Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կզանգահարի Վրաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կզանգահարի Վրաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ անձամբ ցավակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:
    Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
    «Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ»,-ասաց վարչապետը:
  • Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է  առաջարկում Հարկային օրենսգրքում, որ…

    Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է  առաջարկում Հարկային օրենսգրքում, որոնք նպատակ ունեն ամրապնդել պետության և հարկ վճարողի միջև փոխվստահությունը, ինչպես նաև առավել թիրախային դարձնել հարկային հանցագործությունների դեմ պայքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծին Կառավարության մարտի 19-ի նիստում տրվեց դրական եզրակացություն:
  • Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին…

    Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, Հայաստանը դա որևէ արտաքին ուժի հետ չի քննարկել և չի քննարկելու:
    Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:

    «Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց Փաշինյանը:

    Ըստ նրա՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:

    Անկախության հռչակագրի և Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է. Փաշինյան

    Անկախության հռչակագրի և Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է. Փաշինյան
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։«Արմեն…

    Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Մենք այսօր առողջապահությունը մեր երկրում դարձնում ենք ինդուստրիա։ Ինչպես և կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում։ Ընդ որում, այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, այլ համակարգված ու ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ, օրինակ, առողջության ապահովագրության հարցում մենք ունենք որոշակի վստահություն, որ մենք այլևս հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել»,- ասել է Փաշինյանը։

  • ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂhttps://youtu.be/QX-_5mkmnEkՀՀ վարչապետի ճեպազրո…

    🔴 ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/QX-_5mkmnEk

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #pashinyan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված խաղաղության գագաթնաժողովը նշանակալի փոփոխություն է մտցրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
    Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։

    «ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստել է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է զեկույցում։

    Նշվում է, որ այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի, որոնք մե…

    Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի երեք մասնակցի, որոնք մեղադրվում էին երկու ոստիկանների սպանության համար: Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
    Գործակալության տվյալներով՝ մեղադրյալները խոստովանել են իրենց կողմից երկու իրավապահի սպանությունը հակակառավարական ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել հունվարի 7-ին Ղոմի նահանգում:
    Նրանց նաև մեղադրել են «Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին գործունեության մեջ»։ Գործակալությունն այս առնչությամբ մանրամասներ չի հաղորդել:
  • Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը …

    Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը սխալվել է, եթե կարծում է, որ Պարսից ծոցի արաբական երկրներն ունակ չեն պատասխանելու նրա գրոհներին։

    «Եթե Իրանը ենթադրել է, թե Պարսից ծոցի արաբական պետությունները չեն կարող պատասխանել իր ագրեսիային, ապա սխալվել է։ Թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ տարածաշրջանի մյուս երկրներն ունեն դրա համար անհրաժեշտ ռազմական հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում մենք դրանք բոլորը կօգտագործենք», — ընդգծել է նախարարը՝ հանդես գալով Էր Ռիադում 12 արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Hadath հեռուստաընկերությունը։

    Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Իրանի նկատմամբ վստահությունը լիովին խաթարվել է», և որ Թեհրանն, իր կարծիքով, «չի հավատում իր հարևանների հետ երկխոսությանը»։
    Ըստ նրա՝ Իրանը «շանտաժի է դիմում իր քաղաքական նպատակներին հասնելու համար»։

    «Նա ներողություն է խնդրում, սակայն դա նաև հնչում է սոսկ որպես մեր երկրներին շանտաժի ենթարկելու փորձ։ Ցանկացած էսկալացիա կհանդիպի միայն պատասխան էսկալացիայի», — ասել է նախարարը մամուլի ասուլիսում։

    Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «հուսով է, որ Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա կդադարեն»:

  • Հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 հազար քմ ը…

    Հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 հազար քմ ընդհանուր մակերեսով հողամասը Կառավարության որոշմամբ ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անորոշ ժամկետով Հայանտառ ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով:
    Հարցը կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

    «Նախագծով առաջարկվում է ՀՀ սեփականությանը հանդիսացող, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով, 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»,- ասաց Խուդաթյանը:

    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավելեց, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում ևս 5 հողամաս էր նախկինում ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Աննա Վարդապետյանը հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության 10-րդ համաձայնությունն է ստորագրվել:

  • Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքըՄարտի 29-ին՝ ժամ…

    Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
    Մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: