Category: Armen Press

  • Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վր…

    Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ 
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
    Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։
    Ֆորումի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
    Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում նախարարներն առանձնակի շեշտել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների հիմնման և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։
    Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։
    Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում:
    Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա …

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։
    Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    «Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբե…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։
    Այդ մասին հաղորդագրություն է տարախել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։
    Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։
    Այն համախմբել է ավելի քան 11,000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։
    Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։
    Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:
    Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
  • Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախար…

    Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ
  • Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour o…

    Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան
  • Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցար…

    Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Ալեքսանյանը նշել է․
    «Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։
    ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։
    Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։
  • Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-…

    Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2750-ամյակի այգում կգործի  քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք բնապահպանական ծրագրեր, բնության պահպանության, կանաչ ենթակառուցվաքծների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականցվող նախաձեռնություններ և ծրագրեր։
    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
    «2750-ամյակի այգում ներկայացվելու են Երևանի քաղաքապետարանի երկու կարևոր ծրագրեր և դրանց նվիրված երկու պավիլիոն է լինելու. մեկը նվիրված է լինելու Հրազդանի կիրճին, մյուսը՝ Դալմայի այգիներին։ Երևանցիները և Երևանի հյուրերը կկարողանան ականտես լինել այն բոլոր կատարված աշխատանքներին, կենսաբազմազանության ուսումնասիրություններին, որոնք եղել են այս տարածքներում, ինչպես նաև՝ տարածքների հետ կապված հետագա լուծումերի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Կենսաբազմազանության քաղաքային գոտին նաև հնարավորություն է տալիս ավելի լայն հանրությանը ներկայացնել Երևանի բնապահպանական նախաձեռնությունները և նախագծերը։ Այս տարածքում նախատեսել ենք թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություն, համերգային և մշակութային ծրագրեր, մասնագիտական և հանրային երկխոսություն քաղաքային բնության և դրա ապագայի շուրջ»,- մանրամասնել է Հայկազյանը։
    Նա հավելել է, որ այդ հարթակում բնապահպանական նախաձետնություններ և ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալու հանդես գալ տարբեր աշխպատարաններով, անցկացնել սեմինարներ։
    «Այս հարթակի բուն նպատակն է հասարակ քաղաքացուն ցույց տալ, թե Երևանում այս օրերին ինչ միջոցառում է անցկացվելու, դրա նպատակը որն է, և ինչ կարևոր դեր է այն խաղում Երևանի բնապահպանական ծրագրեի և առհասարակ բնության համար։ Սա լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլ նաև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Առաջիկայում կներկայացվեն, թե՛ միջոցառումների ժամանակացույցը, թե՛ ավելի մանարամասն տեղդեկատվություն կհրապարակվի»,- եզրափակեց Սիրարփի Հայկազյանը։
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Cop17-ի շրջանկաներում Երևանը սպասում է մոտավորապես 15 հազար հյուրերի տարբեր երկրներից։ «Ես կարծում եմ, որ քաղաքը պետք է պատրաստ լինի այդ հյուրերին ընդունելուն»,- նշել է Ավինյանը։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ի…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
    Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։
    Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։
    Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
  • Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր…

    Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։
    Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
    Հանդիպումից հետո Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համարի հայտարարություններով։
    Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
    Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր: