Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայությ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
    Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը  մատուցած և մատուցվող ծառայությունների համար։
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։
    Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն  էականորեն ավելացել է.
    «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։
    Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու Միլանի «…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն  ակումբի հետ:
  • Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կորեայ…

    Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանը քննարկել են Հայաստանի և Կորեայի միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
    Հանդիպման մասին ՀՀ ՇՄ նախարարը մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 
    «Հանդիպման ընթացքում ներկայացրի Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը, գետավազանների համալիր կառավարումը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։
    Հետաքրքրությամբ ծանոթացա Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Համաձայնեցինք, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում։
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում է…

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։
  • Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Վահա…

    Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու դեպքերում:
    Հուլիսի 1-ին պատգամավորի ներկայացրած նախագիծը քննարկվել է  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում:
    Վահագն Ալեքսանյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա և այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում և փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:
  • Երևանի կենդանաբանական այգում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել մուտքի տոմսերի նոր սա…

    Երևանի կենդանաբանական այգում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել մուտքի տոմսերի նոր սակագները։
    Երևանի կենդանաբանական այգուց «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փոփոխության նպատակն է ընդլայնել գործունեության ծավալները, բարելավել կենդանիների պահման պայմաններն ու բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
    «Երկուշաբթի օրերին 3-69 տարեկան այցելուների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 1000 դրամ, իսկ երեքշաբթիից կիրակի՝ 2000 դրամ։
    Միաժամանակ, պահպանվում են անվճար մուտքի արտոնությունները մինչև 3 տարեկան երեխաների, 70 և բարձր տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների, մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացող անձանց համար»,-նշված է հայտարարության մեջ:
    Երեքշաբթիից կիրակի օրերին 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար կգործի ընդհանուր արժեքից 5 տոկոսի չափով զեղչ։
    Դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների խմբային այցելությունների դեպքում, համապատասխան տեղեկանքի առկայությամբ, յուրաքանչյուր այցելուի համար կկիրառվի 70 տոկոսի չափով զեղչ։
    Անվճար մուտքի կամ զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը շատ ֆունդամենտալ խնդիր է, որի հետ պետք է առերեսվել և լուծումներ գտնել։
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին խոսել է «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

    Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը շատ ֆունդամենտալ խնդիր է, որի հետ…

  • Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջ…

    Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը վերագործարկելու կամ թարմացնելու գործընթացը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    https://armenpress.am/hy/article/1254423

    Կառավարությունն առաջնային է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը վերագործարկելու կամ թարմացնելու գործընթացը. Փաշինյան

    Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ…

  • Հուլիսի 1-ից Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որի շուրջ հանրա…

    Հուլիսի 1-ից Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որի շուրջ հանրաքվե էր իրականացվել 2026 թվականի մարտին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է  Հայաստանի կրթու…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։