Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 100%-ի չափով մաքսատուրք սահմանել դեղագործա…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 100%-ի չափով մաքսատուրք սահմանել դեղագործական արտադրանքի ներմուծման համար՝ այդ որոշումը բացատրելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար առկա սպառնալիքներով։
    Այս մասին նշված է նրա ստորագրած կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։
    Դրա հետ մեկտեղ մաքսատուրքերը չեն տարածվի գեներիկ պատրաստուկների և դրանց բաղադրիչների վրա։
    Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի, Լիխտենշտայնի և ԵՄ երկրների համար մաքսատուրքը կկազմի 15%։ Մեծ Բրիտանիայի համար մաքսատուրքը կկազմի 10%, քանի որ վերջերս երկու երկրները այդ ոլորտում համաձայնագիր են կնքել։
    Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 31-ին՝ խոշոր ընկերությունների և սեպտեմբերի 29-ին՝ փոքրերի համար։
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի…

    Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
    Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
    Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը: Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից»:
    Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ը:
  • «Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միություն նախաձեռնությամ…

    «Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միություն նախաձեռնությամբ Հայաստանում նշվել է Երկրաբանի մասնագիտական օրը՝ «Լեռների որդի» խորագրով միջոցառմամբ։
    Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։
    Միջոցառման նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները՝ պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության միջոցով։ Նման համագործակցությունը նպաստում է փոխշահավետ որոշումների կայացմանը։
    Միջոցառման շրջանակում ստորագրվել են մի շարք համագործակցության հուշագրեր Հայաստանի Երկրաբանների միության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին միջև, Հայաստանի Երկրաբանների միության և «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի միջև, ինչպես նաև «Մենդիա Ռեսուրսիս»-ի և կանադական «Հայասա Մետալս» ընկերության միջև։
    Միջոցառման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը պարգևատրել է ոլորտում երկարամյա փորձ և նշանակալի ներդրում ունեցող երկրաբաններին։
  • Հայաստանի կառավարությունը պլանավորում է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծել։Այ…

    Հայաստանի կառավարությունը պլանավորում է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծել։
    Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայր կատարած այցի ընթացքում։
    «Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրել է, որ 2 մարզում արդեն իսկ ամբողջությամբ տրանսպորտային ցանցը ներդրվել է. խոսքը Կոտայքի և Արագածոտնի մարզի մասին է։
    «Ցանցն ամբողջությամբ ներդրվել է նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Այս պահին ընթացքի մեջ է Արարատի մարզի ցանցի ներդրումը, մինչև ամառ ավարտին կհասցնենք։
    Ընթացքի մեջ է նաև Գեղարքունիքի մարզում տրանսպորտային ցանցի ներդրման աշխատանքները, դա էլ մայիս-հունիսին կավարտենք»,- մանրամասնել է նախարարը։

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր:
    Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
  • Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպր…

    Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց
    https://armenpress.am/hy/video/1246392

    Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ…

  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ) վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վ…

    Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ) վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող բժշկական հաստատության։
    Կենտրոնում ներդրվում են նորագույն մեթոդներ, ընդլայնվում են բուժման հնարավորությունները, իսկ մասնագետները մշտապես վերապատրաստվում են՝ համաշխարհային զարգացումներին համընթաց։ 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն  Կարեն Ծառուկյանը ներկայացրել է անցած տարվա արդյունքները, ոլորտի խնդիրները և առաջիկա ծրագրերը՝ հատուկ ընդգծելով վաղ դիմելիության կարևորությունը:
  • Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանր…

    Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում:
  • Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հ…

    Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հաբ. տնտեսագետ
    Հայաստանի տնտեսությունում արդեն իսկ զգացվում է Մերձավոր Արևելքում և Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական դիմակայության ազդեցությունը, որը դրսևորվում է ոչ միայն որոշակի խնդիրների, այլև ձևավորվող նոր հնարավորությունների տեսքով՝ պարունակելով, իհարկե, նաև հնարավոր ռիսկեր:
    Նշմարվող հեռանկարների ու տնտեսական «ստորջրյա խութերի» մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանի հետ:
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինին և դեսպանության ներկայացուցիչներին։
    Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսեցին միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։