Category: Armen Press

  • Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավ…

    Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է վարույթ
    Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2025 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
    Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ վերոնշյալ հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:
  • Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայութ…

    🔴 Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն այս պահին հատել է 5200-ը
    Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

    «Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում 2025-ին ատեստավորվել և ծառայությունը շարունակում է 3270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող: 2024 թվականի համեմատությամբ շահառուների քանակն ավելացել է 180-ով, ընդհանուր շահառուների թվաքանակը 2025-ին կազմել է 4234: Այս պահին այն հատել է 5200-ը»,-ասաց Պապիկյանը:

    Սերժանտական նոր համակարգի ներդրման շրջանակներում ավելացվել են շուրջ 120 սերժանտների հաստիքներ, պատրաստություն անցած զինծառայողները նշանակվել են տվյալ հաստիքներին: Հրահանգիչների պատրաստության շրջանակներում ԶՈՒ շարքերը համարել է շուրջ 200 հրահանգիչ:

  • Եվրոպական խորհուրդը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտների …

    Եվրոպական խորհուրդը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտների և ջրամատակարարման համակարգերի վրա հարվածների մորատորիումի կոչ է արել։
    Այս մասին ասվում է մարտի 19-ին Խորհրդի ընդունած եզրակացություններում, որոնք հրապարակվել են նրա կայքում։

    «Եվրոպական խորհուրդը կոչ է անում լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից միջազգային իրավունքի լիակատար հարգանքի, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների: Այս առումով, Խորհուրդը կոչ է անում դադարեցնել էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ հարվածները: Եվրոպական խորհուրդը ցավում է քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար և ուշադիր հետևում է ռազմական գործողությունների հեռահար ազդեցությանը, այդ թվում՝ տնտեսական կայունության վրա», — ասվում է փաստաթղթում:

    Եվրոպական խորհուրդը նաև Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պայմաններում:

    «Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել Խորհրդին տեղեկացնել Եվրամիության վրա վերջին իրադարձությունների հնարավոր ներգործության մասին էներգետիկ անվտանգության և էներգապաշարների գների, մատակարարման շղթաների և միգրացիայի տեսանկյունից, ինչպես նաև առաջարկել անհրաժեշտ միջոցներ», — ասվում է փաստաթղթում:

  • Երևանում մարտի 23-27-ը կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը կհամախմ…

    Երևանում մարտի 23-27-ը կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը կհամախմբի հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։
    Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը՝ հավելելով, որ միջոցառումը կանցկացվի գերատեսչության աջակցությամբ։

    «Սա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության հերթական լավ օրինակն է, որն իր մեջ միավորում է մասնավոր և պետական մասնակիցների աշխատանքը։ Միջոցառումը նախարարությանը հնարավորություն է տալիս, որպես քաղաքականություն մշակող մարմին, ուղղակի երկխոսություն ունենալ մասնավոր հատվածի հետ, որի արդյունքում կարող են լուծվել շատ հարցեր կապված ոլորտային մարտահրավերների հետ»,-ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառման հիմնական հանդիպումներն ու աշխատանքները կնպաստեն նոր կազմակերպությունների և համագործակցության ստեղծմանը։

    Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանի խոսքով՝ առաջին անգամ անցկացվելիք «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը հարթակ է, որտեղ ձևավորվում են ոլորտի ապագային միտված գաղափարներ ու համագործակցություններ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի՝ մարդկային կ…

    Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի՝ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ պատճառելով։ Այս մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

    «Իսրայելի կործանիչները լուսաբացին հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Նաբատիե շրջանի բնակավայրերը, Տիր և Բինթ Ջբեյլ շրջանները», — հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ իսրայելական ուժերը հարվածել են երկրի հարավում գտնվող ևս հինգ բնակավայրի:

    Վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելն ավիահարվածներով թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, արևելքում գտնվող Բաալբեքը և հարավում գտնվող Սիդոնը:
    «Հեզբոլլահ» շարժումը, որը սկսել է Իսրայելին հարվածներ հասցնել ի պատասխան Իրանի վրա գրոհների, հայտարարել է, որ հրետանային արկերով թիրախավորել է Տայբե քաղաքի մոտակայքում իսրայելցի զինվորների հավաքատեղին։
    Բացի այդ, հրետանային արկերով թիրախավորվել են նրանց տրանսպորտային միջոցները։

  • Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը«Ֆեյսբուք»-ի իր …

    Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը
    «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ մարտի 20-ին Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:
  • Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեկնարկում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում…

    Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեկնարկում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
    Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային Մարտին Բադալյանն ու Վաչե Աղասյանը, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Կարապետյանը:
    Մրցաշարն անցկացվում է մարտի 19-26-ը:
  • Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ օգտագործվում է քաղաքական ն…

    Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ խաթարելով հանրային ընկալումները ներքին անվտանգության վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
  • Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար …

    Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար հրաժարվելու ժամկետներ և չի պլանավորում դրանք վերանայել:
    Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    Նրան հարց են ուղղել՝ արդյոք հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ ԵՄ-ում կարող են բացառել ռուսական ՀԲԳ-ից լիովին հրաժարվելու ժամկետները վերանայելու հնարավորությունը։
    «Մենք ունենք նպատակներ և հավատարիմ ենք մնում մեր նպատակներին», — ասել է նա Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։
  • Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Հորմուզի նեղուցի բացման հարցում օգնել մ…

    Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Հորմուզի նեղուցի բացման հարցում օգնել միայն հրադադարից հետո