Category: Armen Press

  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը փորձել է դաշինք կազմել «Ուժեղ Հայաստան» կո…

    «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը փորձել է դաշինք կազմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ և հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել այդ ձևաչափով։ Դաշինքը, սակայն, չի կայացել։
    ՀԱԿ-ի մամուլի ծառայությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին։
    Նշվում է, որ ՀԱԿ-ը դրսևորել է առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով, սակայն իրենցից անկախ պատճառներով այն չի կայացել։
    Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության, այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ թե ընտրական ժամանակաշրջանում, թե ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու համատեքստում։
  • ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հակամարտության սկզբից ի վեր Իրանում գրոհել են 30…

    ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հակամարտության սկզբից ի վեր Իրանում գրոհել են 30 համալսարանի վրա, այդ մասին հայտնել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը։
  • Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ …

    Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն ապրիլի 6-ին որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք։
    Նախարարությունը նշել է, որ հարվածների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այդպիսով, երկրում վիրավորների ընդհանուր թիվը հակամարտության մեկնարկից ի վեր հասել է 221-ի։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:
    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման համար, և այսօրվա հանդիպումը միտված է քննարկելու արդեն իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:
    Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են եզրափակիչ փուլին և այս հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն իրականացված աշխատանքները, լսել երկրի ղեկավարի դիտարկումներն ու առաջարկություններն աշխատանքներն ամփոփելու համար:
    Հաջորդիվ՝ մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման և հայեցակարգային պլանավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բովանդակային և կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը և այլն: Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ:
    Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները:
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդ…

    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
  • Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի և Թ…

    Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ շփումներում Թեհրանը փոխըմբռնման է հասել այդ երկրների ուղղությամբ արձակված ԱԹՍ-ների և հրթիռների հետ կապված իրավիճակի հարցում։
    Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ին Իրանի դեմ գրոհներ կատարելու հարցում օգնող երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում։

    «Ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնում կամ մասնակցում է (Իրանի դեմ հարձակումներին), պետք է պատասխանատվության ենթարկվի: Բոլոր երկրները պետք է իմանան, որ ցանկացած համագործակցություն ԱՄՆ-ի հետ նրա հանցագործությունների կատարման գործում պետք է հանգեցնի պատասխանատվության», — մեջբերում է նրա խոսքն Իրանի Fars գործակալությունը։

    Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ամբողջ հակամարտության ընթացքում Իրանը ոչ մի զինամթերք չի արձակել Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ։

    «Մենք ուղղակիորեն հայտարարել ենք, որ Իրանի կողմից ոչ մի զինամթերք չի արձակվել Ադրբեջանի կողմը, և կարծում եմ, որ բանակցությունները, որոնք կայացել են երկու նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև, հարթել են թյուրըմբռնումները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը եղել է նույնը. մենք պարզորոշ հայտարարել ենք, որ մեր կողմից ոչ մի արձակում չի եղել, ուստի կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, իսկ առաջացած հարցերը կարգավորվել են բանակցություններից հետո», — ասել է Բաղային։

    Նա նաև հայտնել է, որ Իրանն Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության կանոնակարգերի մշակման հարցը։

    «Որոշվել է բանակցություններ սկսել Օմանի՝ որպես ևս մեկ երկրի հետ, որը ելք ունի դեպի Հորմուզի նեղուց: Նպատակն է եղել քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության արձանագրությունն ու կանոնակարգը: Բանակցությունները տեղի են ունեցել արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: Կարծում եմ, որ կհասնենք արդյունքի», — ասել է նա:

  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 6–ին տեղի ունե…

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 6–ին տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները:
    Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից:
    Շնորհավորելով Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության հաստատումից հետո նպատակ  էր դրվել ունենալ մարզերի և Երևանի մարզական  վարկանիշավորման սանդղակ․
  • 2023-2026 թվականներին զորակոչվածների թիվը 2022 թվականի ցուցանիշի համեմատ աճել է …

    2023-2026 թվականներին զորակոչվածների թիվը 2022 թվականի ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 25 տոկոսով։
    Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։
    Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները նպաստել են զորակոչի ցուցանիշների աճին։

    «2023-ից 2026 ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 2022 զորակոչի համեմատ աճել է շուրջ 25 տոկոսով։ Այսինքն՝ եթե շարունակենք նույն տեմպով և բարելավենք իրավակարգավորումները, ապա պատգամավորի կողմից ներկայացվող մտահոգիչ պատկերը չենք ունենա»,- ասաց Սարգսյանը։

    Փոխնախարարը քննադատեց նախագծում ներառված որոշ դրույթներ, մասնավորապես, վճարի դիմաց ծառայությունից ազատման մեխանիզմը։

    «Եթե պայմանական 3000 մարդ օգտվի գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ նույնքանով կավելանա զորակոչը։ Դա կարող է ապահովել բյուջետային մուտքեր, սակայն չի լուծում զորակոչի թվի ավելացման խնդիրը»,- նշեց նա։

    Արման Սարգսյանը հավելեց, որ վերջին շրջանում արձանագրվել են նաև դրական միտումներ պայմանագրային ծառայության ոլորտում։

    ««Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայության անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը վկայում է դրական շարժընթացի մասին և միտված է պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը»,- ասաց փոխնախարարը։

    Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը՝ նա կոչ արեց հանձնաժողովին ձեռնպահ մնալ նախագծին դրական եզրակացություն տալուց։
    Քվեարկության արդյունքում հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին տվել է բացասական եզրակացություն։

  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահ…

    Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներով սկսված և Մերձավոր Արևելքում ավելի քան հինգ շաբաթ շարունակվող պատերազմը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

    «Մերձավոր Արևելքում հինգ շաբաթ տևած պատերազմից հետո պարզ է, որ միայն դիվանագիտական ​​լուծումը կվերացնի դրա արմատական ​​պատճառները։
    Քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտների ցանկացած թիրախավորում անօրինական է և անընդունելի»,- գրել է Կոշտան։ Նա նշել է, որ այս կանոնը վերաբերում է բոլորին և ամենուր։

    «Ինչպես ես շեշտեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ վերջերս ունեցած իմ հեռախոսազրույցի ժամանակ, Եվրոպական միությունը կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ իր հարձակումները և հնարավորություն տալ վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության լիակատար ազատությունը։
    Էսկալացիան չի հանգեցնի հրադադարի և խաղաղության։ Միայն բանակցությունները, մասնավորապես՝ տարածաշրջանային գործընկերների կողմից ղեկավարվող շարունակական ջանքերը, կհանգեցնեն դրան»,- գրել է Կոշտան։