Category: Armen Press

  • Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը,…

    Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, նշվել է առանձնակի հանդիսավորությամբ։
  • Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ Ռազմական…

    Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ Ռազմական ոստիկանությանաշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։
    «Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում»,- գրել է Թորոսյանը։]
    «Արձանագրել է պետք, որ մենք անցնող տարիների ընթացքում բավականին լուրջ առաջխաղացում ունենք՝ պայմանների հետ կապված, ծառայության որակի հետ կապված, և այն խնդիրները, որ մենք տարիներ առաջ արձանագրում էինք, այսօր արդեն պատմություն են դարձել»,- շրջայցերից հետո «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։
    Շրջայցերի ավարտին ՌՈ պետը բանակային դիրքերում առավել աչքի ընկած զինծառայողներին հանձնել է պատվոգրեր՝ շնորհակալություն հայտնելով կարգապահ ծառայության համար։
    ՌՈ պետը սպայական կազմերին հորդորել է շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ բանակում հանցագործություններն ու քրեածին բարքերը իսպառ բացառելու համար։
  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատ…

    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
    Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
    Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու ամենասպասված տոնն է։ Տոնը շարժական է և Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որը հանդիպում է մարտի 22-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։
    Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
    Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
    Տոնի օրը առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով:
    Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
    Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։
    Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոցը։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Ա…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։
  • ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվhttps://youtu…

    ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ
    https://youtu.be/w0Deq-EGv9w?si=Gc7RwOOAibfsChNG

    Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքն…

    Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ։
    Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում իր ելույթում։

    «Այո, Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, ավելի բաց հաշվետվողական ու պատասխանատու պետական կառավարման համակարգ և պաշտոնատար անձ։ Մենք կառուցում ենք պետականություն, որտեղ պետությունը և քաղաքացին կանգնած են նույն կողմում և գործում են միասին, որտեղ քաղաքացին հարգում է Սահմանադրությունը, օրենքներն ու այլոց իրավունքները, իսկ պաշտոնյան առաջնորդվում է հանրային շահով և սահմանափակված է մարդու իրավունքներով»,– շեշտեց նա։

    Նախարարն ընդգծեց՝ հունիսի 7–ի ընտրությունն իշխանության մասին չէ, այլ ժողովրդի մասին է՝ որպես Հայաստանի Հանրապետության հիմնադրի և իշխանության իրական կրողի։

    «Այս ընտրությունն այն մասին է, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ ու ժառանգել ապագա սերունդներին։ Մենք բռնել ենք խաղաղ ու կայուն զարգացման ուղին և այլևս հիմքեր ունենք պնդելու, որ կառուցում ենք պետություն, որտեղ մարդիկ ազատ են, հավասար, ազատ են իրենց ընտրություններում, որտեղ օրենքները չեն սպասարկում նեղ անձնական շահեր։ Մենք կառուցում ենք պետություն, որտեղ երիտասարդը հավատում է իր ապագային, գործարարը՝ իր ներդրումներին, աշխատողը՝ իր աշխատանքի արդյունքին։ Մենք կառուցում ենք պետություն, որի քաղաքացին դժվարությամբ, բայց ուզում է հավատալ ու վստահել պաշտոնյային, գիտակցել, որ պետությունը նաև ինքն է»։

    Սրբուհի Գալյանի խոսքով՝ ինքն ուզում է տեսնել գիտակից քաղաքացի, ով հարցնում է, վերլուծում, պահանջում, ընտրում և որոշում է կայացնում։
    Նախարարը վստահեցրեց, որ ՔՊ-ի ուզած պետությունն իրապես իրավական պետությունն է, և նրա պնդմամբ՝ դա է պատճառը, որ կառավարման բարդ ճանապարհն անցնելիս ՔՊ-ի ընտրությունը մշտապես կանգ է առել խնդիրները լուծելու արդար, իրավական ճանապարհի վրա։

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում վստահեցրեց, որ այսօր իրենց քաղաքական ուժը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունն ու խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։
    ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։

    «Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։

    Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։

    «Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։

    Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։

    «Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։

    Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու…

    Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովhttps://www.y…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողով
    https://www.youtube.com/live/naxJ75GwlRo?si=ooZFNato2wriNlL_

    ՔՊ կուսակցության արտահերթ համաժողով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած …

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի ընթացքում։

    «Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․
    — Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
    — Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
    — Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)»,– գրել է ՀՀ վարչապետը։

    Նույն գրառման մեջ նաև ընդգծվում է, որ լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահողը և քարտուղարները։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածությունները։