Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդու…

    Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը
    Երկրորդ ընթերցման քվեարկությանը նախագծին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 4։
    Նախագիծը խորհրդարանին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ համահեղինակությամբ պատգամավոր Ալխաս Ղազարյանի։
    Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման ձևակերպումներ։ Բացի այդ, դաշինքների անվանումներում չեն կարող ներառվել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ արտահայտություններ։
    Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններում քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե ծրարում, բացի քվեաթերթիկից, առկա է որևէ այլ իր։ Գործող կարգավորմամբ նման դեպքերում քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվում։
    Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելու և քվեաթերթիկը դուրս բերելու ընթացքում ձեռքում այլ իր չի կարող ունենալ։
    Նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրերս հայտարարել էին խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նրանք պնդում են, որ չի կարելի նման առանցքային փոփոխությունների գնալ, երբ ընտրություններին 2 ամիս ժամանակ է մնացել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև կարծում են, որ դա հակաժողովրդավարական նախագիծ է։
    Նախագծին դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ շեշտելով, որ այն իրավիճակում, երբ ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, չի կարելի փոխել «խաղի կանոնները»։
    Նախագծի հեղինակ Արուսյակ Ջուլհակյանն էլ, արձագանքելով ընդդիմադիրների քննադատություններին, նշել է, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ փոփոխություններ չանելու ռեկոմենդացիա ունի Վենետիկի հանձնաժողովը, որի համաձայն՝ խորհուրդ չի տրվում ընտրություններից կարճ ժամանակ առաջ փոփոխություններ իրականացնել ընտրակարգում, ընտրական հանձնաժողովներին անդամակցության կարգում և կատարել ընտրատարածքների փոփոխություն։ Ջուլհակյանը շեշտել է, որ իրենց կողմից առաջարկվող տեխնիկական փոփոխությունը նշված երեք կետերից որևէ մեկին վերաբերելի չէ։
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկեր…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին:
    Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
    Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:
    Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ:
    Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում…

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
    Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
    Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը հանդիսանում է ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից մեկը:
    Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:
    «Ներկայումս երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով»,-ասված է հաղորդագրության մեջ:
  • Իրանը Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման շուրջ երկարաժամկետ համաձայնությ…

    Իրանը Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման շուրջ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար պետք է տարածաշրջանի հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի նրանց տարածքներում գտնվող օբյեկտներին հասցված հարվածներից վնասի համար։ Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
  • Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամ…

    Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին հայտարարություններին։
    «Արմենպրես»-ը ՊՆ մամուլի քարտուղարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

    «Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է:
    Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:
    2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:
    Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:
    Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:
    Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:
    Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է»։

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։
    Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
    Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հե…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:
    Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստhttps://www.youtub…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ
    https://www.youtube.com/watch?v=I9Vw5Tl_MMw

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգև…

    «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրում
    https://www.youtube.com/watch?v=or3ptKXYJ-Y

    «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրում

    #news #armenia #sports
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/