Category: Armen Press

  • Երևանում կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսըhttps://www.youtube.com/…

    Երևանում կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը
    https://www.youtube.com/watch?v=y0bNioc9t90

    Երևանում կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը

    ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Ավիաուսումնական կենտրոն»-ի տնօրեն Կամո Մարտիրոսյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի, «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսի կազմակերպիչ Սերգեյ…

  • Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդալլահ աս-Սանադը հայտարարել է, ո…

    Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդալլահ աս-Սանադը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի հյուսիսում իրականացված հարձակման հետևանքով երկրի բնակելի թաղամասերից մեկում արկերի և բեկորների ընկնելու պատճառով վեց մարդ է վիրավորվել։
    Այս մասին հայտնում է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։
    Գործակալության տվյալներով՝ բժշկական շտապօգնության խմբերն ու ծառայություններն անմիջապես արձագանքել են միջադեպին։

    «Բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են կայուն վիճակում՝ առանց որևէ լուրջ բարդության»,- նշվել է հաղորդագրության մեջ։

    Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հետ են մղել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

  • Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից…

    Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը։
    Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

    «Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն», — Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։

    Արաղչին Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։

    «Նման իրավիճակի հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանով և տարածաշրջանով։ Դրանք կործանարար ազդեցություն կունենան համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա։ Եվ դրա համար միակ պատասխանատվությունը կրելու են ագրեսորները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

    Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի մինչև ապրիլի 6-ը։

  • Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Միացյալ…

    Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է մայրաքաղաք Թեհրանի ութ հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
    Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է 54 շտապօգնության կենտրոն, 46 բժշկական բաժանմունք, 216 առողջապահական կենտրոն և 41 շտապօգնության մեքենա։
    ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։
    Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։
  • Ուկրաինան և Սիրիան ապրիլի 5-ին կայացած բանակցություններում խոստացել են ավելի խոր…

    Ուկրաինան և Սիրիան ապրիլի 5-ին կայացած բանակցություններում խոստացել են ավելի խորացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։
    Այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մերձավոր Արևելքի երկրներով շրջագայության շրջանակում Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

    «Մենք համաձայնեցինք աշխատել միասին՝ մեր հասարակությունների համար ապահովելու ավելի շատ անվտանգություն և զարգացման հնարավորություններ», — գրել է Զելենսկին։

    Զելենսկին հայտնել է, որ լայնածավալ քննարկումներ են տեղի ունեցել Սիրիայի ղեկավարի, ինչպես նաև եռակողմ բանակցություններ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։

    «Մենք կարողացանք քննարկել ամեն ինչ՝ անվտանգային և պաշտպանական հարցերից և տարածաշրջանում իրավիճակից մինչև մեր երկրների միջև էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը», — գրել է Զելենսկին։

    Վերջին շաբաթների ընթացքում Զելենսկին այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ՝ առաջարկելով ուկրաինական փորձը անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների դեմ պայքարում, որը մշակվել է Ռուսաստանի հետ շուրջ 4 տարի շարունակվող պատերազմի ընթացքում։
    Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան, լինելով հացահատիկի խոշոր արտադրող, ցանկանում է ներդրում ունենալ Մերձավոր Արևելքի պարենային անվտանգության ապահովման գործում։ Այդ նպատակով նա Սիրիայի առաջնորդին տեղեկացրել է, որ Կիևը հուսալի մատակարար է։ Նրա խոսքով՝ երկու նախագահները քննարկել են տարածաշրջանային պարենային անվտանգության ամրապնդման հնարավորությունները։

  • Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական վերահսկողության տագ գտնվող Լուգանսկի Բե…

    Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական վերահսկողության տագ գտնվող Լուգանսկի Բելորեչենսկայա հանքին հասցրած հարվածի հետևանքով 41 հանքագործներ արգելափակվել են գետնի տակ։
  • Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետակա…

    Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը
    https://www.youtube.com/watch?v=1jvhOmq-V98

    Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը․ ՈՒՂԻՂԸ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը։
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — http…

  • Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվ…

    Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները:
    Այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
    Կացի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում նավթաքիմիական հատվածը շուրջ 18 միլիարդ դոլար է բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորմանը։
    Նա ընդգծել է, որ այս ճյուղն «ուղղակիորեն սպասարկում է Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների արտադրության արդյունաբերությանը» և Իրանի տնտեսության զգալի մասն է, ինչը թույլ է տալիս կառավարությանն արտադրել զենք, որն օգտագործվում է Իսրայելի դեմ։
  • Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունե…

    Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

    «Ստացա հեռախոսազանգ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիից։ Քննարկեցինք ներկայիս իրադրությունը»,- ասվում է գրառման մեջ՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։

    Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Հնդկաստանում Իրանի դեսպանությունը՝ նշելով, որ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

  • Հարավային Կորեան նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում առնվազն հինգ նավ ուղար…

    Հարավային Կորեան նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում առնվազն հինգ նավ ուղարկել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստ՝ Կարմիր ծովում նավթի փոխադրման նոր երթուղիներ հաստատելու նպատակով։
    Վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, առևտրի, արդյունաբերության և ռեսուրսների նախարարությունն ապրիլի 6-ին հայտարարել է, որ նավերը փուլ առ փուլ կտեղակայվեն ապրիլի կեսերից սկսած։ Նրա խոսքով՝ նավերի թիվը կարող է աճել սաուդյան գործընկերների հետ կնքված պայմանագրերից կախված։
    Պաշտոնյաները չեն հայտնել ներգրավված ընկերությունների անունները։
    Իշխող կուսակցության պատգամավոր Ան Դո-գեոլը հայտնել է, Հարավային Կորեան նաև նախատեսում է հատուկ դեսպանորդներ ուղարկել Սաուդյան Արաբիա, Օման և Ալժիր՝ վառելիքի այլընտրանքային մատակարարում ապահովելու դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու համար։