Category: Armen Press

  • «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթո…

    «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթները:
  • ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…

    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
    https://www.youtube.com/live/6V2jIQnU_w8?si=fVqKoRF7ZOL6wszw

    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր…

    Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
  • Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-…

    ❗️Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
    Նշվում է, որ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
  • Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ…

    Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը:
    Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում:
    Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը», — նշել է նա՝ հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։
    «Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում», — ասել է նախարարը:
  • Հայաստանի ֆինանսական և շինարարական կարողություններն այնպիսին չեն, որ Հյուսիս-հար…

    Հայաստանի ֆինանսական և շինարարական կարողություններն այնպիսին չեն, որ Հյուսիս-հարավ մայրուղին հնարավոր լիներ կառուցել 3-4 տարվա ընթացքում, բայց հաճելի է արձանագրել, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող մայրուղին բոլորի աչքի առջև հստակ տեսք է ստանում։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ մայրուղու տարբեր հատվածներում ընթացող շինաշխատանքների ներկա ընթացքին։
    «Առաջին կտորը Աշտարակից դեպի Գյումրի գնացող հատվածն է, որի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ դեպի Արտաշատ գնացող հատվածի շինարարությունը վաղուց էր ավարտվել և բավականին երկար ժամանակ շահագործվում է։ Կառավարությունը հաստատել է նաև Երևանի Շերամի փողոցի հատվածի շինարարությունը։ Դա Հյուսիս-հարավ մայրուղու այն հատվածն է, որի շուրջ դատական ակտեր և վճիռներ կային։ Ուրախալի է, որ այդտեղ արդեն ունենք հանգուցալուծում, և առաջիկայում այդ կարճ հատվածում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները կսկսեն շինաշխատանքները, որոնց ավարտից հետո Երևանն ամբողջապես կկապվի Գյումրիի հետ բացառապես Հյուսիս-հարավ մայրուղու միջոցով»,- ասաց Խուդաթյանը։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 20-ին ընդ…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 20-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
    Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
  • Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճա…

    Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած սթրեսից մինչև հորմոնալ խանգարումներ և գենետիկ գործոններ։
    Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և ճիշտ խնամքի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք մաշկաբան Լուսինե Մեժլումյանի հետ։
    Մազաթափության պատճառների մասին խոսելիս մասնագետը նախ ընդգծեց, որ մազերի աճը ցիկլային գործընթաց է, որն ունի աճման, հանգստի և թափման փուլեր։
    Նրա խոսքով՝ օրական որոշ քանակությամբ մազերի կորուստը բնական է, սակայն եթե այդ քանակը զգալիորեն ավելանում է, արդեն խոսքը մազաթափության մասին է։
  • Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպո…

    Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։
    Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։