Category: Armen Press

  • Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տ…

    Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
    Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես չորսին, սինագոգի առջև. կոտրվել են շենքի ապակիները, պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
    Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սինագոգի դիմացի փողոցը փակ է, ընթանում է հետաքննություն։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել է երկրի նոր գերագույն առաջնորդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
    Հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա իրեն ասել է. «Ես դժգոհ եմ»։
    Քիլմիդը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
  • Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե …

    Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

    «Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական ​​հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», — հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։

    Էր Ռիադում նշել են, որ իրանական կողմը չի իրականացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։
    Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրանական գրոհները նշանակում են «հետագա սրացում, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»։
    Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 9-ի առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են Շայբա խոշոր նավթահանքը թիրախավորող երկու անօդաչու թռչող սարք։
    Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից հրթիռային և դրոնային հարձակման պատճառով աշխատել են ՀՕՊ համակարգերը, լսվել են պայթյուններ։
    Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է մարտի 9-ի վաղ առավոտյան հրթիռային գրոհի մասին։
    Միևնույն ժամանակ The Associated Press-ը, հղում անելով անվտանգության ծառայության իրազեկ աղբյուրի, հաղորդել է, որ Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 9-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել, երբ այն մոտենում էր Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող «Վիկտորիա» ավիաբազային։
    Իր հերթին, Բահրեյնը հայտարարել է իրանական անօդաչուի գրոհի հետևանքով 32 վիրավորի մասին։

  • ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույ…

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:
    Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է՝ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, ա…

    ❗️Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, առավոտյան ժամերին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7-10 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։
    Նախնական տեղեկություններով՝ այս պահին մարդկային զոհեր կամ նյութական լուրջ վնասներ չեն արձանագրվել, իսկ երկրաշարժը տևել է մոտ 10-15 վայրկյան։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։
  • Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության,…

    Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

    ««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Հետախուզության տվյալներով՝ այն շարժվում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով Խաղաղ օվկիանոսի արևելքում և ներգրավված էր թմրամաքսանենգության գործողություններում։ Գործողության ընթացքում սպանվել է վեց թմրաահաբեկիչ տղամարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել», — ասվում է SOUTHCOM-ի հաղորդագրության մեջ։

    2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 45 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում նավերի, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխվում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 157 մարդ։

  • ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և ա…

    ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և այլ պետական ​​ծառայողների մի մասին հրաման է տվել հեռանալ թագավորությունից։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության  կողմից տարածված ծանուցման մեջ։
    Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների պատճառով «Պետքարտուղարությունն ԱՄՆ պետական ծառայողներին, որոնք կատարում են ոչ արտակարգ խնդիրներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին հրաման է տվել հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով»։
  • Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մա…

    Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։
    Ֆորս մաժորի հայտարարումն ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ արտակարգ հանգամանքներով պայմանավորված։
    Նշվում է, որ նավթային ընկերության գործունեությունը խաթարվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և նավթավերամշակման համալիրին հասցված վերջին հարվածների հետևանքով։
    Ընկերությունը հայտնել է, որ տեղական պահանջարկը կբավարարվի։
    Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մաամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Ըստ The Associated Press-ի՝ պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
    Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
  • Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնակ…

    Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։
    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ղեկավար Մհեր Ջավախյանի հետ զրուցել ենք միզարձակման խանգարումների, ախտանշանների կանխարգելիչ զննման և ժամանակին դիմելու կարևորության մասին:

    Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական…