Category: Armen Press

  • Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետի…

    Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետագայում դրանք նախնական և համարժեք փոխհատուցմամբ օտարելու նպատակով։
  • Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է PMCG …

    Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է PMCG (Policy and Management Consulting Group) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։
    Ազգային ժողովն ավելի վաղ չէր ընտրել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ նիստը պետք է գումարվի ԱԺ հաջորդ նստաշրջանում կայանալիք հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
    Սակայն  նիստը վարող Վահե Ղալումյանը նշեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, հանձնաժողովի նիստը պետք է կայանա՝ անկախ նրանից՝ հանձնաժողովի նախագահ ընտրվել է, թե ոչ։
    Նիստում ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Վահե Ղալումյանը։
    Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Իրինա Յոլյանը չէր ընտրվել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
  • Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությո…

    Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

  • Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ…

    Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ…

    Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շարունակման շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունից և ընդհանուր տրամաբանությունից շեղում լինի, երբ գետնի վրա սկսի իրականացվել ԹՐԻՓՓ նախագիծը։
    Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մեկնաբանություններին։
  • Հասանք Փարիզ…

    Հասանք Փարիզ🫶

    https://cdn4.telesco.pe/file/c08cfcf134.mp4?token=eGvGULDeEf7x9DrNrgnnPirGMQYkW5ILtxlGod5wG7E7X3MeZeKWXPcZN9Y7qA_rOkMA1pCLc01hPJQJzq914Xl2kgYtldeN95ksylC2SFYI2vvyQIJJh1etCREnTAUmUvNYDadSP_5vneEvodpqbKVANj1VFAmGQrT0BWlIZbteSBsya7bPbBYKX8kUp9Ixq_LjT8LHwtE5ogkdaE5qC47hJeFlHtOC6rKh9yiKx4rxCe1IzF0K0dx4dCD7TZyXFnZjO1SRi3YqvQyJJpPlSX3hVJbpeNrvgMWDpsh3uudzBSFUFaEoBNf5P1HyGAfXVFGNC1mM0QNiGblOHypV3g

  • Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջա…

    Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ առաջիկայում ինքը հանդիպում է ունենալու Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
    «Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասաց Անի Բադալյանը:
    Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բայրամովը նաև նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցել է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ի…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
    ՀՀ ԱԺ-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։
    Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։