Category: Armen Press

  • Հանդիպում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ…

    Հանդիպում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ

    https://cdn4.telesco.pe/file/9b5ca5ae3b.mp4?token=nDuIaGHEriyWpcl3_chdVTNRByI_Fmt9xzsznUhms05QYPJURxKRGA7xcGtDzdrfd27L1NF2EEwM3RaWu80ggrK54H4YPr0rEkClMhwwmBsAzriFqvU4SfxTF4qM1z8_Hsbl1htVbsgfFWGQEBV5blL-hnF2bX9a4D1V1WkVgVnxuceoRp1WF5I-iQTfo8vCtdLAsQItWWjQlYpU5rHTkDnTSUBywHuhdFPOZJOIp1VKK_jtgLyA56DXU5Mp1fhYpd6htpYg7YBO3tPnl8DtoQhvuzZ_cugnm5wV8TK4K-Jw5Z8OX0ykhQoQ8FR2KjzhbbjC9KQCBWLQ4kCfzOz5gg

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի լիագումար լիս…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի լիագումար լիստում: «Արմենպրես»-ը ելույթը ներկայացնում է ամբողջությամբ

    Մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի լիագումար լիստում: «Արմենպրես»-ը ելույթը ներկայացնում է ամբողջությամբ….

  • Մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին…

    Մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետեւ Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել՝ ականջալուր լինելով ժողովրդին, իրական, ապրող, կյանքի եւ խաղաղության փափագ ունեցող մարդկանց։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ», — ասել է Փաշինյանը։

  • Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-ի եւ…

    Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։
    Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար», — նշել է Փաշինյանը։

    Վարչապետը նկատել է՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։

    «Մեր պատասխանը շատ հստակ է․ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետեւաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
    Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կամ ԵՄ–ն մեզ կընդունի, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։
    Հետեւաբար, եթե ԵՄ–ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր», — ընդգծել է Փաշինյանը։

  • 2024 թվականի մարտ–ապրիլին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2…

    2024 թվականի մարտ–ապրիլին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր անձնական համոզմունքն է:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամքի կարիք ունի, որովհետև հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը այո, հաստատված է, բայց այն ամենօրյա խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի, այնպես ինչպես բոլորիս աչքի առաջ օրերի ընթացքում պատերազմի հորձանուտ են մտնում տասնամյակներով կայուն տարածաշրջաններ։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն, նրանց սին հույսեր տալով։
    Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։
    Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։
    «Մեզ քննադատում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու երբ։ Ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ կարող է դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

  • Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-…

    Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը
    Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս առաջարկը որևէ կերպ չի նշանակում TRIPP նախագծի իրագործման ձգձգում։

    «Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետեւանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցի ձայներ չեն լսում։
    Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաեւ Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումը, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։
    Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը, գուցե, բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլեւ պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին եւ ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որեւէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հիմա ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
    Նա հավելել է, որ այդ առաջարկը նպատակ չունի որեւէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ «Ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկներն անում ենք, որովհետեւ ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջեւանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, Հայաստանի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները չեն հակասում իրար։
    Մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաեւ արտահանման համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաեւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։
    Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Վրաստանի վարչապետին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությանը եւ ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար»,- նշել է Փաշինյանը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տիրող իրավիճակին
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանը խորը ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։

    «Իրանը մեր լավ բարեկամն է, հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսել եք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավելեւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ասել է ՀՀ վարչապետը։

  • Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելա…

    Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում երկրում վնասվել է 19 734 քաղաքացիական կառույց։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
    Մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ վնասված շինությունների թվում են 77 բժշկական կենտրոն և 65 կրթական հաստատություն։
    Նաև հաղորդվել է Կարմիր մահիկի կողմից շահագործվող 16 օբյեկտի վնասվելու մասին։
    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրե…

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է, սակայն դիմումի հաստատման վերաբերյալ իրավական ակտ դեռ չկա։

    «Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է, բայց ո՛չ ազատման վերաբերյալ է պաշտոնական որևէ բան հայտնի, ո՛չ ուրիշի նշանակման մասին։ Իրավական ակտ, որ այս անձն ազատվեց, մեկ այլ անձ նշանակվեց, չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին թանգարան-ինստիտուտից։

    Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ մարտի 11-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ նրա փոխարեն թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։