Category: Armen Press

  • ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի ՀայաստանինԵվրամիությունը լ…

    🔴 ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
    Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
    Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

    «Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։

    Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին զգալի աճ է արձանագրվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։
    Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է է՛լ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։
    Կոսը նաև ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ՝ այն դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • ՀՀ ԲՏԱ փոխնախարարի գլխավորությամբ կայացել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտ…

    ՀՀ ԲՏԱ փոխնախարարի գլխավորությամբ կայացել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նիստը
  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը չի…

    Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը չի հասկանում ԱՄՆ-ի նպատակներն Իրանում և կարծում է, որ ուժի կիրառման համար իրավական հիմքը բացակայում է, լրագրողների հետ նրա զրույցը ԵՄ ղեկավարների գագաթնաժողովից առաջ։

    «Խոսք է եղել այն մասին, թե կա արդյոք ցանկություն այս գործողությունն (խմբ․՝ «Վահաններ» գործողությունն՝ ուղղված Կարմիր ծովում նավագնացության անվտանգության ապահովմանը հութիների հարձակումներից) ընդլայնելու նաև Հորմուզի նեղուցում։ Նման ցանկություն չի եղել, քանի որ նախարարներն ասել են, որ իրենց հետ չեն խորհրդակցել: Ոմանք նույնիսկ ասել են, որ իրենք փորձել են համոզել կողմերին՝ չսկսել այդ պատերազմը, և մենք չգիտենք, թե որոնք են այս պատերազմի նպատակները։ Նաև բացակայում է ուժի կիրառման համար իրավական հիմքը միջազգային իրավունքում», — ասել է Կալասը։

  • Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը հանդես են գալիս հայտարարություններովhttps://youtu.b…

    Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը հանդես են գալիս հայտարարություններով
    https://youtu.be/yimOVQVTORo

    Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը հանդես են գալիս հայտարարություններով .ՈՒՂԻՂ

    Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը հանդես են գալիս հայտարարություններով .ՈՒՂԻՂ
    #news #armenia #government #armenpress #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետությունն էլ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, պարզապես դա թաքցվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդից։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Երկու օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել և հարց էր զեկուցում։ Եվ 2000… չեմ հիշում որ՝ 5-6, գուցե, 10, 15 կամ որևէ թվականին Հայաստանում տարաբնակեցման ծրագիրը հաստատելու գործընթաց է տեղի ունեցել, և կցված են փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետությունից արևելք սահմանները սահմանագծված են այնպես, ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախաստորագրված համաձայնագրում ([խմբ. նկատի ունի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը), իսկ դրանից արևելք մեծ տառերով գրված է՝ Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Սա այնքան ակնհայտ բան է։ Մեր խնդիրն ի՞նչ է, որ, ըստ էության, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից թաքցվել է իրողությունը։ Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը, ինչո՞ւ է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված են։ Ինչո՞ւ աղմուկ-աղաղակ չկա այդ փաստաթղթերի մասին, որովհետև ամեն ինչ հրապարակված է, և ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ, բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը ընդամենը եղել է Հայաստանի՝ անկախ պետություն լինելը թույլ չտալու մասին։ Եվ այդ գործընթացը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է»,- հայտարարել է Փաշինյանը։

  • ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդ…

    ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
    Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։
    Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։
    Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։
  • Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի 80 ռազմական թիրախի, այդ մասին հայտն…

    Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի 80 ռազմական թիրախի, այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

    ««Ճշմարիտ խոստում 4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում հրթիռային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով 80 տարբեր ռազմական օբյեկտ է անվրեպ խոցվել Իսրայելի հարավում և կենտրոնական մասում, այդ թվում՝ Ռիշոն լե Ցիոն քաղաքի մերձակայքում, ինչպես նաև Թել Ավիվի արևելքում և հարավում», — կորպուսի հայտարարությունը մեջբերել է IRNA գործակալությունը։

    Գիշերը ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ամերիկյան բազաների վրա գրոհների մասին։

  • Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն ցուցաբերել Ի…

    Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանը դիմել է Հայաստանին հումանիտար օգնության համար և կա արդյոք նման նախաձեռնություն հայկական կողմից, վարչապետը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմելու անհրաժեշտություն չունի։
    «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև ինքներս, եթե տեսնենք, որ կա որևէ հումանիտար բնույթի կարիք, որին մենք կարող ենք աջակցել՝ կանենք այդ քայլը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
  • Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց …

    Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան մտավախություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրության տեքստից դուրս կգա:
    «Մենք աշխատում ենք Սահմանադրության նախագծի վրա: Ես այսօր էլ եմ անցել Սահմանադրության նախագծով: Եվ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-ասաց Փաշինյանը:
    ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:
  • ԱՄՆ-ի զրահատանկային բրիգադների ներկայությունը Լեհաստանում վճռորոշ նշանակություն …

    ԱՄՆ-ի զրահատանկային բրիգադների ներկայությունը Լեհաստանում վճռորոշ նշանակություն ունի զսպման համար, ընդ որում, Եվրոպան ունակ չի լինի ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը մինչև 2035 թվականը, այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։