Category: Armen Press

  • Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցե…

    Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։
    Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանում  պետական և համայնքային  լայնածավալ ծրագրերի շնորհիվ ավելանում  է ման…

    Հայաստանում  պետական և համայնքային  լայնածավալ ծրագրերի շնորհիվ ավելանում  է մանկապարտեզների հասանելիությունը: Գյուղական համայնքներում կառուցվում  են  նոր կրթահամալիրներ, ներդրվում են 0-2 տարեկանների համար մսուրային խմբեր, և սոցիալապես  անապահով ընտանիքների  երեխաները  արդեն ստանում են  անվճար նախադպրոցական կրթություն ՝ առանց ֆինանսական խոչընդոտների:
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ  նախադպրոցական  տարիքի  երեխաների ընդգրկվածության  ապահովումը շարունակում է մնալ պետական  առաջնահերթ  ուղղություններից մեկը: Այս ուղղությունը բխում է կրթության զարգացման ռազմավարությունից, և վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են  լայնածավալ համակարգային աշխատանքներ՝ յուրաքանչյուր երեխայի  համար ապահովելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունը:
  • ՄԱԿ-ում ներկայացվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձա…

    ՄԱԿ-ում ներկայացվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը
  • Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործեր…

    Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
    Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ հավաքին մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:
    Նշվում է, որ քննարկման թեմաներից են եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։
    Հաղորդվում է, որ ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
    ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
    Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ։
  • Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Ման…

    Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին և ծաղիկներ խոնարհել կիսանդրուն։
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X…

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին:
  • Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների…

    Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
    Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:
  • Վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետh…

    Վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    https://youtu.be/ijzruPqQpDE

    Վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

    Վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
    #news #armenia #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • ԱՄՆ պաշտապանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրանի դե…

    ԱՄՆ պաշտապանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրանի դեմ պատերազմի համար 200 միլիարդ դոլարի բյուջետային պահանջի վերաբերյալ հաղորդագրություններին։ Նա նշել է, որ այդ թիվը կարող է փոխվել, և որ «վատ մարդկանց սպանելու համար գումար է անհրաժեշտ»։
    Հեգսեթի խոսքով՝ պատերազմում ԱՄՆ-ի հետ ամենաշատը համագործակցել է Իսրայելը՝ շեշտելով, որ նա «անհավանական և կարողունակ» գործընկեր է եղել «առաջին օրվանից»։
    Նա նշել է, որ Պարսից ծոցի երկրները նույնպես անհավանական կերպով են դրսևորել իրենց՝ հավելելով, որ հակամարտությունը նրանց «ուղղակիորեն բերել է մեր ուղեծիր»։
  • Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են խորացնել համագործակցությունը տարբեր ո…

    Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով՝ ներառյալ բարեփոխումները, տնտեսական զարգացումը և տարածաշրջանային կապակցվածությունը։
    Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
    Փոխվարչապետը նշեց, որ հանձնակատար Կոսի հերթական այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացման մասին։

    «Հանձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայությունն է»,- ասաց նա։

    Գրիգորյանի խոսքով՝ այցը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների նախաշեմին։
    Նա ընդգծեց, որ կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
    Փոխվարչապետը հայտնեց, որ ստորագրվել է «Դիմակայունության և աճի» պլանի ներքո 2025–2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։

    «Սահմանել ենք հավակնոտ միջոցառումներ՝ մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում»,- նշեց Գրիգորյանը։

    Նա նաև ընդգծեց տարածաշրջանային կապակցվածության զարգացման կարևորությունը՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում։
    Գրիգորյանը հավելեց, որ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ներգրավմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղղությունում։

    «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եվրոպական միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,-եզրափակեց Գրիգորյանը։