Category: Armen Press

  • Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեկնարկում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում…

    Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեկնարկում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
    Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային Մարտին Բադալյանն ու Վաչե Աղասյանը, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Կարապետյանը:
    Մրցաշարն անցկացվում է մարտի 19-26-ը:
  • Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ օգտագործվում է քաղաքական ն…

    Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ խաթարելով հանրային ընկալումները ներքին անվտանգության վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
  • Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար …

    Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար հրաժարվելու ժամկետներ և չի պլանավորում դրանք վերանայել:
    Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    Նրան հարց են ուղղել՝ արդյոք հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ ԵՄ-ում կարող են բացառել ռուսական ՀԲԳ-ից լիովին հրաժարվելու ժամկետները վերանայելու հնարավորությունը։
    «Մենք ունենք նպատակներ և հավատարիմ ենք մնում մեր նպատակներին», — ասել է նա Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։
  • Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Հորմուզի նեղուցի բացման հարցում օգնել մ…

    Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են Հորմուզի նեղուցի բացման հարցում օգնել միայն հրադադարից հետո
  • Հեռահաղորդակցության շաբաթ 2026https://youtu.be/L9HgXp1bmdAՀեռահաղորդակցության շա…

    Հեռահաղորդակցության շաբաթ 2026
    https://youtu.be/L9HgXp1bmdA

    Հեռահաղորդակցության շաբաթ 2026

    ԲՏԱՆ կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանի և Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանի ասուլիսը։
    #armenia #pressconference #news #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — htt…

  • Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 21 օր։ Պարսից ծոցի մի ք…

    Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 21 օր։ Պարսից ծոցի մի քանի երկիր հայտնել է անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։
    Քուվեյթի նավթային կորպորացիայի Մինա ալ-Ահմադիի նավթավերամշակման գործարանը մարտի 20-ի առավոտյան մի քանի անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների, այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
    Որոշ ստորաբաժանումներում հրդեհներ են բռնկվել, մի քանիսը փակվել են, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
    Հրշեջ և արտակարգ ծառայություններն անմիջապես ժամանել են դեպքի վայր։
    Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ երկրի Արևելյան նահանգում 13 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել։ Ըստ գերատեսչության՝ երկիրը շարունակում է պաշտպանվել անօդաչու թռչող սարքերի հոսքից վերջին մի քանի ժամվա ընթացքում։ Նախարարությունը նաև հայտարարել է գիշերվա ընթացքում երկու տասնյակից ավելի ԱԹՍ որսալու մասին։
    Դուբայի լրատվական գրասենյակն իր հերթին հայտարարել է քաղաքում ԱԹՍ-ներ որսալու հաջող գործողությունների մասին։ Տուժածներ չկան։
    Բահրեյնի ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության խմբերը մարել են երկրի ընկերություններից մեկի պահեստում բռնկված հրդեհը, որն առաջացել էր Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ի բեկորներից։ Նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները հրդեհը վերահսկողության տակ են վերցրել, և որ տուժածներ չեն գրանցվել։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Այս …

    Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակա…

    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 26-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևանի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
    Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինակ ուժի մեջ:
    Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի մարտի 19-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է զերծ…

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հետագա հարվածներ հասցնելուց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքից հետո։
  • Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցե…

    Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։
    Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ