Category: Armen Press

  • Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-…

    Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2750-ամյակի այգում կգործի  քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք բնապահպանական ծրագրեր, բնության պահպանության, կանաչ ենթակառուցվաքծների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականցվող նախաձեռնություններ և ծրագրեր։
    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
    «2750-ամյակի այգում ներկայացվելու են Երևանի քաղաքապետարանի երկու կարևոր ծրագրեր և դրանց նվիրված երկու պավիլիոն է լինելու. մեկը նվիրված է լինելու Հրազդանի կիրճին, մյուսը՝ Դալմայի այգիներին։ Երևանցիները և Երևանի հյուրերը կկարողանան ականտես լինել այն բոլոր կատարված աշխատանքներին, կենսաբազմազանության ուսումնասիրություններին, որոնք եղել են այս տարածքներում, ինչպես նաև՝ տարածքների հետ կապված հետագա լուծումերի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Կենսաբազմազանության քաղաքային գոտին նաև հնարավորություն է տալիս ավելի լայն հանրությանը ներկայացնել Երևանի բնապահպանական նախաձեռնությունները և նախագծերը։ Այս տարածքում նախատեսել ենք թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություն, համերգային և մշակութային ծրագրեր, մասնագիտական և հանրային երկխոսություն քաղաքային բնության և դրա ապագայի շուրջ»,- մանրամասնել է Հայկազյանը։
    Նա հավելել է, որ այդ հարթակում բնապահպանական նախաձետնություններ և ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալու հանդես գալ տարբեր աշխպատարաններով, անցկացնել սեմինարներ։
    «Այս հարթակի բուն նպատակն է հասարակ քաղաքացուն ցույց տալ, թե Երևանում այս օրերին ինչ միջոցառում է անցկացվելու, դրա նպատակը որն է, և ինչ կարևոր դեր է այն խաղում Երևանի բնապահպանական ծրագրեի և առհասարակ բնության համար։ Սա լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլ նաև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Առաջիկայում կներկայացվեն, թե՛ միջոցառումների ժամանակացույցը, թե՛ ավելի մանարամասն տեղդեկատվություն կհրապարակվի»,- եզրափակեց Սիրարփի Հայկազյանը։
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Cop17-ի շրջանկաներում Երևանը սպասում է մոտավորապես 15 հազար հյուրերի տարբեր երկրներից։ «Ես կարծում եմ, որ քաղաքը պետք է պատրաստ լինի այդ հյուրերին ընդունելուն»,- նշել է Ավինյանը։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ի…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
    Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։
    Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։
    Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
  • Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր…

    Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։
    Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
    Հանդիպումից հետո Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համարի հայտարարություններով։
    Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
    Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:
  • Ինդոնեզիայի յոթ օդանավակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան սպասարկող երկու օդա…

    Ինդոնեզիայի յոթ օդանավակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան սպասարկող երկու օդանավակայանները, սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան շարունակում են փակ մնալ Անակ Կրակատաու լեռան ժայթքումների հետևանքով հրաբխային մոխրի տարածման պատճառով։
  • Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը հերքել է «Առավոտ»-ի տարածած տեղեկատ…

    Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը հերքել է «Առավոտ»-ի տարածած տեղեկատվությունը, թե իբր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցները փորձել են առաջ գալ։
    «Առավոտ»-ը լուրը հրապարակել էր՝ հղում տալով Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերքումը հրապարակվել է Տեղի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում։
    Տեղի համայնքապետարանը հերքման մեջ նշել է՝ «Առավոտ»-ի տարածած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։
    «Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։
    Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։
    Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։
    Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- ասված է հերքման տեքստում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում։  ՀՀ վարչա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ 
    ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    «Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում»,- գրել է Փաշինյանը։

    https://cdn4.telesco.pe/file/16a7c46719.mp4?token=aap_Us3Orv0o4hHUBEbysVBm0YpQ-VKc0uRkMKmmBLh17yvEJFLbjOFhv2XP9SSWdDJ_h3EPqHZ7eMfYu9sjgV6pnCtQoRKMEcKpvKEkhkjp5MLMXfTh_s5ww_w99VNyqLjq3z75LHPrq03Mx41c9-KkrSWOrFyybPE5O2bSB2GpIdsTk5zkg-lZsochQxY_g6YgBfLheaSaQflzVpMwnlwsMB4wfsjJs5Gf8PRjKUHLBLiXJfRIsbvXZKcvGXfHZBQ6JJ_-5nsMzumLC_m99OysL7L4VCHp-HUROKCyi5jm4XDz3vnkhrj1rgEF6pZhl73vvK2VTb1ugSqFvxxbBA

  • Վայոց ձորի բժշկական կենտրոնում՝ ի թիվս նմանատիպ սահմանամերձ այլ հաստատություններ…

    Վայոց ձորի բժշկական կենտրոնում՝ ի թիվս նմանատիպ սահմանամերձ այլ հաստատությունների, շուտով կգործի արտակարգ իրավիճակներում նախնական և անհետաձգելի օգնություն ցուցաբերող բաժանմունքը, որի վերանորոգումն ու վերազինումը 2025 թվականին իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի բժշկական կենտրոնի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մաթևոսյանը նշեց, որ բաժանմունքի դրսի մուտքից կառուցվել են աստիճանասանդուղք և թեքահարթակ, որպեսզի հոսանքի անջատման դեպքում, երբ վերելակները չաշխատեն, պացիենտներին պատգարակներով հասցնեն տվյալ հատված։
    «Նշված տարածքում կա տեսակավորման սենյակ՝ հիվանդությունների ու վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար, վիրահատարան, որտեղ տեղադրվելու են երկու վիրահատական սեղաններ անհրաժեշտ պարագաներով, վերակենդանացման բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են բուժօգնություն մատուցել վեց պացիենտների։
    Մահճակալներն արդեն կան, պատվիրվել են նաև ներքնակները։
    Շուտով կտեղադրվեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում՝ մամոգրաֆիայի և համակարգչային տոմոգրաֆիայի սարքերը՝ ապահովելով ամբողջական հագեցվածություն։
    Բաժանմունքի հարևանությամբ կա նաև ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, որպեսզի առավել ծանր պացիենտներին ուղղաթիռով տեղափոխեն մայրաքաղաք Երևան։
    Ամեն ինչ արվում է, որպեսզի հարկաբաժինը համապատասխանի բոլոր չափանիշներին»,- ասաց Մաթևոսյանը։
    Նրա տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ի հետ անցկացվել են վերապատրաստման վարժընթացներ, մոտ ապագայում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ վարժանք։
    Վայոց ձորի բուժկենտրոնում կառուցվել է նաև 140 կիլովատ հզորությամբ արևային կայան, որն, անշուշտ, կօգնի հաստատության հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով։
    ԿԽՄԿ-ն հոգացել է նաև այդ կայանի կառուցման ֆինանսական ծախսերը՝ զգալիորեն թեթևացնելով ԲԿ-ի հոգսը։
    Մաթևոսյանը հույս հայտնեց, որ հետագայում համագործակցությունը կշարունակվի։
    ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ Վայոց ձորի բժշկական կենտրոնը սահմանամերձ վայրերում գործող բուժհաստատություններից մեկն է, որտեղ Կոմիտեի աջակցությամբ վերանորոգված և վերազինված հարկաբաժինը պետք է հնարավորինս շուտ գործի որպես անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
    «Նման կենտրոններ գործում են Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Վայքում և Վարդենիսում, որոնք նույնպես ունեն վերանորոգված նմանատիպ բաժանմունք։
    Մենք դրանց առկայությունը կարևորում ենք այն առումով, որ մեր աշխատանքի ուղղություններից մեկն ի սկզբանե եղել է արտակարգ իրավիճակներում բուժսպասարկման հասանելիության հնարավորությունների ստեղծմանն աջակցելը և դրա հետ կապված մեր ջանքերն ուղղորդել ենք հատկապես 2022 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության սրացումից հետո՝ որպես մեր աշխատանքի առաջնահերթություն։
    Այդ տեսանկյունից բավականին լավ և կառուցողական համագործակցություն է ընթացել նախորդ մի քանի տարիների ընթացքում վերոհիշյալ բոլոր բուժկենտրոնների հետ։
    Իրականացրել ենք նաև անձնակազմերի վերապատրաստում, քանզի նրանք համարվում են առաջին գծի բուժսպասարկողներ»,- նշեց Ամատունին։

    ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

    Վայոց ձորի բժշկական կենտրոնում՝ ի թիվս նմանատիպ սահմանամերձ այլ հաստատությունների, շուտով կգործի արտակարգ իրավիճակներում նախնական և անհետաձգելի…

  • Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով…

    Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
  • Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստու…

    Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։
    Այս մասին The Wall Street Journal-ին ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնության ձեռքբերման գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական և տեխնոլոգիական առաջարկների դերակատարության մասին պարբերականի հրապարակումը։