Category: Armen Press

  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահ…

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են:
    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
  • Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառո…

    Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին
    Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։
  • Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բա…

    Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բահրեյնի մայրաքաղաքից ոչ հեռու՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

    «Գրոհի են ենթարկվել ամերիկյան ահաբեկչական բանակի տեղակայման վայրերը Մանամա քաղաքի մերձակայքում», — ասվում է տեքստում, որից հատված է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը:

    ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ գործողության հետևանքով «սպանվել և վիրավորվել են» տասնյակ ամերիկացի զինծառայողներ:

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողն…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
    Մակրոնն, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին, նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»։
    Նա նաև Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցությունները որակել է անիրատեսական։
    «Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով ազատելու գաղափարը, դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները, չնայած այդ դիրքորոշումը փոփոխվել է», — ասել է Մակրոնը։
    Ճապոնիա կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 2-ին երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա։
    Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Լի Չժե Մյոնի հետ։ Երկու առաջնորդները կստորագրեն մի քանի փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։
  • Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով պայմանավորված՝ Մեծամորի ատոմակայանն ապրի…

    Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով պայմանավորված՝ Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով հանվել է շահագործումից։
    Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Հայաստանում արևակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ցուցանիշների աճի համատեքստում։

    «Ամենայն հավանականությամբ, 2026 թվականին մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանն աշխատելու պարագայում։ Այդ թվերն իրար համադրելի կլինեն, վստահաբար»,-համոզմունք հայտնեց նախարարը։

  • Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներ…

    Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներին հնարավորություն կընձեռի, պահպանելով իրենց սեփականության և բնակվելու իրավունքները, անշարժ գույքը հիփոթեքով հանձնել բանկին՝ դրա դիմաց  ստանալով ամենամսյա վճարումներ։
    ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախագիծը, նշեց, որ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը տասնյակ տարիներ առաջ ներդրվել  է մասնավորապես ԱՄՆ-ում, ինչը թոշակի տարիքի անձանց իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։
  • Իրանը չի վերսկսել ուրանի հարստացումը 2025 թվականին իրանական միջուկային օբյեկտներ…

    Իրանը չի վերսկսել ուրանի հարստացումը 2025 թվականին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
    Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին՝ հերքելով այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարության պնդումները:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ռու…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը։
    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Այո, այդ հարցը մանրամասն քննարկվել է, մենք մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետևյալն է. խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում»,- ասել է վարչապետը։

  • Թեհրանի քաղաքապետի խոսնակ Աբդոլմոհար Մոհամմադխանին հայտնել է, որ Միացյալ Նահանգն…

    Թեհրանի քաղաքապետի խոսնակ Աբդոլմոհար Մոհամմադխանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների ընթացքում մայրաքաղաքում վնասվել է 33000 տուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 2-ին ընդունել…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: