Category: Armen Press

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթովՍիրելի՛ ժողովուրդ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
    Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։
    Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում եւ էական է, թե ով եւ ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, եւ սա պետության կայունության ու զարգացման կարեւոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։
    Իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապի բացակայությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, եւ 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։
    Ընտրությունների արդյունքներով ձեւավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաեւ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։
    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
    Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլեւ ծագումնաբանությամբ եւ իրականությամբ։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության եւ իշխանության տերն է, եւ այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է եւ հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ եւ երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։
    Շնորհավորում եմ բոլորիս այս եւ Սահմանադրության օրվա առիթով։
    Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ո…

    ‼️Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում։
    Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
  • Հանրապետության տարածքում  հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո …

    Հանրապետության տարածքում  հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
    Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
    Երևանում հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-9-ի գիշերը և կեսօրից հետո կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար՝ ծանոթ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար՝ ծանոթանալու ջրամբարի տեխնիկական հնարավորություններին։
    Նիկոլ Փաշինյանն այցելության վերաբերյալ համապատասխան տեսանյութը տարածել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
    «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց…

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը: Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ:
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ներքին…

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ռազմարդյունաբերության կոմիտեում քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։
  • Հայաստանի Հանրապետության  տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Այս մասին հաղոր…

    Հայաստանի Հանրապետության  տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
    Փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 6-ից ուժի…

    Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող վարորդական իրավունքի վկայականների վերականգնման գործընթացից:
    Այս մասին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն իրազեկող տեսանյութ է տարածել:

    https://cdn4.telesco.pe/file/5355c4cc85.mp4?token=l8do2guNT11_GpmQU2f0IaUn36ynaA10brhlgV01tTmt-5KfTXXGgyl0j17UMsvvJY3UN7CV_RufpVl1jRvERwoC_fV2hJ9sQo28Dzdz6SiHjlO5KcTjM0gxqv9cMfmX3OhfAaDX5A0qVTwsaBUziOcLgjkyXsv-A-tCaTZ8A5dt5rSz8TyWRZ-UbjoKBBckMIwpLI_igf8n_DCbOQ17ZH2zLHmg0iRmKZVkxlkoqxyC73vsOxMpHyx0QTMC9wrgi_8NfzWjaVdd0hidyDlSxNrFBCT2lC8HA35dA_gd2x_KpWsgRqs7CGui7BfY26IDa99HgRI3YCCLDY9YhNf6kQ

  • Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32) Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոց հարվ…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32)
    🇪🇬 Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 🇦🇺 Ավստրալիային՝ 4:2 հաշվով և նվաճեց 1/8 եզրափակչի (Round of 16) ուղեգիր։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով։ Եգիպտոսը բացեց հաշիվը առաջին խաղակեսում, իսկ Ավստրալիան 55-րդ րոպեին հավասարեցրեց այն՝ ստիպելով մրցակցին գրավել սեփական դարպասը։ Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին եգիպտացիները։
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել 🇨🇻 Կաբո Վերդեի դիմադրությունը՝ հաղթելով 3:2 հաշվով և դուրս գալով 1/8 եզրափակիչ (Round of 16)։ Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, Դերոյ Դուարտեն հավասարեցրեց այն, իսկ լրացուցիչ ժամանակում Լիսանդրո Մարտինեսը կրկին առաջ մղեց արգենտինացիներին։ Սիդնի Լոպես Կաբրալը նորից վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 111-րդ րոպեին Դինեյ Բորգեսի ինքնագոլը հաղթանակ պարգևեց Արգենտինային։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուց…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ։