Category: Armen Press

  • Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությո…

    Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել և առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Արթուր Դավթյանը:
    Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Սուքիասյանը, Հայկ Երիցյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը:
    Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:
  • Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera-ի թղթակից Մոհամմեդ Վիշահը․ իսրայելական անօդ…

    Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera-ի թղթակից Մոհամմեդ Վիշահը․ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է նրա մեքենային:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթացել տարբեր բնակավայրերում…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթացել տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին:
    Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում: Այն վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 514 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 303 աշակերտի համար։
    Նոր Հաճն համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Նոր Գեղի բնակավայրի «Նուվո վիլաժ» ընկերության պղպեղի ջերմատուն: «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակում Կառավարությունն օժանդակել է մասնավորի կողմից 5.2 հա մակերեսով պղպեղի ջերմատան հիմնմանը։ Ծրագիրն իրականացվել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ վարկային միջոցներով, որից վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորումը կազմել է 10 %:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաս…

    Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:
    Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդր…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման հնարավորություններին, Հայաստանի համար դրա ռազմավարական նշանակությանը, ինչպես նաև նախագծի կյանքի կոչման ճանապարհին առկա բարդություններին։
    Իր հոդվածում, որը հրապարակվել է Evnreport-ում, Զոհրաբ Մնացականյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ TRIPP նախագծի շուրջ Հայաստանում շրջանառվող հանրային քննարկումները ինչպես սահմանափակ են, այնպես էլ ոչ ճիշտ ուղղվածություն ունեն։
    Մնացականյանը սխալ է համարում այն, որ հանրային դիսկուրսում չափազանց մեծ ուշադրություն է դարձվել ՀՀ ինքնիշխան տարածքի 43 կիլոմետրանոց հատվածին, և չափազանց քիչ՝ ավելի լայն աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխություններին, որոնք նախագծին տալիս են իրական նշանակություն։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախ…

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը:
    Օրակարգի շրջանակում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները, զեկուցվել են կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների մասին: Քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղիները: Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև 2026թ. ազգային փոքրամասնությունների երեխաներին պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
    Նիստին անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի իրացման, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր:
    Ամփոփելով քննարկումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ընթացիկ հարցերի հետևողական վերհանումը և հանձնարարել պատասխանատուներին նիստի ընթացքում ներկայացված դիտակումների հիման վրա առաջիկայում ներկայացնել բարձրացված հարցերի լուծման առաջարկություններ:
  • Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտի…

    Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
    2026 թվականի մարտին Հայաստան է այցելել 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։
    2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
    Կոմիտեն ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացրել է տվյալներ նաև 2026 թ․ մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների, ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։
  • ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարե…

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարը հնարավորություն է տալիս հասնել «իրական խաղաղության և իրական համաձայնագրի»։ Նրա ելույթից մի քանի հատված է մեջբերել BBC-ն։
    Նա նշել է, որ այսօր «կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար»՝ պնդելով, թե Իրանը խնդրել է, որ այս հրադադարը հաստատվի։
    Հեգսեթը նաև հավելել է, որ իր գերատեսչությունն «այս պահի դրությամբ» կատարել է իր դերը, բայց պատրաստ կլինի այնպես անել, որ Իրանը պահպանի յուրաքանչյուր ողջամիտ պայման։
    Նա նաև հիշատակել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մի շարք բարձրաստիճան իրանցի գործիչների անուններ, այդ թվում՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը զոհվել է փետրվարի 28-ին՝ հարձակման առաջին օրը։
    Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «գլխատել է» Իրանի զինված ուժերին։
    Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է «գթասրտություն» ցուցաբերել։ Նրա խոսքով՝ Իրանը հրադադարն ընդունել է «մեծ ճնշման» պայմաններում, իսկ եթե հրաժարվեր, ապա «հաջորդ թիրախները կլինեին Իրանի էլեկտրակայանները, կամուրջները, նավթային և էներգետիկ օբյեկտները»։
    «Նախագահ Թրամփն իշխանություն ուներ րոպեների ընթացքում կաթվածահար անելու Իրանի ամբողջ տնտեսությունը, բայց նա ընտրեց գթասրտությունը», — նշել է ԱՄՆ պատերազմի նախարարը։
    Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հենց սկզբից հստակ ասել էր», որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և որ բանակցային համաձայնագրի պայմանների համաձայն՝ ցանկացած միջուկային նյութ, որը Իրանը «չպետք է ունենա», կհեռացվի։
    Հեգսեթը նաև Իսրայելին բնութագրել է որպես ԱՄՆ-ի «քաջ, կամեցող և ունակ դաշնակից»։ Նա նշել է, որ մնացած աշխարհը և ԱՄՆ-ի այլ «այսպես կոչված» դաշնակիցները «պետք է որոշակի նշումներ կատարեն»։
    ԱՄՆ նախագահը վերջերս բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի կողքին չկանգնելու համար։
  • Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Իրանից պահանջել է ապահովել Հորմուզի նեղուցում …

    Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Իրանից պահանջել է ապահովել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը: Նա իր դիրքորոշումը ներկայացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
  • Վարչապետն այցելել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ…

    Վարչապետն այցելել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ
    https://www.youtube.com/watch?v=MX0DxoXwvPQ&t=1s

    Վարչապետն այցելել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ

    Վարչապետն այցելել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ:
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…