Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով:

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առիթով։
    Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ոլորտային համագործակցության ընդլայնումն ու միջմարդկային կապերի սերտացումը՝ ի բարօրություն մեր երկու երկրների:
    Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր զարկ հաղորդել մեր համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում:
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

  • Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետություն …

    Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ։ 
    Պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
  • Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/Ts9KWwsuqp0?si=WbiNBLl…

    Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/Ts9KWwsuqp0?si=WbiNBLl-Yan2_c9H

    Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանա…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
  • Երևանում hոկտեմբերի 5–6-ը կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համա…

    Երևանում hոկտեմբերի 5–6-ը կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը Երևանում կհամախմբի գործարար և ակադեմիական ոլորտների միջազգային առաջատար ներկայացուցիչների։ Համաժողովի առանցքային բանախոսներից է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի ավագ գիտաշխատող դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը։
    Համաժողովի շրջանակում դոկտոր, պրոֆեսոր  Քոնոքը հանդես կգա «Ագենտային ԱԲ, մեդիա և մարքեթինգ» (Agentic AI, Media and Marketing)՝ կիսելով  Օքսֆորդում իր ակադեմիական գործունեությունն ու մեդիա ոլորտում տարիների փորձը։ Նա կներկայացնի, թե ինչպես են արհեստական բանականության նոր զարգացումները փոխում բիզնես հաղորդակցության, լսարանների հետ աշխատանքի և գործունեության ձևերը։
    Դոկտոր, պրոֆեսոր Քոնոքը Օքսֆորդի Saïd Business School-ի բակալավրիատի, MBA և Executive MBA ծրագրերում դասավանդում է մեդիա, մարքեթինգ և արհեստական բանականություն։ Ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ Քոնոքը հիմնել և զարգացրել է մի շարք մեդիա ընկերություններ, հեղինակել գրքեր արհեստական բանականության, մեդիայի և ձեռներեցության թեմաներով և վեց անգամ ընդգրկվել Մեծ Բրիտանիայի «Տարվա ձեռներեց» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում։ 2025 և 2026 թվականներին Օքսֆորդի համալսարանը նրա ակադեմիական աշխատանքը գնահատել է դասավանդման նորարարության և գերազանցության համար շնորհված մրցանակներով։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությու…

    Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
  • «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը Պրահայում այցելել է…

    «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը Պրահայում այցելել է Չեխիայի լրատվական գործակալություն (ČTK), հանդիպել գործակալության գլխավոր տնօրեն Յարոսլավ Կաբելեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններն ու ձևաչափերը։
    Նարինե Նազարյանը և Յարոսլավ Կաբելեն քննարկել են ČTK-ի նորարարական և տեխնոլոգիական գործունեության հիմնական առանձնահատկությունները։ ČTK-ն երկար տարիներ հետևողականորեն զարգացնում է թվային փոխակերպումը՝ տարիներ շարունակ կիրառելով նորությունների ավտոմատացված աշխատանքային գործիքներ և իր աշխատակիցների համար մշակելով արհեստական բանականության կիրառման ուղեցույցներ։
    Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ են առանձնացրել՝ խմբագրական համակարգերի արդիականացումից մինչև բազմալեզու հրապարակումներ և լուսանկարչական բովանդակություն, որոնք կարող են գործնական արժեք ունենալ երկու գործակալությունների համար։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգար…

    Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
    Դեպքի վայրից ստացված տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ին վաղ առավոտյան երկու անհայտ անձինք մտել են թանգարան և շրջանակներից կտրել-հանել նկարները։ Ոստիկանությունը տեղեկացվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ից կարճ ժամանակ առաջ, երբ միացել է ահազանգը։
    Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի հայտարարության համաձայն՝ գողերը փախուստի ժամանակ թողել են չորս նկարներից մեկը: Գողացված աշխատանքների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
    Թանգարանի հավաքածուն, Ռենուարի տասներեք նկարներից բացի, ներառում է նաև մի շարք այլ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Արիստիդ Մայոլը, Պիեռ Բոնարը և Ռաուլ Դյուֆին։
    Թե ում գործերն են գողացվել թանգարանից, չի հաղորդվում։
  • Աստանայում նույնպես հերքել են Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարությունը Ղա…

    Աստանայում նույնպես հերքել են Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ
  • Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ շրջանակների կող…

    Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը։ 

    «Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
    Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է»,– նշված է նախարարության հերքման տեքստում։ 

    Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։