Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխա…

    ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։
    «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», — Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

    «Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական ​​և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», — հավելել է նա։

    Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։
    ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։

  • Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տ…

    Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ, դեսպան Պիեռ-Իվ Ֆուքսը, որը Երևանում է Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման նպատակով, ապրիլի 8-ին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
    Հյուրերին ողջունել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
    Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի վերջում Պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես կգա որպես գլխավոր բանակց…

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես կգա որպես գլխավոր բանակցող Միացյալ Նահանգների հետ երկխոսության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը։
  • Վարչապետն այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ …

    Վարչապետն այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց
    https://www.youtube.com/watch?v=btircAKh8UY&time_continue=1&source_ve_path=NzY3NTg&embeds_referring_euri=https%3A%2F%2Farmenpress.am%2F

    Վարչապետն այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վստահության հիմքով թվային տնտեսությունների և թվային հասարակության ձևավորումը Հայ…

    Վստահության հիմքով թվային տնտեսությունների և թվային հասարակության ձևավորումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է:
    Այս մասին «Doing Digital Forum 2026»-ի ընթացքում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

    «Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման և տնտեսության կայուն, շարունակական զարգացման նախադրյալներից մեկը հանդիսանում են բաց, թափանցիկ, ապահով, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները և վստահության միջավայրը: Եթե ինձ հարցնեն՝ արդյոք հնարավո՞ր է մեկ մտքով ասել, թե ինչ է թվայնացումը կամ թվային վերափոխումը, գոնե ես դա անել չեմ կարող և վստահ չեմ՝ անգամ, որ ԱԲ-ն կարող է դա լիարժեք կերպով հասցնել հանրությանը: Նախևառաջ Կառավարությունը պատկերացնում է, որ այն գալիս է հեշտացնելու իր քաղաքացու կյանքը, գալիս է վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի տնտեսության համար՝ բիզնեսի համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ և, ինչու ոչ, ապահովելու նոր միջավայր՝ տեխնոլոգիաների և նորարարության զարգացման համար»,- ասաց Հայրապետյանը:

    ԲՏԱ նախարարը հավելեց, որ արդեն տարիներ շարունակ Կառավարությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ մեծածավալ ու բազմակողմանի բարեփոխումներ է իրականացրել այս ուղղությամբ:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց նշել է, որ սա կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։
    Truth Social հարթակում նա գրել է, որ հրադադարին հաջորդելու են «բազմաթիվ դրական գործողություններ»։
    Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավերի կուտակման խնդիրը լուծելու հարցում։

    «Կարելի է մեծ գումար աշխատել։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը…. Ինչպես մեզ մոտ՝ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար», — գրել է նա։

    Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կլինի «մոտակայքում», որպեսզի համոզվի, որ ամեն բան լավ է ընթանում։

    «Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», — նշել է նա։

    Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է…

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է

  • Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյու…

    Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի գործունեության 5 տարիների ընթացքում դրան մասնակցել է 113 երիտասարդ՝ աշխարհի 32 երկրից։
    «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին տեղեկացրեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է ծրագրի 6-րդ շրջափուլը, որի շրջանակներում ընթանում է հայտերի ընդունումը։
    «Մարտի 23-ից արդեն իսկ ընդունում ենք հայտերը, իսկ վերջնաժամկետը մինչև մայիսի 1-ն է։ Արդեն 27 հայտեր են ստացվել աշխարհի 14 երկրից»,-մանրամասնեց Խաչատրյանը։
    Նրա խոսքով՝ ծրագիրը մեծ հաջողություններ է գրանցել տարիների ընթացքում՝ ընդլայնելով ինչպես աշխարհագրությունը, այնպես էլ մասնակիցների թիվն ու կազմակերպվող միջոցառումների մասշտաբները։
    Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ի հիմնական նպատակն է ստեղծել սփյուռքահայ երիտասարդների ցանց, որոնց միջոցով կամրապնդվի Հայաստան-սփյուռք կապը և կզարգանան համայնքային աշխատանքները։
  • Երևանում մեկնարկում է «Doing Digital Forum 2026»-ըhttps://www.youtube.com/watch?…

    Երևանում մեկնարկում է «Doing Digital Forum 2026»-ը
    https://www.youtube.com/watch?v=KaqPB-VQbvc

    Երևանում մեկնարկում է «Doing Digital Forum 2026»-ը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։
    Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։
    Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։
    Թրամփը նաև հայտնել է, որ Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որի շուրջ կարելի է բանակցել։

    «Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի և կնքվի», — հավելել է ԱՄՆ նախագահը։

    Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

    «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատճաշ կերպով հաշվի առնելով», — գրել է Արաղչին։

    Նա նույնպես նշել է, որ բանակցություններ կընթանան՝ հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկը։
    Այս լուրերի ֆոնին հում նավթի գինը 17%-ով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92 դոլարի։