակ տարաձայնություններ ցուցաբերեց եվրոպական երկրների սկզբունքային դիրքորոշումների հետ։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե ինչու Եվրամիությունը չաջակցեց ԱՄՆ-ին ու Իսրայելին Իրանի դեմ պատերազմում։
  • Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մայիսի 18-20…

    Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մայիսի 18-20-ը կգործուղվի Բելգիայի Թագավորություն (Օստենդ): Թովմասյանը Բելգիայի Թագավորություն կգործուղվի «Եվրոգեոգրաֆիքս» ասոցիացիայի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
  • Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը…

    Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
    Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
    Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց:
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:Այս մաս…

    Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:
    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    Մարտի 28-ին ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
    Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։
  • Իրանից մեկնաբանություններ են հնչում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմա…

    Իրանից մեկնաբանություններ են հնչում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում:
    Այս հրապարակումները ներկայացնում է Reuters գործակալությունը:
    Նշվում է, որ իրանական Fars լրատվական գործակալությունը, մեջբերելով աղբյուրի, գրել է, որ երկրների միջև ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չեն եղել։
    Tasnim գործակալությունն իր հերթին գրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, և Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։
  • Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք…

    Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք պետք է արգելվեն։
    Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հռոմի պապն այս մասին ասել է Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին:
    Հռոմի պապը հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։

    «20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն… սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցաբերել է ժողովրդի կողմից իրենց պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել երկիրը:
    Փաշինյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

    «Վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունն ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 2024թթ ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանգնել ենք, կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ ու կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,-ասաց Փաշինյանը:

    Նրա խոսքով՝ դրա համար հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը:
    Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի:

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ https://youtu.be/v_ujagsFnZA
  • Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վ…

    Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: