Category: Armen Press

  • Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքն…

    Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ։
    Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում իր ելույթում։

    «Այո, Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, ավելի բաց հաշվետվողական ու պատասխանատու պետական կառավարման համակարգ և պաշտոնատար անձ։ Մենք կառուցում ենք պետականություն, որտեղ պետությունը և քաղաքացին կանգնած են նույն կողմում և գործում են միասին, որտեղ քաղաքացին հարգում է Սահմանադրությունը, օրենքներն ու այլոց իրավունքները, իսկ պաշտոնյան առաջնորդվում է հանրային շահով և սահմանափակված է մարդու իրավունքներով»,– շեշտեց նա։

    Նախարարն ընդգծեց՝ հունիսի 7–ի ընտրությունն իշխանության մասին չէ, այլ ժողովրդի մասին է՝ որպես Հայաստանի Հանրապետության հիմնադրի և իշխանության իրական կրողի։

    «Այս ընտրությունն այն մասին է, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ ու ժառանգել ապագա սերունդներին։ Մենք բռնել ենք խաղաղ ու կայուն զարգացման ուղին և այլևս հիմքեր ունենք պնդելու, որ կառուցում ենք պետություն, որտեղ մարդիկ ազատ են, հավասար, ազատ են իրենց ընտրություններում, որտեղ օրենքները չեն սպասարկում նեղ անձնական շահեր։ Մենք կառուցում ենք պետություն, որտեղ երիտասարդը հավատում է իր ապագային, գործարարը՝ իր ներդրումներին, աշխատողը՝ իր աշխատանքի արդյունքին։ Մենք կառուցում ենք պետություն, որի քաղաքացին դժվարությամբ, բայց ուզում է հավատալ ու վստահել պաշտոնյային, գիտակցել, որ պետությունը նաև ինքն է»։

    Սրբուհի Գալյանի խոսքով՝ ինքն ուզում է տեսնել գիտակից քաղաքացի, ով հարցնում է, վերլուծում, պահանջում, ընտրում և որոշում է կայացնում։
    Նախարարը վստահեցրեց, որ ՔՊ-ի ուզած պետությունն իրապես իրավական պետությունն է, և նրա պնդմամբ՝ դա է պատճառը, որ կառավարման բարդ ճանապարհն անցնելիս ՔՊ-ի ընտրությունը մշտապես կանգ է առել խնդիրները լուծելու արդար, իրավական ճանապարհի վրա։

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում վստահեցրեց, որ այսօր իրենց քաղաքական ուժը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունն ու խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։
    ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։

    «Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։

    Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։

    «Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։

    Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։

    «Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։

    Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու…

    Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովhttps://www.y…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողով
    https://www.youtube.com/live/naxJ75GwlRo?si=ooZFNato2wriNlL_

    ՔՊ կուսակցության արտահերթ համաժողով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած …

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի ընթացքում։

    «Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․
    — Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
    — Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
    — Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)»,– գրել է ՀՀ վարչապետը։

    Նույն գրառման մեջ նաև ընդգծվում է, որ լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահողը և քարտուղարները։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածությունները։

  • Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները հաջող են մեկնարկ…

    Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում առանձին գործիքների եզրափակիչ են դուրս եկել բոլոր 4 մասնակիցները` Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (օղակներ):
    Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլից անմիջապես հետո Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը կմասնակցի նաև Խորվաթիայի աշխարհի գավաթին:
  • Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-…

    Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-ին ժամը 05։49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։
    Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ըն…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում

  • NASA-ի տիեզերագնաց և «Artemis II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանը լուսնային հետագծի մ…

    NASA-ի տիեզերագնաց և «Artemis II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանը լուսնային հետագծի մանևրն ավարտելուց հետո «Օրիոն» տիեզերանավի պատուհանից լուսանկարել է Երկիրը:
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ սպասելիքներ ո…

    Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ սպասելիքներ ունի կանանց ու տղամարդկանց թիմերից, որոնք գալիք օրերին կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

    «Ըստ էության, մինչև Եվրոպայի առաջնությունը շատ քիչ ժամանակ է մնացել: Հետևելով մարզումներին ու զեկույցներին` մենք լավ ենք նախապատրաստվել: Շատ կարևոր է, որ բարոյահոգեբանական վիճակը երկու թիմերում էլ, ինչպես նաև երիտասարդների ու պատանիների շրջանում շատ լավ է: Եվ կարծում եմ, որ հոգեբանական առումով դա լրացուցիչ խթան է, լավ արդյունքներ ցույց տալու համար: Իսկ Եվրոպայի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

    Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքով` հավաքականների առջև խնդիր է դրված առնվազն ցուցադրել այն լավագույն արդյունքները, որը եղել են վերջին տարիներին:

    «Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ արդյունք ցույց տալ, հաշվի առնելով թե նախապատրաստական աշխատանքները ինչպես են առաջ գնում, և թե ինչպիսի լավ արդյունքներ են ցույց տալիս մեր մարզիկները մարզումների ժամանակ»,-առանձնացրեց նա: