Category: Armen Press

  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյա…

    Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը
  • Պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել հ…

    Պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
    Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
    Հանդիպմանը մասնակցել են նաև դոկտոր, պրոֆեսորներ Հրանտ Ավանեսյանը և Կամո Վարդանյանը։
  • Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրե…

    Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ 

    «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցնում է Մարգարյանը։ 

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։

  • ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և մ…

    ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ:
    Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:
    Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:
    Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
  • Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան …

    Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
  • Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով…

    Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով
  • Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շին…

    Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումների ճանա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում։
    Այս մասին վարչապետն ասել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

    Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Նիկոլ  Փաշինյան

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում։«Արմենպրես»-ի…

  • Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։Արթի…

    Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։
    Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբում։
    Մարալ Արթինը Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
    Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հոֆենհայմ»-ի ու «Բավարիա»-ի  երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում, «Ֆրանկֆուրտ II»-ում, «Ալաշկերտ»-ում, «Ռայո Վալյեկանո»-ում և այլն։
  • Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել…

    🔴 Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝ Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում։
    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպտեմբերի 3-ին ընդունվել է առանց փոփոխությունների՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
    Առաջարկի համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
    Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
    Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա։
    Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։
    Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այդ սահմանափակումները խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և զգալիորեն սահմանափակել երկրի հասանելիությունը ավանդական արտահանման շուկաներին։ Իրավիճակը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների վրա՝ միաժամանակ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի տնտեսական դիմակայունության համար։
    ԵՄ-ն նախաձեռնությունը դիտարկում է որպես հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ժամանակավոր միջոց։
    Առաջարկի շուրջ հաջորդ քվեարկությունը նախատեսվում է Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերյան լիագումար նստաշրջանում՝ Ստրասբուրգում։
    Եվրախորհրդարանի հաստատումից հետո անհրաժեշտ կլինի նաև ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումը։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
    Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն էր տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին և նախագիծն ուղարկել էր Եվրախորհրդարանի հաստատմանը։