Category: Armen Press

  • Հայաստան Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանակ…

    Հայաստան Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։
    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
    Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։
    Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարևոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաև ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։
    Նախարարը կարևորել է պետության և մասնավոր հատվածի միջև բաց, կառուցողական և շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի և առաջարկների պատշաճ ներառումից։
    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորություններին:
  • Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությ…

    Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
    Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմերի կազմերը։
    Տղամարդկանց թիմի կազմում են` 50 կգ` Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ` Ժիրայր Սարգսյան, 60 կգ` Արթուր Բազեյան,  65 կգ` Արթուր Սահակյան, 70 կգ` Հարություն Հակոբկոխյան, 75 կգ` Մարատ Միքայելյան,  80 կգ` Արտուշ Հովհաննիսյան,  85 կգ` Ռաֆայել Հովհաննիսյան,  90 կգ` Նարեկ Մանասյան,  +90 կգ` Դավիթ Չալոյան: Կանանց թիմում են` 48 կգ` Հեղինե Պետրոսյան, 54 կգ` Լուսյա Ավետիսյան, 66 կգ` Էլիդա Քոչարյան:
    Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա  15-ից 26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին կայցելի պաշտպա…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին կայցելի պաշտպանության նախարարության զորամասերից մեկը, կլինի բանակային դիրքերում և ամրացված շրջաններում։

    https://cdn4.telesco.pe/file/f7a39a6dbe.mp4?token=M4sP9b-hLbOfV0Uo9ZS3OZH7DJH7WPzjYsQt1zGhgt-rRX7Mxf3vof_mrVBEI-ghIc4oQCbX_ooaK82rOIHyKCQcKM33X-csjSZV0chMKAkIoPX_wDEnYet6rcKd_Ix4QjeA6PtwlJF9FfEk6XvXKmLORg9x_iWZp6FdUkydmm6hzxLs_UiW9KMfkXkhlV7f7ix9x6nCsmJHH-SCTo1DivH6f8amulMbrKUNgJVMwXj15R2Wqlw1VPfolYBulJm_Fd_SrgHi12zEpvM6nuCIOf6ajhIgQl7IkKS8M1AAsNfQZnHdL5tmDXuyoKP7N041RLmpAJDy3cYXIUnTzcIIcw

  • Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել …

    Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հաշվառման-քննական ծառայությունների արդիականացման և առավել քաղաքացիակենտրոն մոդելի անցնելու վերաբերյալ։
    Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընթացիկ բարեփոխումներին ու տեխնիկական թարմացումներին զուգահեռ անհրաժեշտ է արմատապես վերանայել ծառայությունների մատուցման գործող մոտեցումներն ու ընթացակարգերը՝ դրանք առավել պարզ, թափանցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխաս նահանգի Դալաս քաղաքում՝ Հանրապ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխաս նահանգի Դալաս քաղաքում՝ Հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրությունների համաժողովի բացման արարողությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթում է Իրանի դեմ պատերազմում։
    Ելույթի ընթացքում Թրամփը հավաստիացրել է, որ «նավթի գները կնվազեն, հենց որ մենք հաղթենք Իրանի հետ պատերազմում»։
    «Մենք հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթում ենք։ Մենք ենք վերահսկում Հորմուզի նեղուցը», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
    Թրամփը նաև առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»։
    «Վստահ եմ՝ Իրանի ղեկավարությունը դրանից շատ ոգևորված կլինի», — ասել է նա։
  • Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ…

    Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։
  • Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է. Արթուր Ավետ…

    Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է. Արթուր Ավետիսյան
    Վերջին  տարիների ընթացքում հայկական սպորտում հին ու բազմավաստակ անուններին միանում են նորերը, իրենց նոր երազանքներով, անցած ու գալիք ճանապարհներով, նպատակներով ու նաև ձախողումներով: Ոմանք, իրենց համառությամբ, նվիրվածությամբ ու անսպառ հավատով կարողանում են հասնել բաղձալի պահին` իրենց ձեռքում ունենալով ոսկե մեդալը, որը չեմպիոնական «անձնագրի» հաստատումն է: Հայկական մարմնամարզությունը տարիների հետ դարձել է Հայաստանի հենակետային մարզաձևերից մեկը, այն ձևերից, որոնցից մարզասերների սպասելիքներն այնքան են բարձրացել, որ չեմպիոնական ելույթները մեզ համար առանձնակի կարևորություն են ստացել: Ընթացիկ տարին իր բացառիկությամբ ու հաջող ընթացքով լավագույններից մեկն է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, նորընծա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Ավետիսյանի համար:  
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիսյանը խոսել է մարմնամարզությունում իր անցած ճանապարհի, հավաքականի միասնության, մարզիչների անսահման նվիրման ու Եվրոպայի չեմպիոնության մասին:
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը։…

    🇦🇲🇫🇷 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը։

    https://cdn4.telesco.pe/file/0410fa0546.mp4?token=SNogUeycfG5PtLEnrpm__JfrqTSZPzxEFs1ZkH92kqAGaaJgfOM0hB0Gp192LBktlhtUPfmdjNal4M9nOkR1IXP14Z5ceO-FkenhXpU5EUMDY1bJnmsB134vqI5lBcEO57cpq_IimmGyE_YGOpbI0aNkhXH0B4Qu656I2qtm0HVFnHgTAeDqgjcntFFQTbo0FN7WOT-KFgBk8s_8vTS1oZ6KuH_4TkB94FkAOFsFVcHRnnY8XaPpkzbI_x17n-3B9Bl8p1j7ruKu_7UtItvnInwRLU9WD_7-6_G82eUQw_2TWuaZblg6QWghgxep9mpWHePsOW1UYosFK28sw3lZgA

  • Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման…

    Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման🫶🇫🇷🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/e6367a22cf.mp4?token=RK9DGWGWpftgtf9jDn5Y_bN6uqG-ottBP-teVqh2dKwrxAVBfjVPyLCDgpZSF3BrHqoqeCbT1m28l2aawAs4RagnUBS4JPE8V8HNWh5EzHlOik6Kk3krh9280cPI18g1o-nVGD6VoPT01dS-TEgR_UiicxezAciqzEFBsbpnXMIQXye5CHYuzwTb08B40f5b9g4H4nE2xR171iQ7DNuCvZ09D243pHR86FtNw60LmfAky9MX4MYft9RZvhzQThx8q8hQvc1xd-1bgAdmm80SLCu9tlkiarfANzjTEPng5AtYJUGDUcaqWCHsEVC9sDFa7IPIi9rNAb-831PyAjAhFA

  • Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգ…

    Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները